Նարեկ Յախնազարեան

Նարեկ Յախնազարեան ( Հոկտեմբեր 23, 1988 )[1] ,հայ թաւջութակահար: 2011-ին շահած է թաւջութակի ոսկիէ շքանշան, համաշխարհային Չայքովսկիի մրցոյթին [2]

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խմբագրել

Նարեկ Յախնազարեան ծնած եւ մեծցած է արուեստագէտ ծնողներու ձեռամբ, Երեւան: Ան զաւակն է ջութակահար Սուրէն Յախնազարեանի: Վեց տարեկանին սկսած է սորվիլ նուագել թաւջութակ Սայաթ-Նովա երաժշտանոցի մէջ: 11 տարեկանին մօրը հետ փոխադրուած է Մոսկուայ: 2006-ին ընդունուած է Մոսկուայի երաժշտանոց՝ [3] ուր աշակերտած է Ալեքսէյ Սելեզնիովի, հետագային արժանացած է ուսման նպաստ ստանալու Ռոստրովիչ հիմնարկէն եւ Ռուսական Հանդէսի Արուեստի Հիմնադրութենէն (Russian Performing Arts Fund):

Շարք մը մրցանակներ շահած է, որոնց առաջնահերթը եղած է Արամ Խաչատրեանի անուան միջազգային մրցոյթի Ոսկէ շքանշանը՝ իբրեւ առաջին մրցանակ 2008-ին:

Մսդիսլաւ Ռոսդրոպուիչի խորհրդատուութեամբ ան ստացած է երաժշտութեան վկայականը Անգլիոյ (Մեծն Պրիդանիա) երաժշտանոցէն՝ [4]աշակերտելով Լորանս Լեսըրի:

Նարեկ անուանուած է BBC ռատիօկայանի «Նոր Սերունդի Երաժիշտ» 2014-ին: Իր ներկայացումները կանոնաւորապէս կը սփռուին BBC ռատիօկայանի թիւ 3 բաժինէն:

Շրջագայութիւններով հանդէս եկած է աշխարհի տարբեր պետութիւններու մէջ, ինչպէս ԱՄՆ, Գերմանիա, Անգլիա (Մեծն Պրիդանիա), Ֆրանսա եւայլն: Ուաշինկթըն Փոսդ թերթը զինք անուաներ է «Նորանշան (phynomenon) Թաւջութակահար»: ԱՄՆ-ի Փասատինա քաղաքի համերգային նուագախումբի մենակատարն է:

Յախնազարեանը նուաճէր է զանազան մրցոյթներու ընթացքին, ինչպէս 2011 թուականին, ան յաղթէր է Չայքովսկիի անուան 14-րդ միջազգային մրցոյթին:

Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խմբագրել
  • Արամ Խաչատրեանի անուան միջազգային մրցոյթի Ա. Մրցանակ եւ Ոսկի շքանշան, 2006
  • Չայքովսկիի անուան մրցոյթի դափնեկիր, 2007
  • Հ Հ նախագահի Երիտասարդական մրցանակ, 2007
  • Նիւ Եորքի «Young Concert Artists» մրցոյթին արժանացած է 9 յատուկ մրցանակի, 2008
  • Չայքովսկիի անուան մրցոյթի Ոսկի շքանշան, 2011
  • Մովսէս Խորենացիի շքանշան, 2013 [2]
  • Հայաստանի հանրապետութեան վաստակաւոր երաժիշտ, 2017
  • Հ Հ մշակոյթի նախարարութեան շնորհակալագիր, 2017

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խմբագրել
  1. Mediamax։ «Նարեկ Հախնազարյան»։ Bravo.am (ամհարերեն)։ արտագրուած է՝ 2022-04-26
  2. Jump up to:2,0 2,1 «Armenia’s Narek Hakhnazaryan wins XIV International Tchaikovsky Competition in Moscow | MassisPost»։ web.archive.org։ 2013-01-30։ արտագրուած է՝ 2022-04-26
  3. Mirror-Spectator The Armenian (2010-03-31)։ «Narek Hakhnazaryan Adjusts to Life In Boston»։ The Armenian Mirror-Spectator (en-US)։ արտագրուած է՝ 2022-04-26
  4. «404 Not Found»։ www.bbc.co.uk։ արտագրուած է՝ 2022-04-26

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խմբագրել
  • http://newmag.am/2017/narekhakhnazaryan/
  • http://www.filarm.ru/biography/art347.html
  • http://www.bravo.am/news/%D5%B6%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF-%D5%B0%D5%A1%D5%AD%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/
  1. Mediamax։ «Նարեկ Հախնազարյան»։ Bravo.am (ամհարերեն)։ արտագրուած է՝ 2022-04-26 
  2. 2,0 2,1 «Armenia’s Narek Hakhnazaryan wins XIV International Tchaikovsky Competition in Moscow | MassisPost»։ web.archive.org։ 2013-01-30։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-01-30-ին։ արտագրուած է՝ 2022-04-26 
  3. Mirror-Spectator The Armenian (2010-03-31)։ «Narek Hakhnazaryan Adjusts to Life In Boston»։ The Armenian Mirror-Spectator (en-US)։ արտագրուած է՝ 2022-04-26 
  4. «404 Not Found»։ www.bbc.co.uk։ արտագրուած է՝ 2022-04-26