Վահան Խորէնի
Վահան Խորէնի (Տէր Գէորգեան, 1884, Բռնակոթ, Զանգեզուրի Գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 1920, Գորիս, Զանգեզուրի Գաւառ), հայ հասարակական-քաղաքական եւ պետական գործիչ։
Վահան Խորէնի | |
---|---|
| |
Ծնած է | 1884 |
Ծննդավայր | Բռնակոթ, Զանգեզուրի Գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 1920 |
Մահուան վայր | Գորիս, Զանգեզուրի Գաւառ |
Ուսումնավայր | Լայփցիկի Համալսարան |
Մասնագիտութիւն | հանրային գործիչ |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԽորէնին ծնած է Սիսեանի գիւղերէն մէկուն մէջ: Էջմիածնի Գէորգեան ճեմարանը աւարտելէ, գերմանական համալսարաններու մէջ ուսումը կատարելագործելէ եւ պատմափիլիսոփայութեան գիտական տոքթորայի տիտղոսին արժանանալէ ետք ընդգրկուած է ուսուցչական ասպարէզ (Թիֆլիս), միաժամանակ հոն խմբագրած է«Աշխատաւոր» թերթը:
1919-ին անցած է Երեւան, խմբագրած է «Հայաստանի Աշխատաւոր»-ը եւ ուր տպագրուած է անոր «Հայրենի նամակներ» յօդուածաշարքը[1]:
Անկախ Հայաստանի խորհրդարանական երկրորդ գումարման ընտրուած է պատգամաւոր (երեսփոխան) եւ գլխաւորած է խորհրդարանի դաշնակցական պատգամաւորներու խմբակցութիւնը:
Համայնավար հայերու հակապետական խլրտումներու օրերուն`1920 Օգոստոսին, ղրկուած է իր ծննդավայրը` Զանգեզուր, քաղաքացիական-եղբայրասպան հաւանական կռիւները կանխելու առաքելութեամբ, բայց հոն Խորհրդային իշխանութիւններուն կողմէ դաւադրաբար ձերբակալուած է եւ Գորիսի բանտին մէջ 13 այլ դաշնակցականներու հետ սպաննուած է, 36 տարեկան հասակին[2]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Հարիւր Դէմք` Հայաստանի Առաջին Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2018-10-12։ արտագրուած է՝ 2020-11-23
- ↑ «Վահան Խորէնի (Տէր Գէորգեան) (1884-1920)»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-07-06։ արտագրուած է՝ 2020-11-23
Այս յօդուածի կամ անոր մէջ որոշակի յատուածի սկզբանական տարբերակը վերցուած է «Հայկական Հարց» Հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |