Նարինէ Գրիգորեան
Նարինէ Գրիգորեան (14 Յունիս 1980, Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), արմատներով արցախցի հայ դերասանուհի (թատրոնի եւ շարժանկարի), բեմադրիչ, Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արուեստագէտ (2013)[1]։
Նարինէ Գրիգորեան | |
---|---|
Ծնած է | 14 Յունիս 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր | Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ |
Երկեր/Գլխաւոր գործ | Եւա |
Մասնագիտութիւն | դերասանուհի |
Ամուսին | Սերգէյ Թովմասեան |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Հրազդան: Արցախեան ազատագրական պայքարի տարիներուն ընտանիքով վերադարձած են Արցախ:
1997-2002 յաճախած է Երեւանի թատրոնի եւ շարժապատկերի պետական հիմնարկի բեմադրութեան բաժանմունքը:
2002-2003 թուականներուն մասնակցած է մնջախաղի թատրոնի դասընթացներու: Իբրեւ բեմադրիչ, 2004-2005 թուականներուն, ուսումը շարունակած է Մոսկուայի եւ Ս. Փեթերսպուրկի մէջ (2007), իսկ Պոսթընի եւ Նիւ Եորքի մէջ աւարտած է թատրոնի կառավարման բաժինը (2008):
2013-ին արժանացած է Հայաստանի վաստակաւոր արուեստագէտի կոչման:
2014 թուականէն ի վեր Երեւանի Ս. Սարգսեանի անուան Համազգային թատրոնի դերասանուհի է: 2018-ին աշխատկազմի կողմէ առաջադրուած եւ նշանակուած է նոյն թատրոնի գեղարուեստական ղեկավար:
Մասնակցած է հայաստանեան եւ միջազգային տարբեր փառատօներու եւ արժանացած` մրցանակներու:
Իրանահայ Անահիտ Ապատի բեմադրած «Եւա» ժապաւէնի գլխաւոր դերակատարն է: «Եւա»-ն ցուցադրուած է Մոնրէալի մէջ տեղի ունեցախ փառատօնին, ինչպէս նաեւ ներկայացուած է Կաննի եւ Ֆաժր փառատօներուն[2]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Հանրապետութեան նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ www.president.am։ արտագրուած է՝ 2021-01-13
- ↑ ««Մախմուր Աղջիկ»-ն Ու Համազգային Թատրոնը. Հարցազրոյց Դերասանուհի-Բեմադրիչ Նարինէ Գրիգորեանի Հետ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-02-01։ արտագրուած է՝ 2021-01-13