Յակոբ Կարապետի Պալեան (Յակոբ բէյ Պալեան, 4 օգոստոս,1837 Կոստանդնուպոլիս - 30 հոկտեմբեր, 1875 Փարիզ, թաղուած է Պեր Լաշեզ գերեզմանոցին մէջ), հայ ճարտարապետ։ Ճարտարապետ Կարապետ Պալեանի որդին։

Ծնած է 4 Օգոստոս 1838(1838-08-04)
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Մահացած է 30 հոկտեմբեր, 1875
Մահուան վայր Փարիզ
Ազգութիւն հայ
Ուշագրաւ աշխատանքներ Փերթեվնիյալ Վալիդե սուլթան մզկիթ?

Կենսագրութիւն

Խմբագրել

Յակոբ Պալեան ծնած է Կոստանդնուպոլս։ 1855-ին մեկնած է Փարիզ։ 1858-ին աւարտած է Սէն Պարպ քոլէճի ճարտարապետական բաժինը։ Եղբօր՝ Նիկողոսի վաղաժամ մահուան պատճառով վերադարձած է Կ.Պոլիս, աշխատակցած է հօրը եւ եղբորը՝ Սարգիս Պալեանին հետ։ 1866-ին, հօր մահէն ետք, եղբօր հետ նշանակուած է պալատական ճարտարապետ՝ հիմնականին նախագծման հարցերով զբաղելուն պատճառով։

Շէնքերն ու Կառոյցները

Խմբագրել
  • Պեյքոզի Թոքաթի, Սկիւտարի Քոշուեոլուի Մայր թագուհիի, Չուպուքլիի Խտիւ Իսմայիլ փաշայի, Մերճանի Ալի փաշայի ապարանքները
  • Աքսարայի Պերթենիեալ մայր թագուհիի մզկիթը
  • Չրաղանի պալատը (եղբայրներուն հետ), Պեյլերբեյի պալատը

Պալեանի Օրթագիւղի ապարանքը եղած է Կ.Պոլսոյ հայ գրականութեան եւ արուեստի գործիչներու՝ Նահապետ Ռուսինեանի, Մկրտիչ Պեշիկթաշլեանի, Նար Պէյի, Ծերենցի, Թովմաս Թերզեանի, Պետրոս Ադամեանի, Ազնիւ Հրաչեայի, Տիգրան Չուխաճեանի եւ այոց մշտական հաւաքատեղին։ Անոր միջոցներով՝ վերաշինուած է Օրթագիւղի Բարեսիրաց թատրոնի շէնքը (1870, ճարտարապետ՝ Պ.Նեմցէ), կառուուած է Արեւելեան թատրոնը (1861-1962)[1]։

Տես Նաեւ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «Հակոբ Բալյանի կենսագրությունը avproduction կայքում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-09-03-ին։ արտագրուած է՝ 2016-11-30 

Արտաքին Յղումներ

Խմբագրել