Ախալցխա
Ախալցխա (վրաց.՝ ახალციხე, թարգմանաբար՝ «նոր ամրոց», հին անունները՝ "ლომსია" - "Լամսիա" եւ "Խիսկա"), քաղաք Վրաստանի հարաւին, Ախալցխայի շրջանի շրջկեդրոն, Սամցխէ-Ջավախք նահանգի վարչական կեդրոն։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ախալցխա | |||||
վրաց.՝ ახალციხე | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր |
![]() | ||||
ՄխարԵ | Սամցխէ-Ջավախք | ||||
Մունիցիպալիտետ | Ախալցխայի | ||||
Հիմնադրուած է՝ | 12-րդ դար | ||||
ԲԾՄ | 1029±1 մեթր | ||||
Պաշտօնական լեզու | Վրացերէն | ||||
Բնակչութիւն |
16 425 մարդ (2016)[1], 17 903 մարդ (2014), 16 955 մարդ (2022)[2], 15 357 մարդ (28 Յունուար 1897)[2], 10 153 մարդ (30 Նոյեմբեր 1922)[2], 12 328 մարդ (17 Դեկտեմբեր 1926)[2], 12 180 մարդ (17 Յունուար 1939)[2], 16 868 մարդ (15 Յունուար 1959)[2], 18 972 մարդ (15 Յունուար 1970)[2], 19 742 մարդ (17 Յունուար 1979)[2], 24 570 մարդ (12 Յունուար 1989)[2], 18 452 մարդ (17 Յունուար 2002)[2], 16 570 մարդ (2017)[2], 16 755 մարդ (2018)[2], 16 859 մարդ (2019)[2], 16 943 մարդ (2020)[2], 17 070 մարդ (2021)[2], 14 722 մարդ (1864)[3], 13 265 մարդ (1882)[4], 22 095 մարդ (1910)[5] | ||||
Կը գտնուի ափին | Փոցխով? | ||||
Ազգային կազմ | վրացիներ 71,7 %, Հայեր 26,7 %[6] | ||||
Կրօնական կազմ |
Վրաց ուղղափառ եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի | ||||
Տեղաբնականուն | ախալցխեցի | ||||
Ժամային գօտի | UTC+4 | ||||
Փոստային ցուցանիշ | 0800[7] | ||||
Պաշտօնական կայքէջ | akhaltsikhe.gov.ge | ||||
Բնակչութիւնը՝ 16 425 մարդ (2016)[1],
17 903 մարդ (2014),
16 955 մարդ (2022)[2],
15 357 մարդ (28 Յունուար 1897)[2],
10 153 մարդ (30 Նոյեմբեր 1922)[2],
12 328 մարդ (17 Դեկտեմբեր 1926)[2],
12 180 մարդ (17 Յունուար 1939)[2],
16 868 մարդ (15 Յունուար 1959)[2],
18 972 մարդ (15 Յունուար 1970)[2],
19 742 մարդ (17 Յունուար 1979)[2],
24 570 մարդ (12 Յունուար 1989)[2],
18 452 մարդ (17 Յունուար 2002)[2],
16 570 մարդ (2017)[2],
16 755 մարդ (2018)[2],
16 859 մարդ (2019)[2],
16 943 մարդ (2020)[2],
17 070 մարդ (2021)[2],
14 722 մարդ (1864)[3],
13 265 մարդ (1882)[4],
22 095 մարդ (1910)[5]։ 1993 թուականի դրութեամբ, Ախալցխայի հայերը կը կազմէին բնակչութեան 62,8%-ը, 2005 թ. ին՝ 45%-ը։ 62,8%-ը, 2005 թ.՝ 45%-ը[8]։ Ըստ 2002 թուականին պաշտօնական մարդահամարի տուեալներուն, Ախալցխայի շրջանին մէջ կը բնակէին 46,134 մարդ, որոնցմէ 16,879-ը (36,6%)՝ հայեր էին[9]։
Ախալցխան հիմնադրուած է ԺԲ դարի առաջին կէսին, Փոցխով գետի վրայ, որ Կուր գետի վտակներէն է։ Քաղաքով կ'անցնին Պաթում, Պորժոմ, Ախալքալաք գացող մայրուղիները։
ԺԴ դարէն մինչեւ ԺԶ դարի 80-ական թուականները Ախալցխան Սամցխէ-Ջավախք տարածաշրջանի մշակութային, քաղաքական եւ տնտեսական կեդրոնն էր, եւ Ջակելի տոհմի աթաբեկներու նստավայրը։ 1579 թուականին քաղաքը կ'իյնայ Օսմանեան կայսրութեան իշխանութեան տակ, եւ 1628 թուականէն սկսեալ քաղաքը կը դառնայ Օսմանեան կայսրութեան Ախալցխայի նահանգի (թրք.՝ Ahıska) կեդրոնը։
1829 թուականին Ադրիանապոլսի հաշտութեան արդիւնքով Ախալցխան կը միանայ Ռուսական կայսրութեան։
Հայերը Ախալցխայի մէջ Խմբագրել
Հայերը Ախալցխայի մէջ բնակած են քաղաքի հիմնադրումէն ի վեր։ Հայերու ընկերային-տնտեսական եւ կրթական-մշակութային կեանքը քաղաքին մէջ մեծ ծաղկում կ'ապրի XIX դարու կէսերէն մինչեւ 1917 թուականին։ Ախալցխան կը դառնայ Անդրկովկասի հայ մշակութային եւ արհեստաւորական զարգացած կեդրոններէն մէկը։ Ախալցխան նաեւ հայ զինագործութեան ամենանշանաւոր կեդրոնն էր։ Յատկապէս յայտնի էին տոհմիկ զինագործներ Չիֆթալարեաններու պատրաստած զէնքերը։
1918 թուականին թրքական զօրքերուն դէպի Անդրկովկաս արշաւանքի ժամանակ, Ախալցխայի հայութիւնը քաղաքապետ Զորի Զորեանի ղեկավարութեամբ, կը յաջողի կազմակերպուած դիմադրութեամբ գաւառի սահմաններէն դուրս վտարել թուրքերը։
Ախալցխան նախքան 1917 թուականը, ունէր ինը հայկական եկեղեցի (որոնցմէ այժմ կանգուն կը մնան ընդամենը երեքը, եւ կը գործէ միայն մէկը՝ Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին)։ Մէկ այլ եկեղեցի, Սբ. Նշանը, որ թէեւ կանգուն է, սակայն Խորհրդային Միութեան տարիներուն բռնագրաւուած՝ եւ մինչեւ այսօր վերադարձուած չէ Վիրահայոց թեմին[10]։
Քաղաքին մէջ կը գործեն եօթը հայկական կրթօճախներ, որոնցմէ մէկն է Կարապետեան ուսումնարանը։ Նշեալ ուսումնարանը, Թիֆլիսի Ներսիսեան վարժարանէն ետք հռչակուած էր երկրորդը՝ ամբողջ Անդրկովկասի մէջ։ Այսօր, գործող միակ հայկական դպրոցը՝ Յովհաննէս Թումանեանի անուան դպրոցն է 2004-2005 ուսումնական տարեշրջանին ունէր 550 աշակերտ[8]։ 20-րդ դարու սկիզբէն կը գործէ նաեւ տպարան մը։ Տարբեր ժամանակներու ընթացքին տպագրուած են հինգ հայալեզու թերթ եւ ամսագիր։
1860 թուականին Ախալցխայի մէջ ստեղծուած է հայկական թատրոն, ուր բեմական ներկայացումներով հանդէս եկած են Պ. Ադամեանը, Սիրանուշը, Վ. Փափազեանը եւ այլ ականաւոր դերասաններ[11]։
Յայտնի ախալցխահայեր Խմբագրել
Ծնունդով Ախալցխայէն են հայ ակադեմիկոսներ՝ Յակոբ Մանանդեանը, Ստեփան Մալխասեանցը, Վ. եւ Բարթողիմէոս Ֆանարջեանը, Արամ Ղանալանեանը, Հ. Ղանալանեանը, Ա. Աղամբեկեանը, Մ. Կասեանը եւ ուրիշներ։
Հանրածանօթ նկարիչներ են՝ Վարդգէս Սուրենեանցը, Յակոբ Կոճոյեանը, Վ. Գայֆաճեանը, նշանաւոր երգիչներ եւ երգչուհիներ՝ Լուսինէ Զաքարեանը, Շառլ Ազնավուրը, յայտնի ֆիլմի նկարահանիչներ՝ Կարօ Ալվարեանը, Վ. Վարդանեանը, դերասաններ՝ Կարպ Խաչվանքեանը, Շ. Ղազարեանը։
Դարասկիզբին Ախալցխան ունեցած է ականաւոր զօրավարներ՝ ինչպէս Ա. Սուջեանը, Օ. Ղասաբբաշեանը, դեր-ծովակալ Ա. Սաղոյեանը, տոհմիկ զինագործ Չիֆթալարեանները։ Ախալցխայէն է նաեւ կաթողիկէ եկեղեցւոյ ակնառու հոգեւորական, հայ կաթողիկէ համայնքի կաթողիկոս-պատրիարք՝ քարտինալ Գրիգոր-Պետրոս Աղաճանեանը։
Քոյր-քաղաքներ Խմբագրել
Ծանօթագրութիւններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20140722065134/http://www.geostat.ge/cms/site_images/_files/english/population/01%20Population%20by%20municipalities%20for%20the%20beginning%20of%20the%20year.xls
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 http://pop-stat.mashke.org/georgia-cities.htm
- ↑ 3,0 3,1 https://dlib.rsl.ru/viewer/01003825036#?page=305
- ↑ 4,0 4,1 https://dlib.rsl.ru/viewer/01003825018#?page=268
- ↑ 5,0 5,1 https://dlib.rsl.ru/viewer/01003824988#?page=286
- ↑ georgia-ethnic-2014
- ↑ საქართველოს ფოსტა — 1805.
- ↑ 8,0 8,1 Պրոզաիկ ախալցխայի լիրիկան
- ↑ http://www.geostat.ge/cms/site_images/_files/english/census/2002/03%20Ethnic%20Composition.pdf
- ↑ Տե'ս http://www.javakhk1915-23.com/J15-23_surb_nshan_am.html
- ↑ Ախալցխա. Խոնարհուած քաղաքի մշթուակութային վերածննդի հրամայականը
Արտաքին յղումներ Խմբագրել
- Ախալցխայի տեղեկատուական կայք
- Սուրբ Նշան նախագիծ
- Ախալցխայի հայութեան կացութիւնն ու խնդիրները 2005 թ. «168 ժամ» թերթի ակնարկում
- Ջավախք Մետիա – Ջավախքի միացեալ տեղեկատուական կայք
- Ջավախքի տեղեկատուական շեմ
- Ջավախքի ուղեցոյց
- Ջավախքի երգարան
- Ջավախքի ֆորումը
- Լուրեր և վերլուծումներ Ջավախքէն
- Պատմութիւն, լուսանկարներ, տեսահոլովակներ