Ալեք Մանուկեան
Ալեք Թագաւոր Մանուկեան (28 Յունիս 1901[1][1], Իզմիր (Զմիւռնիա), Այտըն, Օսմանեան Կայսրութիւն - 10 Յուլիս 1996[1][1], Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագէտ, արդիւնաբերող։ Հայաստանի ազգային հերոս (1994)։
Ալեք Մանուկեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 28 Յունիս 1901[1][1] |
Ծննդավայր | Իզմիր (Զմիւռնիա), Այտըն, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 10 Յուլիս 1996[1][1] (95 տարեկանին) |
Մահուան վայր | Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Մասնագիտութիւն | Արդիւնաբերող |
Աշխատավայր | Մասկո? |
Վարած պաշտօններ | կազմակերպութեան նախագահ |
Անդամութիւն | Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն |
Ամուսին | Մարի Մանուկեան |
Երեխաներ |
Լուիզ Մանուկեան-Սիմոն Loise Manoogian Simone (ծն.1933) |
Կենսագրութիւն Խմբագրել
1920էն ի վեր ապրած է ԱՄՆ-ի մէջ, 1924-ին հաստատուած է Տիթրոյթ։ 1930էն անդամագրուած է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան մէջ։ 1953-1989 կ'ըլլայ ՀԲԸՄ կեդրոնական Վարչութեան ժողովի նախագահ, 1970-ին՝ նախագահ, իսկ 1989-ին՝ պատուաւոր նախագահ։ 1929-ին հիմնած է սեպհական ձեռնարկութիւն մը, որ վերածուած է ինքնաշարժի մասեր արտադրող Մասքօ (Masco Corp.) միջազգային ընկերութեան։
Մանուկեանի գործունեութիւնն ուղղուած էր սփիւռք-հայրենիք կապերու ընդլայնման ու ամրապնդման։ 1994-ին Մանուկեանին շնորհուած է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն։ Ալեք Մանուկեան մահացած է 10 Յուլիս 1996-ին, Տիթրոյթի մէջ։ 17 Յուլիս 2007-ին Ալեք Մանուկեանի եւ անոր տիկնոջ՝ Մարի Մանուկեանի աճիւնները վերայուղարկաւորուած են Սուրբ Էջմիածնի եկեղեցւոյ բակին մէջ:
Ալեք Մանուկեանի պատուին փողոցներ անուանակոչուած են Երեւանի եւ Գիւմրիի մէջ:
Կատարած գիւտերը Խմբագրել
Ծանօթագրութիւններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Find A Grave — 1996.
- ↑ Պողոսյան Ժաննա։ «Ինչպես Ալեք Մանուկյանը ստեղծեց ջրի միաբռնակ ծորակը»։ 168 Ժամ։ արտագրուած է՝ 2015-12-06
- ↑ «Հայտնագործություններ. ջրի ծորակ»։ www.1tv.am։ արտագրուած է՝ 2015-12-06