Միքլոշ Իպլ
Միքլոշ Իպլ (հունգարերէն՝ Ybl Miklós; 6 Ապրիլ 1814, Սէքեշփեհերվար Székesfehérvár – 22 Յունուար 1891, Պուտափեշտ), տասնիներորդ դարու կէսերէն մինչեւ վերջը Եւրոպայի առաջատար ճարտարապետներէն մեկը եղած է, ինչպէս նաեւ Հունկարիոյ մէջ՝ ամէնաազդեցիկը: Անոր ամէնայայտնի աշխատանքը Հունկարիոյ Ազգային օփերայի տունն է Պուտափեշտին մէջ (1875–84):
Վիեննայի Թեքնոլոկիոյ հաստատութենէն (Politechnikum) ներս աստիճան ստանալէն ետք Իպլ 1832-ին դարձաւ Միհայի Փոլլաքի օգնականը եւ աշխատեց Հէնրիք Քոխի արուեստանոցէն ներս 1836-ի եւ 1840-ի միջեւ։ Այնուհետւ անցաւ Միւնիխ եւ ապա Իտալիա՝ ուսանելու: Վերադառնալէն ետք սկսաւ աշխատել Միհայի Փոլլաքի որդիին հետ համատեղ:
Անոր վաղ, մեծ նախագիծները կը կառուցուէին ռոմանական ոճով, որոնց վրայ կար արեւելեան մոթիֆներու ազդեցութիւնը: Իտալիոյ մէջ ուսանելու հետեւանքը Իտալական վերածնունդի ոճին ազդեցութիւնն էր, որուն ներքոյ մշակեց քանի մը նէո-ռենեսանսական շինութիւններ: Անոր շատ կառոյցներ կայացած են եւ կանգուն են մինչեւ մեր օրերը եւ գերակշիռ տարրեր կը հանդիսանան Պուտափեշտի համայնապատկերին; Ատոնցմէ յայտնիներէն են Սբ.Ստեփանոսի պազիլիքը (1867–91), Ռացի ջերմային բաղնիսը, նախկին Մաքսային պալատը (1871–74), եւ Թագաւորական պալատի գահասենեակը: Ան նաեւ ստեղծած է անհամար եկեղեցիներ առանձնատուներ եւ դղեակներ գաւառներուն մէջ։
1953-ին անոր պատուին հիմնուած է ամենամեայ ճարտարապետական մրցանակ:
Միքլոշ Իպլը թաղուած Պուտափեշտի Քերէփեշի գերեզմանատանը:
Միքլոշ Իպլ հունգարերէն՝ Ybl Miklós | |
---|---|
| |
Ծնած է | 6 Ապրիլ 1814 |
Ծննդավայր | Սէքեշփեհերվար |
Մահացած է | 22 Յունուար 1891 |
Մահուան վայր | Պուտափեշտ, Աւստրո-Հունգարիա[1][2] |
Քաղաքացիութիւն | Կաղապար:Country data Ավստրո-Հունգարիա Աւստրիա-Հունկարիա |
Ուսումնավայր | Վիեննայի տեխնիկական համալսարան? |
Երկեր/Գլխաւոր գործ | Károlyi Mansion, Beregsurány?, Saint Francis of Assisi Church of Ferencváros (Budapest)?, Հունգարիայի օպերային թատրոն? եւ Main Custom House, Budapest? |
Մասնագիտութիւն | ճարտարապետ |
Երեխաներ | Félix Ybl? |
Պատկերասրահ
Խմբագրել-
Կաթողիկէ եկեղեցի Ֆոթին մէջ
-
Թագաւորական պալատ, Պուտափեշտ
-
Ներկայիս Քորվինուսի համալսարանի շէնքը
-
Սբ. Ստեփանոսի տաճարը
Արտաքին Յղումներ
Խմբագրել- ↑ Ибль Миклош // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://arch-pavouk.cz/index.php/architekti/1175-ybl-miklos