Ռոպըրթ Տը Նիրօ
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Ռոպըրթ Տը Նիրօ կրտսեր (17 Օգոստոս 1943[1][2][3][…], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]
Մենհեթըն, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ) Ամերիկացի նշանաւոր դերասան, բեմադրիչ եւ արտադրիչ։
Կենսագրութիւն
ԽմբագրելՌոպըրթ Տը Նիրօյի նախնիները Իտալիայէն գաղթած են ԱՄՆ։ Անոր հայրը՝ Ռոպըրթ Տը Նիրօ աւագը յայտնի քանդակագործ ու նկարիչ էր։ Մայրը՝ Վիջինիա Ադմիրալը բանաստեղծուհի էր։ Անոնց ամուսնութիւնէն մէկ տարի անց կը ծնի Ռոպըրթ Տը Նիրօ կրտսերը։ Իսկ 3 տարի անց Տը Նիրօի ծնողները կ'ամուսնալուծուին։ Ռոպըրթ Տը Նիրօյի մանկութիւնը անցած է Մանհեթենի Գրինվիչ-Վիլլիջ շրջանին մէջ, որ երկար տարիներ կը համարուէր Նիւ-Եորքի գեղարուեստական եւ արտիսիտիկ պոհեմիայի բնակավայր։ Սպիտակ մաշկ ունենալու պատճառով իրէն կ'անուանեն «Պոպպի-Կաթ»։ 10 տարեկան հասակին ան խաղաց իր առաջին դերը «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական բեմադրության մեջ, հանդես գալով առիւծի կերպարով։ Մի քանի տարի ընդհանուր կրթութեամբ դպրոցի մէջ ուսանելէն յետոյ մօր նախաձեռնութըամբ կը տեղափոխուի Նյիւ-Եորքի Ֆիորելլո Լա Կարդիայի անուան երաժշտութեան, արուեստի եւ կատարողական վարպետութեան բարձրագոյն մասնաւոր դպրոցը ուսանելու, ուր սորուած են նաեւ Ալ Պաչինոն։
Ֆիլմացանկ
ԽմբագրելԱնոր խաղացանկը կը հասնի մօտ 80 ֆիլմի։ Յայտնի բեմադրիչ Մարտին Սկորսեզէ-ի սիրուած դերասանն է եւ խաղցած է անոր ֆիլմերէն շատերուն մէջ։ ամէնէն նշանաւոր ֆիլմերն են
Մրցանակներ եւ փաստեր
Խմբագրել2 անգամ արժանացած է «Օսքար» կինոմրցանակին, 1975 թուականին լաւագոյն երկրորդական դերասան անուանակարգին մէջ «Կնքահայրը 2» ֆիլմին համար եւ 1980 թուականին լաւագույն դերասան անուակարգում «Կատղած ցուլ» ֆիլմին համար, որուն համար ստացած է նաեւ «Ոսկեէ Կլոբուս» կինոմրցանակ։ Եւս մէկ Ոսկէ կլոբուս ստացած է 2011 թուականին կինեմատոգրաֆիայի մէջ (Cinematography) ունեցած աւանդի համար։ Ընդհանուր առմամբ արժանացած է 31 տարբեր կինոմրցանակներու Ամերիկեան բոլոր ժամանակներու 100 լաւագոյն ֆիլմերու ցանկին մէջ առկայ է անոր մասնակցութեամբ 5 ֆիլմ, իսկ 250 լավագոյն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկին մէջ 8 ֆիլմ։ Ռոպըրթ Տը Նիրօն գլխաւորած է 2011 թուականի Քաննի կինոփառատոնի ժիւրին։
Ռոպըրթ Տը Նիրօի մասնակցութեամբ ֆիլմերու ընդհանուր շահոյթը կը գերազանցէ 2 միլիարդ տոլլարը։ 2011 թուականի Սեպտեմբեր ամսուան դրութեամբ անոր ամէնէն շահութաբեր ֆիլմերը յետեւալներն են.
- «Ծանոթութիւն Ֆաքերների հետ» - 576 միլիոն տոլլար
- «Ծանոթութիւն ծնողների հետ» - 330 միլիոն տոլլար
- «Հակամարտութիւն» - 187 միլիոն տոլլար
- «Վախի հրուանդանը» - 182 միլիոն տոլլար
- «Վերլուծէ՜ աս» - 177 միլիոն տոլլար
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118823930 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Notable Names Database — 2002.