Արբի Յովհաննիսեան
Արբի Յովհաննիսեան (անգլ․ Arby Ovanessian, 20 Փետրուար 1942, Նոր Ջուղա, Սպահան, Պահլավական Իրան), ժապաւէնի բեմադրիչ, բեմադրիչ եւ թատերագիր։
Արբի Յովհաննիսեան | |
---|---|
| |
Ծնած է | 20 Փետրուար 1942 (82 տարեկան) |
Ծննդավայր | Նոր Ջուղա, Սպահան, Պահլավական Իրան |
Քաղաքացիութիւն |
Իրան Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[1] |
Երկեր/Գլխաւոր գործ | The Spring? |
Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ, գրագէտ, թատերագիր, բեմադրիչ |
Աշխատավայր | London Film School? |
Կեանք եւ գործունէութիւն
Խմբագրելծնած է Նոր Ջուղա, Իրան, 1942-ին[2]։ Ուսանած է Լոնտոն՝ շարժարուեստի հիմնարկին մէջ։ Կ'ապրի ու կը գործէ Փարիզ։
Շրջան մը Իրանի մէջ կատարած է թատերական բեմադրութիւններ. գնահատուած ու հրաւիրուած է միջազտային փառատօններու։
Հեղինակն է Թադէ Վանքի տարեկան ուղտագնացութեան մասին նկարահանուած առաջին վաւերագրական ՝ «Ղեբեոս որ անուանեցաւ Թադէոս» եւ երկարամետրաժ Մկրտիչ Արմէնի «Հեղնար աղբիւր» վիպակէն քաղուած «Աղբիւր» ֆիլմերուն։
Ապա, Եւրոպա անցած, թատերական եւ շարժարուեստի մարզերուն մէջ շարունակած է ստեղծագործել։ Փարիզ՝ ֆրանսայի Արտաքին Գործոց եւ Մշակոյթի Նախարարութիւններու հովանաւորութեամբ իրագործած է անդրանիկ, ամբողջութեամբ հայերէն խօսուն ՝ «Թէ ինչպէս մօրս ասեղնագործ գոգնոցը կը սփռուի կեանքիս մէջ...» շարժանկարը, նիւթ ունենաով Լեւոն Շանթին, Վազգէն Շուշանեանին գրութիւնները եւ ամերիկահայ անուանի գեղանկարիչ Արշիլ Կորքիին (Ոստանիկ Ատոյեան) նամակներն ու պաստառներէն մէկուն վերնագիրը։
Զուգահեոաբար, տարած է հետազօտական աշխատանք հայկական շարժարուեստի մասին ՝ Հայաստան եւ Սփիւռք ներառեալ։
Շարժարուեստին (կինոյի) եւ թատրոնին վերաբերող գրութիւններով երեք տասնամեակ աշխատակցած է Փարիզի «Յառաջ - Միտք եւ Արուեստ»ին։
Խմբագրած ու ծանոթագրած է հայ թատերագիրներու գործերէն կազմուած երկու եռահատոր՝ ՄԷԿ ԱՐԱՐ (40 թատերախաղ - հրատարակութիւն ՀԹԸ-ի եւ ԳԱԹ-ի. 2001-2003, Փարիզ/Երեւան)[3] եւ ԹԱՏԵՐԿԱՇԱՐ (12 իւրօրինակ թատերկներ, ՀԹԸ. 2019, Փարիզ/Երեւան)։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 2.
- ↑ «Who Is Arby? What is Arby? Encounter with the Theatre and Cinema of Arby Ovanessian | Association for Iranian Studies (AIS) | انجمن ایران پژوهی»։ associationforiranianstudies.org (Անգլերէն)։ արտագրուած է՝ 2020-11-12
- ↑ «Թատրոնը հայելի է, ցոյց է տալիս մեր իրականութիւնը… »
Արտաքին յղումներ
Խմբագրել- Աղասի Այվազեանի «Լացի Այգին» Archived 2020-11-12 at the Wayback Machine.
- The Theater and Cinema of Arby Ovanessian: Majid Lashkari. Yerevan, HARATCH Educational and Social Foundation 2021.