Արմենակ Խանփերեանց
Արմենակ Խանփերեանց (զօրավար Սերգէյ Խուդիակով, 26 Դեկտեմբեր 1901[1], Մեծ Թաղեր, Շուշիի գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն[2][1] - 18 Ապրիլ 1950[3][1], Մոսկուա, Խորհրդային Միութիւն), ռազմարուեստի խոշորագոյն դէմքերէն[4], Խորհրդային Միութեան օդագնացութեան մարշալ[5], կարմիր բանակի օդային ուժերու ընդհանուր հրամանատար (1944)։
Արմենակ Խանփերեանց | |
---|---|
| |
Ծննդեան անուն |
ռուս.՝ Арменак Артёмович Ханферянц հայ.՝ Արմենակ Արտեմի Խանփերյանց |
Ծնած է | 26 Դեկտեմբեր 1901[1] |
Ծննդավայր | Մեծ Թաղեր, Շուշիի գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն[2][1] |
Մահացած է | 18 Ապրիլ 1950[3][1] (48 տարեկանին) |
Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա? |
Մասնագիտութիւն | զինուորական |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[2] |
Ստորագրութիւն |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է Արցախի Մեծ Թաղլար գիւղը, 1902-ին: 14 տարեկանին, աւարտելով հայրենի ծխական դպրոցը, մեկնած է Միջին Ասիոյ Մերվ քաղաքը, մօրեղբօր մօտ աշխատելու․ սակայն չգտնելով զայն, անցած է Պաքու եւ անդամագրուած է Կարմիր բանակին: Զինուորական ուսումը ստացած է Թիֆլիսի զինուորական վարժարանին մէջ, որմէ ետք անցած է Ուքրանիա, ուր աւարտած է օդային ուժերու ռազմական վարժարանը:
Բ. Աշխարհամարտին, Խանփերեանց նշանակուած է Ռուսիոյ Արեւմտեան ճակատի օդային ուժերու ընդհանուր հրամանատար: Այս ժամանակահատուածին, զօրավարի պաշտօնէն բարձրացած է Մարաջախտի աստիճանին եւ յաղթանակով աւարտած է իրեն վստահուած պարտականութիւնը:
1945-ի Փետրուարին մասնակցած է Եալթայի վեհաժողովին, իբր Ռուսիոյ զինուորական խորհրդատու:
Գերմանիոյ պարտութենէն ետք, նշանակուած է արեւելեան ռազմաճակատի հրամանատար եւ վարած է Ճափոնի դէմ օդային ճակատումները: Պատերազմի աւարտէն անմիջապէս ետք, Դեկտեմբերին զրպարտուած է իբր հայրենիքի դաւաճան: esher esinch tarasxalneroveq ashxate
Հինգ տարիներու վրայ երկարող դատավարութենէ ետք, Ստալինի եւ Բերիայի հրահանգով, գնդակահարուած է 1951 հունվարի 13-ին[6]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 525.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 Худяков Сергей Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Asbarez - Armenian »Կիզակէտ»։ asbarez29.rssing.com։ արտագրուած է՝ 2021-07-26
- ↑ «Հայկական Բանակը կը համալրուի քանի մը տասնեակ նոր սպաներով»։ www.diarioarmenia.org.ar (իսպաներեն)։ արտագրուած է՝ 2021-07-26
- ↑ studio 5165m։ «Anunner.com - ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐԵԱՆՑ ԱՐՏԵՄԻ»։ www.anunner.com։ արտագրուած է՝ 2021-07-26