Արշակ Յարութիւնեան
Արշակ Յարութիւնեան (5 (17) Ապրիլ 1869[1][2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 27 Յուլիս 1936[1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ դերասան, ՀԽՍՀ վաստակաւոր դերասան (1934)։
Արշակ Յարութիւնեան | |
---|---|
Ծնած է | 5 (17) Ապրիլ 1869[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 27 Յուլիս 1936[1][2] (67 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | դերասան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱրշակ Յարութիւնեանը ծնած է 1869-ին, Թիֆլիս։ Եղած է հայ թատրոնի ամենահին դերասաններէն մէկը։ Աւարտած է Ներսիսեան դպրոցը։ 1887 թուականէն ան դերասանական գործունէութեան սկսած է։ Աշխատած է Թիֆլիսի եւ Պաքուի թատրոններուն մէջ, խաղցած է Գէորգ Չմշկեանի եւ Գ. Տէր-Դաւթեանի խումբերուն հետ, Դ. Պետրոսեանի, Յովհաննէս Աբելեանի, Մայսուրեան-Զարիֆեան եւ այլ խումբերու հետ հանդէս եկած է Կովկասի, Միջին Ասիոյ, Պարսկաստանի եւ Թուրքիոյ մէջ։ Հիմնականօրէն խաղցած է ուժեղ խառնուածքի դրամատիկական դերեր, հարազատութեամբ վերարտադրած է յատկապէս սունդուկեանական կերպարները։ 25 Յունուար 1922-ին, Երեւանի Առաջին Պետթատրոնի բացման օրը խաղցած է «Պեպօ» ներկայացումին մէջ, ուր հանդէս եկած է գլխաւոր դերով։[3]
Խաղցած դերերը թատրոնի մէջ
Խմբագրել- Պեպօ՝ «Պեպօ»
- Սաղաթել՝ «Պատուի Համար»
- Սուլէյման՝ «Դաւաճանութիւն»
- Զամբախով՝ «Խաթաբալա»
- Սարգիս՝ «էլի Մէկ Զոհ»[4]
- Օսեփ՝ «Քանդած Օճախ»
- Գրիգոր Աղա՝ «Ժայռ»
- Յագօ՝ «Օթելլօ»
- Կլաւդիոս՝ «Համլեթ»
Յօդուածներով եւ բանաստեղծութիւններով հանդէս եկած է«Արաքս», «Թատրոն», «Մշակ», «Տարազ» եւ այլ պարբերականներու մէջ։
1897 թուականին Թիֆլիսի մէջ լոյս կը տեսնէ անոր «Բանաստեղծութիւններ» խորագրով ժողովածուն։ 1926 թուականէն նկարահանուած է ֆիլմերու մէջ՝ «Շորն ու Շորշորը», «Զամալլու», «Գիքոր», «Մեր Կոլխոզի Մարդիկ»։
Աղբիւրներ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմութիւն։ Երեւան: ՀՍՍՀ Գիտութիւններու Ակադեմիայի Հրատարակչութիւն։ 1967
- ↑ ««Ձեր Աստուածը փողն է». Սունդուկեանի «Էլի մէկ զոհը»»։ Style Arka։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-12-12-ին։ արտագրուած է՝ 2018-12-21
Արտաքին յղումներ
Խմբագրել- Արշակ Հարությունեան Archived 2017-12-30 at the Wayback Machine.