Առաքել Արարատեան
Առաքել Արարատեան (13 Սեպտեմբեր 1808[1][2], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 3 Փետրուար 1887[1][2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2]), հայ վարժապետ, բանաստեղծ։
Առաքել Արարատեան | |
---|---|
Ծնած է | 13 Սեպտեմբեր 1808[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 3 Փետրուար 1887[1][2] (78 տարեկանին) |
Մահուան վայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց[1] |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, ուսուցիչ |
Ծնած է Տփխիս (Թիֆլիս), Սեպտեմբեր 13-ին։ Առաքել վարժապետի ծնողները՝ Աստուածատուրն ու Հռիփսիմէն (բազմատանջ Դանիէլ կաթողիկոսի քոյրը), 1804 թուականին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, ուրիշ բազմաթիւ արարատցիներու հետ Տփխիս գաղթելով Հաւլաբարի մէջ բնակութիւն հաստատեցին։ Առաքելը մէկ տարեկան հասակին հօրմէն զրկուեցաւ, իսկ մայրն ալ սովի պատճառաւ Վաղարշապատ տեղափոխուեցաւ, ուր եւ մեռաւ։ Առաքելը մնաց որբ՝ իր քոյրերու խնամքին։ Յովհան Ա. Քահանայ Ոսկերչեան, որ Ներսէս արքեապիսկոպոս Աշտարակցիի յանձնարարութիւններով 1816-ին էջմիածին գնաց, որպէս Առաքելի ազգական վերադարձին անոր իր հետ Տփխիս տարաւ։ 12 տարի շարունակ իր մօտ պահեց ու կրթեց անոր եւ այնուհետեւ Արարատեան աշխարհ եկաւ, որպէս ուսուցիչ։ Այս պաշտօնը ան վարեց մինչեւ իր մահ եւ երկար տարիներ հայերէն լեզուի դասատու եղաւ։ Մահացաւ 3 Փետրուար 1887 թուականի եւ նոյն ամսու 10-ին թաղուեցաւ Գոչեվանքի մէջ։
Գրական վաստակ
ԽմբագրելԱշխատակցած է «կռունկ»-ին։ Իր գործերն են.
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.