Արարատ Բարսեղեան
Արարատ Բարսեղեան (5 Փետրուար 1913[1][2], Պաքու, Ռուսական Կայսրութիւն[1] - 8 Նոյեմբեր 1987[2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2][3]), թատերագիր եւ թատերագէտ։ 1937 թուականին եղած է Խորհրդային Հայաստանի Գրողներու միութեան անդամ։
Արարատ Բարսեղեան | |
---|---|
Ծնած է | 5 Փետրուար 1913[1][2] |
Ծննդավայր | Պաքու, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 8 Նոյեմբեր 1987[2] (74 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | թատերագիր, թատերագէտ, դերասան |
Աշխատավայր |
Բաքվի պետական հայկական թատրոն?[1] Պատանի Հանդիսատեսի Թատրոն[1] Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն[1] Յակոբ Պարոնեանի Անուան Պետական Երաժշտական Կատակերգութեան Թատրոն[1] Արտաշատի Ամօ Խարազեանի Անուան Պետական Թատրոն[1] |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Ամուսին | Ադելաիդա Մկրտչյան? |
Երեխաներ | Գայիանէ Բարսեղեան |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է Պաքու: Նախնական կրթութիւնը ստացած է Պաքուի թիւ 44 հայկական միջնակարգ դպրոցէն։
1931 թուականէն սկսած է դերեր ստանձնել 1920 թուականին Պաքուի մէջ հիմնուած Հայկական Պետական թատրոնին մէջ: Այնուհետեւ հանդէս եկած է Երեւանի, Էջմիածինի, Աշտարակի եւ այլ շրջաններու մէջ, դերեր ստանձնելով Երեւանի Պատանի հանդիսատեսի, Գաբրիէլ Սունդուկեանի անուան եւ Ամօ Խարազեանի անուան թատրոններուն մէջ:
Իբրեւ թատերագիր
ԽմբագրելԲարսեղեան 1934 թուականէն սկսեալ զբաղած է նաեւ թատերագրութեամբ։ Իր առաջին գործը՝ «Կամօ»ն 1937-ին արժանացած է Խորհրդային Հայաստանի լաւագոյն ներկայացումներու մրցանակաբաշխութեան երկրորդ կարգի մրցանակին: Մրցանակի արժանացած են նաեւ անոր՝
- «Հայ Կինը» (1943),
- «Սիրոյ Հովիտ» (1955),
- «Վարդենիկ» (1973) թատրերգութիւնները:
Զանազան հայկական թատերախումբեր ներկայացուցած են Բարսեղեանի ներկայացումները. ինչպէս՝
- «Քեզ դժուար է մոռանալ»,
- «Փակ դռներ»,
- «Ծնունդ»,
- «Ընդհանուր բաղնիք»,
- «Ազնիւ սրտերի աշխարհում» եւ այլ ներկայացումներ:
Աշխատութիւններ
ԽմբագրելԲարսեղեանի թատրերգութիւնները հրատարակուած եւ «Պիեսների ժողովածու» հինգ հատորներէ բաղկացած աշխատութեան մէջ:
Անոր թատրերգութիւններէն շատեր թարգմանուած են ռուսերէնի եւ հրատարակուած «Կոտրուած գարշապարը» («Сломанный каблук») խորագրով[4]:
Ուսումնասիրութիւններ
ԽմբագրելԲարսեղեան թատրերգութեան կողքին կատարած է նաեւ ուսումնասիրութիւններ, ուսումնասիրելու Լեւոն Երամեանի, Օրի Բունիաթեանի, Յովսէփ Ոսկանեանի, Ալեքսանդր Յովհաննիսեանի եւ Աստղիկ Երամեանի կեանքերը, որոնք իբրեւ առանձին աշխատութիւններ տպագրուած են թատերագիրի կողմէ[5]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, Երեւան, ՀՀՀ, 2005, էջ 218։
- ↑ Հայկ Խաչատրեան, Գրական տեղեկատու, Եեւան, «Սովետական գրող», էջ 102-103։
- ↑ «ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂԵԱՆ (1913-1987)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-14