Յակոբ Յարութիւնեան
Յակոբ Պօղոս Յարութիւնեան (Արտենեան, 11 Դեկտեմբեր 1888[1], Խաստուր - 1943), հայ փիլիսոփայ, երաժշտագէտ, մանկավարժ, գրականագէտ, լեզուաբան: Փիլիսոփայական գիտութիւններու մասնագէտ (1919):
Յակոբ Յարութիւնեան | |
---|---|
Ծնած է | 11 Դեկտեմբեր 1888[1] |
Ծննդավայր | Խաստուր |
Մահացած է | 1943 |
Ուսումնավայր |
Գէորգեան Հոգեւոր Ճեմարան Համպոլտթ Համալսարան Լայփցիկի Համալսարան Զիւրիխի Համալսարան |
Մասնագիտութիւն | փիլիսոփայ, երաժշտագէտ, մանկավարժ, գրականագէտ, լեզուաբան |
Աշխատավայր |
Երեւանի Պետական Համալսարան Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան ԱրմՖԱՆ? |
Կենսագրութիւն
ԽմբագրելՅակոբ Յարութիւնեան, ծնած է 1888-ին Ալաշկերտի գաւառի Խաստուր գիւղին մէջ։ 1901-1910-ններուն սորված է Էջմիածնի Գէորգեան ճեմարանին մէջ, աշակերտած է Կոմիտասին, 1912-1919-ններուն՝ Պեռլինի, Լայպցիգի, Զիւրիխի Համալսարաններուն մէջ։ 1910-1912-ններուն աշխատած է Թաւրիզի հայկական դպրոցին մէջ։ 1927-1940-ններուն դասաւանդած է Երեւանի պետական համալսարանին մէջ, 1928-1932-ններուն միաժամանակ՝ Երեւանի պետական մանկավարժական հիմնարկին մէջ։ 1935-1937-ններուն եղած է Արմֆանի արուեստի բաժինի վարիչ: Անհիմն բռնադատուած է (1941), մահացած թերեւս չպարզուած հանգամանքներու մէջ 1943ին[2]:
Ստեղծագործութիւններ
ԽմբագրելՀեղինակ է «Քանթի իմացաբանութիւնը» (1910-1911, Էջմիածին «Արարատ»), «Զարգացման գաղափարի վերլուծութիւնը» (1919, գերմաներէն), «Մկրտիչ Պեշիկթաշլեան» (1912, «Արարատ»), «Լեզուի մասին» (1934), «Մանեակ» (ժողովրդական երգերու ժողովածու, 1958) աշխատութիւններու, թարգմանած է Հեգելի «Դասախօսութիւններ գեղագիտութեան մասին» գիրքը (1939), Գյոթեի բանաստեղծութիւններու ընտրանին (1946) եւ այլն[3]:
Երկեր
ԽմբագրելԹարգմանութիւններ
ԽմբագրելԳրականութիւն
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10318
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Հարությունյան Հակոբ»։ haygirk.nla.am։ արտագրուած է՝ 2017-01-17