Փիոթըր Չայքովսքի
Փիոտր Իլյիչ Չայքովսքի (ռուս.՝ Пётр Ильич Чайковский, 25 Ապրիլ (7 Մայիս) 1840[1][2][3][…], Վոտկինսկ, Վյատկայի գավառ, Ռուսական Կայսրութիւն[4] - 25 Հոկտեմբեր (6 Նոյեմբեր) 1893[5][1][2][…], Մալայա Մորսկայա փողոց, 13, Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[6]), ռուս մեծ երաժշտահան, գեղարուեստական ղեկավար, մանկավարժ, երաժշտական քննադատ։ Հեղինակ է աւելի քան 80 ստեղծագործութիւններու, որոնցմէ՝ 7 սիմֆոնիայի, 10 օփերայի եւ 3 պալէի։ Նախնական կրթութիւնը ստացած է Սենթ Փեթերսպուրկի իրաւագիտութեան ուսումնարանին մէջ, որուն զուգահեռ խորութեամբ ուսումնասիրելով երաժշտութիւնը։
Կենսագրութիւն
Խմբագրել1850–1859 թուականներուն սորված է Փեթերսպուրկի իրաւագիտութեան ուսումնարանին մէջ, 1865 թուականին՝ աւարտած քոնսերվաթորիան (Անտոն Ռուպինշտէյնի դասարան): 1866–1878 թուականներուն եղած է Մոսկուայի քոնսերվաթորիայի փրոֆեսէօր (աշակերտներէն է Սերգէյ Տանիեւը):
1868 թուականէն հանդէս եկած է նաեւ որպէս երաժշտական քննադատ:
1887 թուականէն՝ գեղարուեստական ղեկավար։
1892 թուականին Չայքովսքին ընտրուած է Ֆրանսայի Գեղեցիկ արուեստներու ակադեմիայի թղթակից անդամ:
1893 թուականին արժանացած է Քեմպրիճի համալսարանի տոքթորի պատուաւոր աստիճանի։
Չայքովսքիի երաժշտութիւնը իր հարուստ մեղեդայնութեամբ, սերտ կապով ժողովրդական երաժշտութեան եւ կենցաղային սիրոյ հետ, մտքի խորութեամբ, անկեղծ յուզմունքով մեծ տարածում ստացած եւ խոր հետք ձգած է ռուսական երաժշտութեան պատմութեան մէջ։ Անոր աւանդոյթներուն հիման վրայ աճած է երաժիշտներու ստուար խումբ մը։
Առնչութիւններ Հայերու Հետ
Խմբագրել1886–1890 թուականներուն Չայքովսքին այցելած է Թիֆլիս, հայ երաժիշտներէն մտերիմ յարաբերութիւններ ստեղծուած են Կենարիոս Ղորղանեանի հետ։ Թիֆլիսի՝ հայկական եկեղեցւոյ մէջ, մեծ հետաքրքրութեամբ լսած է ժամերգութիւնը.
Ստեղծագործութիւններ
ԽմբագրելՉայքովսքին սերտ կապուած էր 19րդ դարու ռուսական առաջաւոր մշակոյթին հետ։ Իբրեւ արուեստագետ ձեւաւորուելով 1860-ական թուականներու տեմոկրատական գաղափարներու ազդեցութեամբ՝ իր երկերուն մէջ մեծ խորութեամբ, ճշմարտացիօրէն արտացոլած է կեանքը իր բազմազան դրսեւորումներով, ստեղծած է նաեւ ժողովրդական կենցաղի գունագեղ տեսարաններ, բնութեան բանաստեղծական նկարագրեր։ Ըլլալով հոգեբան երաժշտահան՝ իրապաշտական մեծ ուժով բացայայտած է մարդու ներաշխարհը, նուրբ քնարական զեղումներէն մինչեւ ողբերգական ապրումներ։
Չայքովսքիի ստեղծագործութեան առանցքային թեման անհատի բախումն է անողոք իրականութեան հետ։ Գրած է 10 օփերա, 3 պալէթ, 7 սիմֆոնիա (ինչպէս՝ «Մանֆրետը»), նախերգանքներ, սիուիտներ եւ այլ գործեր սիմֆոնիկ նուագախումբի համար, քանթատ, քամերային գործիքային համոյթներ, մօտ 100 սիրային երգեր, զուգերգներ, խմբերգներ, դաշնամուրի (100-էն աւելի), ջութակի, թաւջութակի կտորներ։
Սիմֆոնիկ Երկեր
ԽմբագրելՉայքովսքին 19րդ դարու 2-րդ կէսի մեծագոյն սիմֆոնիստներէն է։ Ան զարգացուցած է քնարական–կատակերգական սիմֆոնիայի ժանրը (4-րդ, 5-րդ, 6-րդ սիմֆոնիաները): Սիմֆոնիկ լաւագոյն երկերն են՝ 6-րդ («Պաթետիկական») սիմֆոնիան (1893), «Ռոմէօ եւ Ժուլիէթ» նախերգանք–ֆանթազիան (1869, 2-րդ խմբ՝. 1870, 3-րդ խմբ.՝ 1880), «Ֆրանչեսկա տա Ռիմինի» նախերգանքը (1876), դաշնամուրի 1-ին (1875) եւ ջութակի (1878) համերգները։
Չայքովսքին դիմած է պատմական, կենցաղային, ֆանտաստիկ, քնարական, խոր հոգեբանական վիճակներու, ստեղծած՝ տարբեր ժանրերու օփերաներ՝ պատմահոգեբանական, կոմիկական–ֆանտաստիկ, քնարական, երաժշտական հոգեբանական թատերգութիւն։ Ձգտելով ստեղծել «մտերմիկ, բայց ուժեղ թատերգութիւն», Չայքովսքին ընտրած է սուր թատերգական բախումներով սիուժէներ, հիմնուած՝ կեանքի ճշմարիտ պատկերման, հակասութիւններու բացայայտման վրայ։ Օփերաներու հերոսը ուժեղ կուռքերու, բարդ հոգեկան աշխարհի տէր անձնաւորութիւնն է, ընդունակ՝ խորապէս վերապրելու տարբեր յոյզեր ու զգացմունքներ։
Օփերաներ
ԽմբագրելՉայքովսքիի օփերաներուն բնորոշ են ընդհանրացման բարձր մակարդակն ու սիմֆոնիկ զարգացումը։ Անոնց մէջ երգային մասը առաջնային նշանակութիւն ունի, միեւնոյն ժամանակ նուագախումբը աշխուժ դեր կը խաղայ կերպարներու ստեղծման, թատերգական իրադրութիւններու, հերոսներու հոգեվիճակներու բացայայտման, կենցաղի պատկերման գործին մէջ։
Հասուն շրջանը սկսած է «Եւկենի Օնեկին» օփերայով (ըստ Ա. Փուշքինի, 1877–78), գլուխգործոցն է «Փիքովայա տամա»-ն (ըստ Փուշքինի, 1890), մեծ յաջողութիւն ունին «Օռլեանի կոյսը» (1879), «Մազեպա»ն (1883), «Չարոտեյքա»ն (1887), «Չերեւիչկի»ն (1885), «Իոլանտա»ն (1891):
պալէթներ
ԽմբագրելՉայքովսքին պալէթային երաժշտութեան մեծ բարեփոխիչ է։ Կիրառելով երաժշտութեան սիմֆոնիկ զարգացման սկզբունքներ, խորացուցած է պալէթի հոգեբանական բովանդակութիւնը, ստեղծած՝ վառ կերպարներ։ Անոր պալէթներու երաժշտութիւնը ձեռք բերած է առաջնակարգ գեղարուեստական նշանակութիւն։
«Կարապի լիճը» (1876), «Քնացած գեղեցկուհին» (1889) եւ «Շչելկունչիկ» (1892) պալէթները նոր դարաշրջան են ժանրի պատմութեան մէջ։
Այլ Ստեղծագործութիւններ
ԽմբագրելՉայքովսքիի երեք լարային քուարթեթները, դաշնամուրային եռեակը եւ սեքսթեթը ռուսական դասական քամերային գործիքային երաժշտութեան լաւագոյն օրինակներ են։ Մեծ տարածում ունին սիրայինները, որոնց բնորոշ է կերպարներու հարստութիւնը, զգացմունքներու արտայայտման անմիջականութիւնը։
Արգասաբեր էր Չայքովսքիի գործունէութիւնը քննադատութեան ասպարէզին եւ կատարողական արուեստին մէջ։ Ան մեծապէս նպաստած է ազգային երաժշտութեան տարածման Ռուսիոյ եւ արտասահմանի մէջ։
Հիմնական Ստեղծագործութիւններ
ԽմբագրելՕփերաներ
Խմբագրել- Եւկենի Օնեկին (1878)
- Օռլեանի կոյս (1879)
- Մազեպա (1883)
- Չերեւիչկի (1885)
- Կախարդուհին (1887)
- Փիքովայա տամա (1891)
- Իոլանտա (1891)
պալէթներ
ԽմբագրելՅիշատակ
ԽմբագրելՉայքովսքիի անունով կո կոչուին Մոսկուայի եւ Քիեւի քոնսերվաթորիաները, Փերմի օփերայի եւ պալէթի թատրոնը, Երեւանի երաժշտական տասնամեակը եւ այլն։ Երեւանի մէջ իր անունով անուանակոչուած է փողոցներէն մէկը:
1958 թուականէն Մոսկուայի մէջ տեղի կ'ունենայ Չայքովսքիի անուան միջազգային մրցոյթ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Брянцева В. Н. Чайковский Петр Ильич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 29 : Чаган — Экс-ле-Бен. — С. 12–13.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Poznansky A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Н. Соловьев Чайковский, Петр Ильич // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1903. — Т. XXXVIII. — С. 373–375.
- ↑ 6,0 6,1 6,2 (unspecified title) — է. 105. — ISBN 978-0-19-165761-0
- ↑ Tchaikovsky: The Quest for the Inner Man — Schirmer Books, 1991. — է. 50. — ISBN 978-0-02-871885-9
- ↑ https://www.classical-music.com/features/articles/the-desperately-sad-marriage-between-tchaikovsky-and-antonina-milyukova/
- ↑ 9,0 9,1 Чайковский, Илья Петрович // Русский биографический словарь / под ред. А. А. Половцов — СПб.: 1905. — Т. 22. — С. 17–18.
- ↑ Թադեւոսեան Ա., էջեր հայ–ռուսական երաժշտական կապերու պատմութենէն, 1977, էջ 57
Գրականութիւն
Խմբագրել- Մելիք–Վրթանեսեան Կ., Փիոթըր Ւլյիչ Չայքովսքի, Ե., 1940
- Корганов В. Д., Чайковский на Кавказе, Е., 1940
- Асафьев Б. В., Избранные труды, т. 2, М., 1954
- Протопопов Вл., Туманина Н., Оперное творчество Чайковского, М., 1957
- Житомирский Д., Балеты Чайковского, М., 1957
- Николаева Н., Симфонии П. И. Чайковского, М., 1958
- Туманина Н., Чайковский. Путь к мастерству, М., 1962
- Туманина Н., Чайковский. Великий мастер, М., 1968
- Ларош Г. А., Избранные статьи, в. 2, Л., 1975
- Орлова Е., Петр Ильич Чайковский, М., 1980
- Должанский А., Симфоническая музыка Чайковского, Д., 1981
Արտաքին Յղումներ
Խմբագրել- Փիոթըր Չայքովսքին «Դպրոցական մեծ հանրագիտարանին մէջ» Archived 2016-03-24 at the Wayback Machine.