Նազիկ Յարութիւնեան
Նազիկ Կարապետի Յարութիւնեան (10 Հոկտեմբեր 1956, Լենինական, ԽՍՀՄ)՝ հայ գիտնական, մանկավարժ, մանկավարժական գիտութիւններու դոկտոր, փրոֆեսոր: ԵՊՀ մանկավարժութեան ամպիոնի վարիչ:
Նազիկ Յարութիւնեան | |
---|---|
| |
Ծնած է | 10 Հոկտեմբեր 1956[1] (68 տարեկան) |
Ծննդեան վայր | Լենինական, Խորհրդային Միութիւն |
Գործատու |
Գիւմրիի Պետական Մանկավարժական Հիմնարկը Երեւանի Պետական Համալսարան |
Կրթութիւն | Երեւանի Պետական Համալսարան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 10 Հոկտեմբեր1956-ին ՀԽՍՀ Լենինական քաղաքը:
Կրթութիւն
Խմբագրել1979-ին աւարտած է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետը, որմէ ետք՝ 1983-1987-ներուն, ԵՊՀ ասպիրանտուրան՝ «Առաքել Բահաթրեանի մանկավարժական հայեացքները» ատենախօսութեամբ:
Աշխատանքային գործունէութիւն
Խմբագրել1979-1989-ականներուն աշխատած է Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտին մէջ որպէս դասախօս, իսկ 1989-էն՝ ԵՊՀ-ի մէջ: 1996-էն ԵՊՀ մանկավարժութեան ամպիոնի վարիչն է:
2002-ին ստացած է մանկավարժական գիտութիւններու դոկտորի գիտական աստիճան («Հայ կրթական գործը սփիւռքում»):
1993 - 2005-ականներուն եղած է ԵՊՀ մանկավարժութեան ամպիոնի դոցենտ:
1994-2009-ականներուն դասախօսութիւններով եւ զեկուցումներով հանդէս եկած տարբեր երկիրներու բարձրագոյն ուսումնական հաստատութիւններուն եւ միջազգային գիտաժողովներուն (Լոս Անճելըսի պետական համալսարան (UCLA) , Լիբանան, Պէյրութ, Հայագիտական բարձրագոյն հիմնարկ, Սուրիա, Հալէպ, Հալէպի հայագիտական Հիմնարկ, Հունգարիա, Բուդապեշտ, մասնակցութիւն միջազգային գիտաժողովին, Իրան, Թեհրան, ուսուցիչներու վերապատրաստման դասընթացներ, Անգլիա, Լոնտոն, մասնակցութիւն «Կրթութեան որակի ապահովում» միջազգային թրէյնինկներուն):
2005-էն ԵՊՀ մանկավարժութեան ամպիոնի փրոֆեսոր է:
Ձեռքբերումներ
ԽմբագրելՆազիկ Յարութիւնեանը կը հանդիսանայ ԵՊՀ հոգաբարձուներու խորհուրդի անդամ, մեթոդխորհուրդի անդամ, Հայ բանասիրութեան ֆակուլտետի գիտական խորհուրդի անդամ, ԵՊՀ-ի մէջ գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող մանկավարժութեան 065 մասնագիտական խորհուրդի նախագահ, «մանկավարժական միտք» գիտա-մեթոդական հանդէսի գլխաւոր խմբագիր, ինչպէս նաեւ «Կրթութեան զարգացում» հասարակական կազմակերպութեան նախագահ[2]:
Պարգեւներ եւ կոչումներ
ԽմբագրելԲազմամեայ գիտամանկավարժական գործունէութեան համար Նազիկ Յարութիւնեանը 2009-ին արժանացած է ՀՀ ԿԳ նախարարութեան «Ոսկէ մետալի», 2014-ին՝ ՀՀ վարչապետի յուշամետալի[3]: 2014-ին ՀՀ Նախագահի կողմէ շնորհուած է ՀՀ վաստակաւոր մանկավարժի կոչում[4][5]: 2016-ին ԵՊՀ մանկավարժութեան ամպիոնի 95-ամեակի առթիւ պարգեւատրուած է ԵՊՀ Ոսկէ մետալով[6], ինչպէս նաեւ «Երեւան քաղաքի պատուաւոր մանկավարժ» մետալով[6]:
Աշխատանքներ
ԽմբագրելՆազիկ Յարութիւնեանի աշխատութիւնները կը վերաբերին մանկավարժութեան տեսութեանն ու պատմութեան, մարդու իրաւունքներու հիմնահարցերուն, սփիւռքահայ դպրոցներուն: Հեղինակ է 2 բուհական եւ 2 դպրոցական դասագիրքերու, մեթոդական եւ ուսումնական ձեռնարկներու, ինչպէս նաեւ «մանկավարժական հանրագիտարան» երկհատորեակի[7]:
«Հայ մանկավարժ կաթողիկոսները» գիրքով առաջին անգամ ներկայացուած է Վազգէն Առաջին եւ Գարեգին Առաջին ամէնայն հայոց կաթողիկոսներու գիտամանկավարժական գործունէութիւնը[8]:
Մատենագիտութիւն
Խմբագրել- Յարութիւնեան Ն. Կ., Առաքել Բահաթրեան (կեանքը եւ գործը), մենագրութիւն, Երեւան, 1992:
- Յարութիւնեան Ն. Կ., Մարդու իրաւունքներ, դասագիրք, Երեւան, 2001:
- Յարութիւնեան Ն. Կ., Մարդու իրաւունքներ եւ Քաղաքացիական կրթութիւն, մեթոդական ձեռնարկ, Երեւան, 2001:
- Յարութիւնեան Ն. Կ., Լիբանանի եւ Սիրիայի հայկական դպրոցները, մենագրութիւն, Երեւան, 2002:
- Յարութիւնեան Ն. Կ., Մարդկային զարգացման հիմունքներ, ուսումնական ձեռնարկ մագիստրանտներու համար, Նոյան Տապան հրատարակութիւն, Երեւան, 2004:
- Յարութիւնեան Ն. Կ., Հասարակագիտութիւն, ուսուցչի ձեռնարկ 8-9-րդ դասարաններու, ուսումնական ձեռնարկ հանրակրթական դպրոցի ուսուցիչներու համար, «Տիգրան Մեծ», Երեւան, 2007:
- Յարութիւնեան Ն. Կ., Հասարակագիտութիւն, ուսուցչի ձեռնարկ, 8-9-րդ դասարաններու համար, Երեւան, 2007:
- Յարութիւնեան Ն. Կ., Հայ մանկավարժական հանրագիտարան, հանրագիտարան, Գիրք Ա, Հայ մանկավարժութեան նշանաւոր դէմքեր, Երեւան, 2007:
- Յարութիւնեան Ն. Կ., Հասարակագիտութիւն, դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար, խմբագիր` Գ. Ղազինեան, «Տիգրան Մեծ», Երեւան, 2008:
- Յարութիւնեան Ն. Կ., Հասարակագիտութիւն, դասագիրք, (դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար), Երեւան 2008:
- Յարութիւնեան Ն. Կ., Հայ մանկավարժական հանրագիտարան, Հանրագիտարան, Գիրք Բ, Հայ մանկավարժական մամուլ, Երեւան, 2010:
- Յարութիւնեան Ն. Կ., Իրաւունք. Մարդու իրաւունքներ, քաղաքացիական կրթութիւն, Պետութիւն եւ իրաւունք, ուսուցչի ձեռնարկ:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=10518
- ↑ «Հայ բանասիրութեան ֆակուլտետ»։ ysu.am։ արտագրուած է՝ 2016-10-12
- ↑ «ԵՊՀ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐԻ»։ ysu.am։ արտագրուած է՝ 2016-10-12
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ նախագահ.հայ։ արտագրուած է՝ 2016-10-12
- ↑ «ԵՊՀ 95-ԱՄԵԱՅ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ»։ ysu.am։ արտագրուած է՝ 2016-10-12
- ↑ 6,0 6,1 «ԵՊՀ-ն նշում է մանկավարժութեան ամպիոնի հիմնադրման 95-ամեակը»։ Արմենպրես։ արտագրուած է՝ 2016-10-12
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդիւնքներ համար 'au:"Յարութիւնեան, Նազիկ Կարապետի,"'»։ haygirk.nla.am։ արտագրուած է՝ 2016-10-12
- ↑ «http://eph.am/science/ru/Nazik-Harutyunyan/type/3/page/1»։ eph.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-10-18-ին։ արտագրուած է՝ 2016-10-12
Արտաքին յղումներ
Խմբագրել- Ով ով է.հայեր(կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. յանձնաժողով՝ Հ. Մ. Այվազեան (գլխ. խմբագիր) եւ ուրիշներ,Երեւան,Հայկական հանրագիտարան հրատ.,Հ.1,Աբալեան-Ղուշչեան,2005:
- Երեւանի պետական համալսարան: