Այտա Օնիկի Թոփուզեան (4 Հոկտեմբեր1948, Պէյրութ, Լիբանան), ՀՀ պետական եւ գիտութեան գործիչ, 1998-2004-ականներուն ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի տեղակալ։ Կը տիրապետէ ռուսերէնին, անգլերէնին, ֆրանսերէնին, արաբերէնին։ Հայաստանի Հանրապետութեան վաստակավոր մանկավարժ (2018)[1]:

Այտա Թոփուզեան
Ծնած է 4 Հոկտեմբեր 1948(1948-10-04) (76 տարեկան)
Ծննդավայր Պէյրութ, Լիբանան
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան
Աշխատավայր Հայաստանի Կրթութեան Եւ Գիտութեան Նախարարութիւն
Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան
Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն

Կրթութիւն

Խմբագրել
  • 1966-ին արծաթէ մետալով աւարտած է Երեւանի թիւ 78 միջնակարգ դպրոցը։
  • 1966-1971-ականներուն ուսանած եւ աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետը:
  • 1985-1988-ականներուն ուսանած եւ գերազանցութեան վկայականով աւարտած է ԽՄԿԿ Կեդրոնական կոմիտէին առընթեր Հասարակական գիտութիւններու ակադէմիան (ք. Մոսկուա

Պետական եւ քաղաքական գործունէութիւնը

Խմբագրել
  • 1975-1977-ականներուն՝ ՀԼԿԵՄ Կեդրոնական կոմիտէի դպրոցի եւ բուհի գծով քարտուղար, ապա՝ երկրորդ քարտուղար։
  • 1980-1990-ականներուն՝ ՀԽՍՀ Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր։
  • 1983-1985-ականներուն՝ Հայաստանի լենինեան կոմերիտմիութեան Կեդրոնական կոմիտէի առաջին քարտուղար։
  • 1985-1988-ականներուն՝ ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտէի երկրորդ քարտուղար։
  • 1988-1991-ականներուն՝ ՀԽՍՀ ժողովրդական կրթութեան մինիստրի տեղակալ։
  • 1998-2004-ականներուն՝ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի տեղակալ։
  • 2004-ի 25 Յունիսին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատուած է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի տեղակալի պաշտօնէն[2]:

Գիտամանկավարժական գործունէութիւնը

Խմբագրել

Հասարակական գործունէութիւնը

Խմբագրել
  • 1996-2010-ականներուն «Կին ընտրողների լիգա» հասարակական կազմակերպութեան հիմնադիր եւ նախագահ։
  • 2010-էն Կանանց հանրապետական խորհուրդի նախագահ։

Պարգեւներ եւ կոչումներ

Խմբագրել
  • Մանկավարժական գիտութիւններու թեկնածու։ Թեկնածուական ատենախօսութեան թեման ՝ «Լեւոն Շանթի մանկավարժական հայեացքները» (1996 թ.)։ Դոցենտ (2004 թ.)։
  • Մանկավարժական գիտութիւններու դոկտոր։ Դոկտորական ատենախօսութեան թեման՝ «Հումանիստական դաստիարակութիւնը երեխայի անձի լիարժէք զարգացման գործընթացում» (2010 թ.)։ Պրոֆեսոր (2013 թ.)։
  • Ժողովուրդների բարեկամութեան շքանշան (ԽՍՀՄ)։
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր, պատուոգրեր։
  • «Փառապանծ աշխատանքի համար» մետալ։
  • ՀՀ ԿԳՆ ոսկիէ մետալ։
  • Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր մանկավարժ (2018)[1]։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ արտագրուած է՝ 2018-02-24 
  2. Ա. ԹՈՓՈՒԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ