Մարթին Սքորսեզէ
Մարթին Սքորսեզէ (անգլերէն՝ Martin Marcantonio Luciano Scorsese, 17 Նոյեմբեր 1942[1][2][3][…], Քուինս, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]), ամերիկացի յայտնի բեմադրիչ, ֆիլմարտադրող եւ գրող[10]։
Կենսագրութիւն
ԽմբագրելՄարթին Սքորսեզէ ծնած եւ մեծցած է Միացեալ Նահանգներու Նիւ Եորք քաղաքին մէջ։ Անոր ծնողքին երկրորդ մասնագիտութիւնը դերասանութիւն էր։ Հայրը՝ Շարլ Սքորսեզէ նաեւ հագուստի վաճառական էր, իսկ մայրը՝ Քեթրին Սքորսեզէ՝ դերձակ։ Անոր հօր նախնիները գաղթած են Իտալիայէն, Սիկիլիոյի Փալերմօ քաղաքէն։ Անոր ծնողքը կաթոլիկ էին, ան մեծցած է խիստ կաթոլիկ ընտանիքի մը մէջ եւ փոքր տարիքին շատ շփում չէ ունեցած իր տարիքի երեխաներուն հետ։ Անոր մեծ եղբայրը զինք յաճախ շարժապատկերի սրահ կը տանէր, ուր ծնած է իր մեծ սէրը շարժապատկերի հանդէպ։
Ծառայած է Միացեալ Նահանգներու բանակի ծովային հետեւակներու շարքերուն մէջ, աշխատելով իբրեւ խոհարար։ Ծառայութիւնը աւարտելէն ետք ուսանած է Նիւ Եորքի համալսարանին մէջ։ Այդ համալսարանին մէջ սորվելու տարիներուն ալ սկսած է նկարահանել «կարճամեթրաժ» ֆիլմեր։
Սքորսեզէ 5 անգամ ամուսնացած է։ Առաջին կինը Լարինա Մարի Պրեննան (Laraine Marie Brennan) էր, որմէ ունեցած է դուստր մը՝ Քաթարինէ։ Երկրորդ կինը՝ Ճուլիա Քամերոն (Julia Cameron), որմէ նոյնպէս ունեցած է դուստր մը։ Երրորդը՝ դերասանուհի Իզապելլա Ռոսսելինին (Isabella Rossellini), որուն հետ ամուսանցած է 1979-ին եւ անկէ բաժնուած՝ 1983-ին։ Չորրորդ անգամ ամուսնացած է բեմադրիչ Պարպարա Տը Ֆինային (Barbara de fina) հետ՝ 1985-1991 թուականներուն։ 1999-էն մինչ օրս ամուսնացած է Հելէն Մորրիսի հետ, անոնք ունին դուստր մը։
Պատմութիւն
ԽմբագրելԱռաջին բեմադրական աշխատանքը 1959-ին «Վեզուվ» կարճամեթրաժ ֆիլմն էր, որուն կը յաջորդեն 4-5 կարճամեթրաժ ֆիլմեր։ Առաջին լիամեթրաժ ֆիլմը նկարահանած է 1967-ին «Ես կը զանգեմ առաջինը» խորագիրով, սակայն ֆիլմին նկարահանումներու աւարտէն ետք կ՚որոշէ զայն վերանուանել «Ո՞վ կը թակէ իմ դուռս» (Who's That Knocking at My Door) անունով։ Ֆիլմին մէջ հանդէս կու գայ ապագային յայտնի դերասան Հարվի Քէյթլը (Harvey Keitel), որ կը խաղայ նաեւ անոր միւս քանի մը ֆիլմերուն մէջ։
Առաջին յաջող աշխատանքը կարելի է նկատել «Չար փողոցներ» (Mean Streets) ֆիլմը, ուր Հարվի Քէյթլի (Harvey keitel) կը միանայ ուրիշ շատ յայտնի դերասան մը, այդ ֆիլմին մէջ նորեկ՝ Ռոպըրթ Տը Նիրօն (Robert de Niro), որ մինչ այդ աշխատած էր Պրայըն տը Փալմայի (Brian De Palma) հետ։ Յաջորդ ֆիլմերէն մէկուն՝ «Ալիսը ա՛լ հոս չ՚ապրիր» (Alice Doesn't Live Here Anymore) գլխաւոր դերակատարուհի Էլեն Պերսթինը (Ellen Bernstein) Օսքար կը ստանայ՝ «Օսքար լաւագոյն դերասանուհիի համար»։
1977-ին Մարթին Սքորսեզէ կը նկարահանէ իր ամենայայտնի ֆիլմերէն մէկը՝ «Թաքսիսթը» (Taxi Driver), որուն գլխաւոր դերը փայլուն ձեւով կը կատարէ Ռոպըրթ Տը Նիրօ, դառնալով այդ դերասանին լաւագոյն դերակատարումներէն մէկը։
1988-ին Նիքոս Քազանթզաքիսի (Nikos Kazantzakis) գրածին հիման վրայ նկարահանած է «Քրիստոսի վերջին փորձութիւնը» (The Last Temptation of Christ) ֆիլմը, որ կը դառնայ համաշխարհային շարժապատկերի ամէնէն խնդրայարոյց աշխատանքներէն մէկը, քննադատուելով նաեւ եկեղեցւոյ կողմէն։ Շատ բարձր կը գնահատուի անոր 1990-ին նկարահանուած «Փառաւոր տղաներ» (Goodfellas) ֆիլմը։ 2002-ին կը ցուցադրուի անոր լաւագոյն գործերէն մէկը՝ Նիւ Եորքի աւազակախումբերը (Gangs of New York) (գլխաւոր դերերուն մէջ Լէոնարտօ Տի Քափրիօ (Leonardo DiCaprio), Տանիէլ Տէյ-Լիւիս (Daniel Day-Lewis), Քամերոն Տիազ (Cameron Diaz), որուն համար ան կը ստանայ «Ոսկեայ երկրագունդ» լաւագոյն բեմադրիչի համար մրցանակը։
2006-ին Ուրացողները (գլխաւոր դերերով Ճէք Նիքըլսըն (Jack Nicholson), Լէոնարտօ Տի Քափրիօ, Մէթ Տէյմըն (Matt Damon), Մարք Ուոլպըրկգ (Mark Wahlberg), Ալեք Պոլտուին (Alec Baldwin), Մարթին Շին (Martin Sheen)) ֆիլմին համար Օսքար կը ստանայ` «Օսքար լաւագոյն բեմադրիչի համար» եւ Ոսկեայ երկրագունդ լաւագոյն բեմադրիչի համար։ Սքորսեզէի սիրած դերասաններն են Ռոպըրթ Տը Նիրոն եւ Լէոնարտօ Տի Քափրիոն, որոնք հանդէս եկած են անոր մեծ թիւով ֆիլմերուն մէջ։ Անոր ֆիլմերուն մէջ յաճախ կը նկարահանուին նաեւ Հարվի Քէյթլը (Harvey keitel), Ուիլիըմ Տեֆոն (Willem Dafoe), Ճօ Փեշին (Joe Pesci), Ճուտի Ֆոսթըրը (Jodie Foster)։
Մրցանակներ եւ փաստեր
ԽմբագրելԸնդհանուր թիւով 90 շարժապատկերի-մրցանակ ստացած է եւ թեկնածու եղած է 72 մրցանակի, այդ թիւին մէջ «Օսքար», «Ոսկեայ երկրագունդ», «Ոսկեայ Արմաւենիի ճիւղ», «Կրէմմի, Վենետիկի ֆիլմի փառատօնի մրցանակ», «Ոսկեայ Արջ», GILDA, BAFTA եւ այլ մրցանակներ։
Ամերիկեան բոլոր ժամանակներու 100 լաւագոյն ֆիլմերու ցանկին վրայ առկայ են անոր 4 ֆիլմերը։
Ամերիկեան բոլոր ժամանակներու 10 լաւագոյն ֆիլմեր ըստ 10 ժանրերու ցանկին վրայ ընդգրկուած են անոր 2 ֆիլմերը՝ «Կատղած ցուլ» (Raging Bull) իբրեւ լաւագոյն մարզական ֆիլմ եւ «Փառաւոր տղաներ» ֆիլմը լաւագոյն ֆիլմերու ցանկին 2-րդ տեղը, զիջելով միայն հանրայայտ «Կնքահայրը» (The God Father) ֆիլմին։ IMDb վարկածի 250 լաւագոյն ֆիլմերու ցանկին վրայ ներկայացած է 6 ֆիլմերով։
Ֆիլմերը
ԽմբագրելԸնդհանուր թիւով 50-է աւելի ֆիլմերու բեմադրիչ է, 13 ֆիլմի սենարիոյի հեղինակ, 40 ֆիլմի փրոտիւսըր։ Որպէս դերասան հանդէս եկած է 13 ֆիլմերու մէջ։ Առաւել նշանաւոր ֆիլմերն են
Տարեթիւ | ֆիլմի անուանում | բնօրինակ անուանում | դերասաններ |
---|---|---|---|
1973 | Չար փողոցներ | Mean Streets | Ռոպըրթ Տը Նիրօ Հարվի Քէյթլ |
1974 | Ալիսիան ա՛լ հոս չ՚ապրիր | Alice Doesn’t Live Here Anymore | Հարվի Քէյթլ Էլլեն Բերստին Ճուտի Ֆոսթըր |
1976 | Թաքսիսթը | Taxi Driver | Ռոպըրթ Տը Նիրօ Հարվի Քէյթլ Ճուտի Ֆոսթըր Մարթին Սքորսեզէ |
1977 | Նիւ Եորք, Նիւ Եորք | New York, New York | Ռոպըրթ Տը Նիրօ Լայզա Մինելլի |
1980 | Կատղած ցուլ | Raging Bull | Ռոպըրթ Տը Նիրօ Ճօ Պէշի |
1986 | Դրամներու գոյնը | The Color of Money | Փոլ Նիւման Թոմ Քրուզ Ջոն Թուրթուրո Ֆորեսթ Ուայթաքեր |
1988 | Քրիստոսի վերջին փորձութիւնը | The Last Temptation Of Christ | Ուիլիամ Տեֆօ Հարվի Քէյթլ |
1990 | Փառաւոր տղաներ | Goodfellas | Ռոպըրթ Տը Նիրօ Ճօ Պեշի Ռեյ Լիոտա |
1991 | Վախի հրուանդանը | Cape Fear | Ռոպըրթ Տը Նիրօ Նիք Նոլթի Ճեսիքա Լենգ Կրէկորի Պեկ |
1993 | Անմեղութեան դարաշրջան | The Age of Innocence | Տանիէլ Տէյ-Լիւիս Միշել Փֆայֆըր |
1995 | Քազինօ | Casino | Ռոպըրթ Տը Նիրօ Ջո Պեշի Շերոն Սթոուն Ջեյմս Վուդս |
1997 | Քունտուն | Kundun | |
1999 | Մեռելներուն յարություն տալով | Bringing Out the Dead | Նիկոլաս Քեյջ Ջոն Գուդման Մարտին Սկորսեզե |
2002 | Նիւ Եորքի աւազակախումբերը | Gangs of New York | Լէօնարտօ ՏիՔափրիօ Տանիէլ Տէյ-Լիւիս Քեմերոն Դիազ |
2004 | Աւիաթոր | The Aviator | Լէօնարտօ ՏիՔափրիօ Ալեք Բոլդուին Ուիլյամ Դեֆո Ջուդ Լոու Քեյթ Բլանշետ Քեյթ Բեքինսեյլ |
2006 | Ուրացողները | The Departed | Լէօնարտօ ՏիՔափրիօ Ջեք Նիկոլսոն |
2010 | Անիծուածներու Կղզին | Shutter Island | Լէօնարտօ ՏիՔափրիօ Պեն Քինգսլի |
2011 | Հիւկօ | Hugo | |
2012 | Իռլանտացին | The Irishman | Ռոպըրթ Տը Նիրօ |
2013 | Լռութիւն | Silence | Տանիէլ Տէյ-Լիւիս Պենիսիօ տել Տորօ |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.americamagazine.org/arts-culture/2016/12/06/exclusive-martin-scorsese-discusses-his-faith-his-struggles-his-films-and
- ↑ The Daily Telegraph, Daily telegraph, الديلي تلغراف / C. Evans — London: 2010. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ WGA Find a Writer
- ↑ https://www.dga.org/The-Guild/Members/Profile.aspx?mid=YuUkwwj%2b8aQ%3d — ISSN 0419-2052
- ↑ http://www.gonemovies.com/WWW/Acteur/ActeurXtra/ScorseseMartinX.php