Աստղիկ Գանթարճեան

Աստղիկ Գանթարճեան (1852[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 1 Մայիս 1884(1884-05-01)[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2]), անդրանիկ հայ դերասանուհի։ Զաւակն էր Սահակ Գանթարճեանի, որ Կ. Պոլսոյ մէջ կառքերու գործարան ունէր, եւ քոյրը՝ հռչակաւոր դերասանուհի Սիրանոյշի։

Աստղիկ Գանթարճեան
Ծննդեան անուն Աստղիկ Գանթարեան
Ծնած է 1852[1][2]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2]
Մահացած է 1 Մայիս 1884(1884-05-01)[1][2]
Մահուան վայր Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2]
Քաղաքացիութիւն  Օսմանեան Կայսրութիւն
Ազգութիւն Հայ[1][2]
Մասնագիտութիւն դերասանուհի, երգչուհի
Աշխատավայր Վարդովեան թատրօն[1]
Ծնողներ հայր՝ Սամուէլ Գանթարեան

Ծնած է Կ. Պոլիս, Բերա թաղին մէջ։ 1871-ին աւարտելով իր թաղի Օրիորդաց վարժարանը 16 տարեկան հասակով բեմ կը բարձրանայ Վերդեանի խումբին մէջ եւ առաջին անգամ կը խաղայ Մոլիէռի «Տօն Ժուան»ի մէջ, երկրորդ կնոջ դերը։ Իսկ երկրորդ թատերաշրջանի Մաղաքեանի թատերախումբը կը մտնէ, որուն խնամեալն էր Յակոբ Պալեան։ Կը սկսի խաղալ Միջագիւղի թատրոնին մէջ։ 1879-ին Սիրանոյշի հետ Տփխիս (Թիֆլիս) կը հրաւիրուի, խաղալով իշխան Ամատունիի խումբին մէջ։ Երկու տարի ետք, 1880-ի վերջերը կը վերադառնայ Կ. Պոլիս եւ կը սկսի խաղալ տեղական թատերախումբերուն մէջ։ Դերեր կատարած է Տփխիս, Զմիւռնիա, Պրուսա, Ատրիանուպոլիս, Սալոնիկ եւ այլ հայաբնակ գաւառաքաղաքներ։

Մահացած է Կ. Պոլիս, 16 Մայիս 1884-ին ստամոքսի հիւանդութեամբ եւ թաղուած՝ Բերայի գերեզմանատան մէջ։

Աղբիւրներ

Խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.