Վահրամ Գայֆէճեան
Վահրամ Գայֆէճեան (14 (26) Ապրիլ 1879[1][2], Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 30 Նոյեմբեր 1960[1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ նկարիչ եւ արուեստի վաստակաւոր գործիչ։
Վահրամ Գայֆէճեան | |
---|---|
Ծնած է | 14 (26) Ապրիլ 1879[1][2] |
Ծննդավայր | Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 30 Նոյեմբեր 1960[1][2] (81 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր |
Լազարեան Ճեմարան[1] Մոսկուայի պետական համալսարան[1] Մոսկուայի նկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան ուսումնարան[1] |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ, նկարչության ուսուցիչ |
Անդամութիւն | Հայ արվեստագետների միություն?[2] եւ Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերություն?[2] |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Պոլիս: Կրթութիւնը ստացած է Լազարեան ճեմարանէն ներս՝ 1892-1901 թուականներուն, ապա 1901 ընդունուած է Մոսկուայի համալսարանի բժշկական եւ իրաւաբանական բաժինները, ուրկէ շրջանաւարտ եղած է 1910 թուականին. միաժամանակ հետեւած է գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետական դասընթացքներու:
Ուսումը աւարտելէ ետք վերադարձած է իր ծննդավայրը։ 1912-1923 թուականներուն զբաղած է արուեստով ու նկարչութեամբ։
Մասնակցած է «Հայ արուեստագէտներու միութեան» ցուցահանդէսներուն՝ Թիֆլիսի մէջ։ Աշխատած է Երեւանի գեղարուեստա-արդիւնաբերական տեխնիկական դպրոցին մէջ 1924-1929 թուականներուն` տնօրէն, 1955 թուականին` դասատու։
Գայֆէճեան գլխաւորապէս նկարած է բնանկարներ, դիմանկարներ եւ գեղանկարներ. իր գործերէն յատկանշական է զբօսայգիներու, սրճարաններու եւ դիմակահանդէսներու պատկերները:
Յուշատախտակ
Խմբագրել2012-ին Ախալցխայի մէջ բացումը կատարուած է Վահրամ Գայֆէճեանի նուիրած յուշատախտակին[3], որ տեղադրուած է այն տան ճակատին, ուր ծնած է նկարիչը:
Հայաստանի Ազգային պատկերասրահէն ներս տեղադրուած է Վահրամ Գայֆէճեանի գործերէն շատեր, որոնցմէ են «Արեւոտ առաւօտ»ը, «Ամպամած օրը» եւ ուրիշներ:
Կոչում
ԽմբագրելՆկարիչը 1954 թուականին արժանացած է Խորհրդային Հայաստանի Արուեստի վաստակաւոր գործիչի կոչումին[4]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Վահրամ Գայֆէճեանի յուշատախտակի բացման արարողութիւն Ախալցիխեում Լուրեր Հայաստանէն - NEWS.am
- ↑ «ՎԱՀՐԱՄ ԳԱՅՖԷՃԵԱՆ (1879-1960)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-16