Պաղտասար Արզումանեան

Հայ ճարտարապետ եւ շինարար։

Պաղտասար Արզումանեան (1 Յունուար 1916(1916-01-01)[1], Ծղուկ, Զանգեզուրի Գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[2] - 20 Նոյեմբեր 2001(2001-11-20)[3] կամ 19 Նոյեմբեր 2001(2001-11-19), Երեւան, Հայաստան[3]), ճարտարապետ եւ շինարար։

Պաղտասար Արզումանեան
Ծնած է 1 Յունուար 1916(1916-01-01)[1]
Ծննդավայր Ծղուկ, Զանգեզուրի Գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[2]
Մահացած է 20 Նոյեմբեր 2001(2001-11-20)[3] (85 տարեկանին) կամ 19 Նոյեմբեր 2001(2001-11-19) (85 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան[3]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ազգութիւն Հայ[1][3]
Ուսումնավայր Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան[3]
Երկեր/Գլխաւոր գործ Երևանի ճոպանուղի?[3], Էրեբունի թանգարան եւ երեգան թանգարան[3], Սասունցի Դաւիթ[3], Սամարղանդի «Աֆրասիաբ» թանգարան?[3] եւ Գանձատուն թանգարան?[3]
Մասնագիտութիւն ճարտարապետ
Աշխատավայր Երևաննախագիծ?[3]

Կենսագրութիւն

Խմբագրել

Ծնած է Սիւնիքի մարզի Մուծք գիւղը։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրի դպրոցին մէջ եւ ապա ընդունուած Երեւանի Ա. Թամանեանի անուան շինարարական կաճառ, ուրկէ շրջանաւարտ ըլլալէ ետք անցած է աշխատանքի «Թիւ 3» ճարտարապետական արուեստանոցէն ներս, ղեկավարութեամբ յայտնի ճարտարապետներ Միքայէլ Մազմանեանի եւ Յովհաննէս Մարգարեանի:

Արզումանեան 1938 թուականին ընդունուած է Երեւանի ընդհանուր արուեստից ուսումնարանի շինարարական բաժինը, սակայն ուսումը չաւարտած զօրակոչուած է բանակ եւ մասնակցած Հայրենական մեծ պատերազմին՝ իբրեւ հրետանիի վաշտի եւ մարտկոցի հրամանատար։ Զօրացրուած է 1946 թուականին եւ շարունակած իր ուսումը:

Աւարտելէ ժամանակ մը ետք՝ 1958-ին Արզումանեան եղած է նորաստեղծ Երեւան Նախագիծ հիմնարկի ճարտարապետական արուեստանոցի ղեկավարի պաշտօնատար, իսկ 1978-ին նոյն հաստատութեան «Մոմիկ» ստեղծագործական խումբի ղեկավար:

Ճարտարապետական գործունէութիւն

Խմբագրել

Արզումանեանի ճարտարապետական գործունէութիւնը սկիզբ առած է 1950-ին. ճարտարապետը Յովհաննէս Մարգարեանի հետ միասին նախագծած է Կիրովական քաղաքի «Գուգարք» հիւրանոցը։

1968 թուականին անոր նախագիծերով շինուած է «Էրեբունի» թանգարանը:

Ան մեծ ներդրում ունեցած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր ճարտարապետական կոթողներու նախագծման եւ շինութեան մէջ:

Արզումանեան շէնքերու եւ կառոյցներու կողքին զբաղուած է կոթողներու շինութեամբ, անոր յայտնի գործերէն են Մեսրոպեան ոսկի այբուբենը, ոսկի մեծ խաչքարը, Մայր Տաճարի մանրակերտը եւ այլն: Ան ձեւաւորած եւ պատրաստած է կաթողիկոսական պարգեւներ, լանջախաչեր, գաւազաններ, ինչպէս նաեւ գիրքեր:

Յայտնի Մեսրոպ Մաշտոցի դամբարանը գործն է Արզումանեանի. անոր գործերէն են Նոր Նորք թաղամասի Ս. Սարգիս եկեղեցին, Սպիտակի Ս. Յարութիւն եկեղեցին, Գիւմրիի Ս. Յակոբ եկեղեցին, Սեւանի Վազգէնեան դպրեվանքի Ս. Յակոբ մատուռը, Երեւանի Ս. Երրորդութիւն եկեղեցին[4] եւ այլն:

Շքանշաններ եւ կոչում

Խմբագրել

Արզումանեան արժանացած է՝

  • Խորհրդային Հայաստանի Վաստակաւոր շինարար կոչումին,
  • Գեղարուեստի ակադեմիային ոսկի եւ Հայ Եկեղեցւոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ շքանշաններուն[5]:

Պատկերասրահ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  2. 2,0 2,1 2,2 Память народа — 2015.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 158–159.
  4. Վ. Յարութիւնեան «Նորօրեայ Ոսկեձեռիկը. ճարտարապետ Պաղտասար Արզումանեանի կեանքն ու ստեղծագործական վաստակը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2004
  5. «ՊԱՂՏԱՍԱՐ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ (1916-2001)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-14