Արտա Մանտիկեան
Արտա Մանտիկեան (1 Սեպտեմբեր 1924[1][2], Իզմիր, Թուրքիա[3] - 8 Նոյեմբեր 2009[1][2], Աթէնք, Յունաստան), յունահայ երգչուհի եւ օփերայի համբաւաւոր արուեստագիտուհի։ Մարիա Քալլաս կրթաթոշակներու հաստատութեան նախագահ։
Արտա Մանտիկեան յուն․՝ Άρντα Μαντικιάν | |
---|---|
Ծնած է | 1 Սեպտեմբեր 1924[1][2] |
Ծննդավայր | Իզմիր, Թուրքիա[3] |
Մահացած է | 8 Նոյեմբեր 2009[1][2] (85 տարեկանին) |
Մահուան վայր | Աթէնք, Յունաստան |
Քաղաքացիութիւն | Յունաստան |
Ուսումնավայր | Աթենքի կոնսերվատորիա? |
Մասնագիտութիւն | օպերային երգչուհի, երգահան |
Աշխատավայր | Յունաստանի ազգային օփերա |
Կենսագրութիւն
ԽմբագրելՄանտիկեանէ ծնան է Զմիւռնիա, 1924 թուականին։ Հայրը, որ Զմիւռնիոյ մէջ հանրային արդիւնաշատ գործունէութիւն ունեցած է, զոհ գացած է Փոքր Ասիոյ աղէտի ընթացքին․ Մանիկեան տակաւին մանուկ, Զմիւռնիոյ աղէտէն յետոյ, իր մօրը՝ տիկին Պէաթրիսին, հետ փոխադրուած է Յունաստան։
Փոքր տարիքէն հետեւած է Օտէոն Աթինոնի դասընթացքներուն, իբր ուսուցիչ ունենալով Էլվիրա տէ Հիտալկոն, որ եղած է նաեւ ուսուցիչը Մարիա Գալասի։ Օտէոնը աւարտելէն ետք տուած է շատ մը ելոյթներ։ Այցելած է Լոնտոն, Միայցեալ Նահանգներ, Գանատա, ուր տուած է բազմաթիւ ռեսիթալներ եւս։
1960-ականներուն, երբ ան Յունաստան կը վերադառայ՝ հիւանդ մօրը խնամելու համար, այնտեղ Յունաստանի զինուորական կառավարութիւնը՝ Խունդան, գրաւած էր իշխանութիւնը, իսկ Մանտիկեան խօսած էր անոնց դեմ: Աքսորի ենթարկուելու վախի պատճառով, ան երկար տարիներ չէ կրցած երգել։
Յունական Խունդայի գրաւումը աւարտած է 1974-ին: 1974-1980 թուականներուն ան եղած է Աթէնքի համերգասրահի վարչութեան անդամ եւ անոր նախագահ Խրիսթոս Լամպրաքիսի հետ ունեցաւ փայլուն գործունէութիւն՝ Աթէնքի համերգասրահը միջազգային ճանաչողութիւն ստանալու աշխատանքին մէջ[4]։
Հայազգի արտուեստագիտուհին հելլէնական երգին հարազատ թարգմանը եղած է արտասահմանի մէջ եւ այդ պատճառով իսկ մեածպէս սիրուած ու գնահատուած է հելլէն արտուեստագէտներու շրջանակներէն[5]։
Արտա Մանտիկեան մահացած է 2009-ին, Աթէնք։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #128735740 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 3,2 https://dspace.mmb.org.gr/mmb/handle/123456789/6765
- ↑ «Arda Mandikian- Bio, Albums, Pictures – Naxos Classical Music.»։ www.naxos.com (Անգլերէն)։ արտագրուած է՝ 2020-03-31
- ↑ «50 տարի առաջ.....»։ archive.azator.gr։ արտագրուած է՝ 2020-03-31