Ասիլվա
Ասիլվա (Սիլվա Առաքելեան, 3 Հոկտեմբեր 1937, Պոլիս, Թուրքիա), հայ գեղանկարչուհի, քանդակագործ, փորագրող։ Փարիզ կը բնակի։
Ասիլվա | |
---|---|
| |
Ծնած է | 3 Հոկտեմբեր 1937 (87 տարեկան) |
Ծննդավայր | Պոլիս, Թուրքիա |
Քաղաքացիութիւն | Թուրքիա |
Մասնագիտութնիւն | նկարչուհի, քանդակագործ |
Asilva Ուիքիպահեստում |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Պոլիս։ 1948 թուականին աւարտած է Պոլսոյ Հինտլեան, 1953 թուականին՝ Ֆրանսայի Նոթրը Տամ տը Սիոն դպրոցները, 1958 Սորպոնի համալսարանը։ ԵՈՒՆԵՍՔՕ-ի Փլասթիք արուեստի միջազգային ընկերակցութեան հիմնադիր (1993)[1]։ Առաջին քրիստոնեայ կինն է, որ 1973 թուականին արժանացած է Թուրքիոյ՝ Արուեստի նուաճումներու համար պետական մրցանակի։
Ասիլվա բազմաթիւ ցուցահանդէսներ ներկայացուցած է Ֆրանսայի, Իտալիոյ, Հայաստանի, Ճափոնի, Զուիցերիոյ, Պելճիքայի, Սպանիոյ, Պոսնիա-Հերցեկովինայի, Մալիզիոյ, Չինաստանի, Մոնաքոյի, Դանիոյ, Ամերիկայի եւ Ռուսիոյ մէջ[2]։
Անոր գործերը ի պահ կը մնան Գերմանիոյ, Ֆրանսայի, Աւինիոնի, Շամալիէրի, Հայաստանի, Պոսնիա-Հերցեկովինայի եւ Թուրքիոյ թանգարաններուն մէջ[2]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ 2,0 2,1 «Գեղանկարչուհի Ասիլվայի Գործերը Կը Ցուցադրուին Պոլսոյ «Էսփաս» Ցուցասրահին Մէջ – Asbarez – Armenian»։ Asbarez - Armenian (en-US)։ 2012-04-12։ արտագրուած է՝ 2023-07-11