Սամուէլ Գանթարեան

Հայ բառարանագիր, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ։

Հ. Սամուէլ Վրդ․ Գանթարեան (22 Սեպտեմբեր 1838(1838-09-22)[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 25 Հոկտեմբեր 1908(1908-10-25)[1][2], Վենետիկ, Իտալիա[1][2]), բառարանագիր, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ։

Սամուէլ Գանթարեան
Ծնած է 22 Սեպտեմբեր 1838(1838-09-22)[1][2]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2]
Մահացած է 25 Հոկտեմբեր 1908(1908-10-25)[1][2] (70 տարեկանին)
Մահուան վայր Վենետիկ, Իտալիա[1][2]
Ազգութիւն Հայ[1][2]
Ուսումնավայր Սուրբ Ղազար կղզու վանք?[1]
Մասնագիտութիւն բառարանագիր, թարգմանիչ, ուսուցիչ, Խմբագիր
Աշխատավայր Ս. Ղազար կղզի[1]
Սամուէլ-Մուրատ Վարժարան[1]
Մուրատ-Ռափայէլեան Վարժարան[1]
Բազմավէպ[1]
Երեխաներ Աստղիկ Գանթարեան

Կենսագրական գիծեր

Խմբագրել

Ծնած է Կ․ Պոլիս։ Փոքր հասակէն ուղարկուած է Վենետիկի Ս. Ղազար վանքը, ուր ստացած է կրթությիւնը։

1859 թուականին ընդունած է հոգևորական կոչում։ Իբրեւ ուսուցիչ կամ տեսուչ պաշտօնավարած է Վենետիկի, Կ. Պոլսոյ Մխիթարեան վարժարաններուն մէջ։

Աշխատութիւններ

Խմբագրել

Պարբերական մամուլի մէջ, յատկապէս «Բազմավէպ»ի, տպագրած է յօդուածներ։

Աշխատութիւններն են․

  • «Տարերք հռետորական արուեստի» (երկասիրութիւն), Վենետիկ, Ս. Ղազար, 1875.․
  • «Ալփոնսոսի Լամարդինեայ առաջին մտածութիւնք բանաստեղծականք» (Թարգմ. ), Վենետիկ, Ս. Ղազար, 1876,
  • «Մեսիական», (Թարգմ., հեղինակ՝ Կլոպշտոկ գերմանացի քերթող), Վենետիկ, Ս. Ղազար, 1903,
  • «Բառարան իտալերէն հայերէն», Վենետիկ, Ս. Ղազար, 1908.,
  • «Բառարան Գաղղ-Հայ-Տաճկերէն», Բ. տպ. ճոխացեալ, Վենետիկ, 1912[3]:

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։