Արտօ Չաքմաքճեան
Արտօ Սուրէնի Չաքմաքչեան (իսկական անունը՝ Յարութիւն, 26 Յունիս 1933, Գահիրէ, Եգիպտոս - 1 Հոկտեմբեր 2019), հայ քանդակագործ, նկարիչ։ Գանատայի գեղարուեստի թագաւորական ակադեմիայի անդամ (1991)։
Արտօ Չաքմաքճեան Արթօ Չաքմաքչեան | |
---|---|
| |
Ծնած է | 26 Յունիս 1933 |
Ծննդավայր | Գահիրէ, Եգիպտոս |
Մահացած է | 1 Հոկտեմբեր 2019 (86 տարեկանին) |
Քաղաքացիութիւն |
Եգիպտոս Քանատա |
Մայրենի լեզու | Եգիպտական արաբերէն |
Կրթութիւն |
Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Ստեղծագործութիւն(ներ) | Կոմիտասի Յուշարձան |
Մասնագիտութիւն | քանդակագործ, գեղանկարիչ, ուսուցիչ |
Աշխատավայր | Քէպէքի Համալսարան |
Պարգեւներ եւ մրցանակներ | Մովսէս Խորենացիի շքանշան Հայաստանի Հանրապետութեան Պատուոյ շքանշան Քանատայի Գեղարուեստի թագաւորական ակադեմիոյ անդամ |
Անդամութիւն | Քանատայի Գեղարուեստի թագաւորական ակադեմիա |
Արտօ Չաքմաքճեան Ուիքիդարանին մէջ | |
Arto Tchakmaktchian Ուիքիպահեստին մէջ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 1933-ին Գահիրէ (Եգիպտոս): Քանդակագործութեամբ սկսած է զբաղիլ տասներկու տարեկան հասակին։ 1948-ին ընտանիքով հայրենադարձած է Խորհրդային Հայաստան: 1952-ին աւարտած է Երեւանի գեղարուեստի ուսումնարանը: 1959-ին՝ Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկի քանդակագործութեան բաժինը։ 1964-ին, Մոսկուայի Խաղաղութեան Կոմիտէի մրցանակաբաշխութեան, առաջին մրցանակին արժանացած է՝ «Հիրոշիմա» քանդակին համար։ 1975-ին Հայաստանէն մեկնած է Գանատա՝ ընտանեօք հաստատուելով Մոնթրէալի մէջ, ուր կ'ապրի մինչեւ իր մահը։ 1978-էն սկսեալ քանդակագործութիւն եւ գեղանկարչութիւն կը դասաւանդէ Քէպէքի համալսարանին մէջ։
Արտօ Չաքմաքճեանի ստեղծագործութիւնները տեղադրուած են Մոնթրէալի, ինչպէս նաեւ աշխարհի շարք մը այլ քաղաքներու հասարակական վայրերուն մէջ։ Գործերէն կը պահուին Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ, ԺԱԹ-ի մէջ, արտասահմանեան թանգարաններու ու մասնաւոր հաւաքածոներու մէջ[1][2]
Ստեղծագործական Գործունէութիւն
Խմբագրել1960-ններուն, Արտօ Չաքմաքճեան առաջիններէն էր, որ դիմած է քանդակաձեւերու արդիականացման եւ արտայայտչական կերպաւորման (Մօր, Կոստան Զարեանի (երկուքն ալ՝ պրոնզ), Առնօ Պապաջանեանի (երանգաւորուած Կիպս, երեքն ալ՝ 1965, ԺԱԹ), Կոմիտասի (1969, պրոնզ, ՀԱՊ) դիմաքանդակները, «Ազատութիւն» (1973, հրակաւ) յօրինուածքը)։
Զարդարիչ-կիրառական քանդակներէն են՝ «Սասունցի Դաւիթ», «Բերքահաւաք» (երկուքն ալ՝ 1959, ջնարակ), որոնք աչքի զարկած են ազգային քանդակաձեւերու իւրօրինակ մեկնաբանութեամբ։
1970-ականներէն Արտօ Չաքմաքճեանի արուեստին մէջ ի յայտ եկած են վերացական ձեւերով ընդհանրացուած խորհրդանշական գործեր («Երկու ծաւալ», «Նստած մարմին», «Ծաւալ № 1», երեքն ալ՝ 1975, գաճաքար, «Ուղերձ», «Անառակ որդին», երկուքն ալ՝ 1990, պրոնզ) եւ գծանկարչական շարքեր («Սեւը եւ ճերմակը», 1976, եւ այլն)։
Ան համբաւի արժանացած է «Կոմիտաս» (1983, պրոնզ, Տիթրոյտ) եւ «Ապրիլեան յուշակոթող» (1984, պրոնզ, Թորոնթօ) յուշարձաններով։
1960-էն մասնակցած է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդէսներու։ 2010-ին Փարիզի մէջ ԵՈՒՆԵՍՔՕ-ն կազմակերպած է Արթօ Չաքմաքչեանի քանդակներու ցուցահանդէսը[3]։
Մահացած է 1 Հոկտեմբեր 2019-ին):
Մրցանակներ
Խմբագրել- 2005 Մովսէս Խորենացիի մետալ
- 2005 ՀՀ մշակոյթի նախարարութեան ոսկիէ մետալ
- 2009 Լոս Անճելոսի Քալիֆորնիոյ համալսարանի «Նարեկացի» մետալ
- 2014 «Արշիլ Կորքի» մետալ[4]
- 2015 Պատուոյ շքանշան[5]
Պատկերասրահ
Խմբագրել-
Հայկական սփինքս (Արուս)
Գրականութիւն
Խմբագրել- Croix et Fictions, Sculpture et dessin de 1992 à 2012 (Printed in Canada by Melan Inc. 2012)
- Masques ou L'Apothéose du néant, Éditions Anteaus Inc. (Printed in Canada by Melan Inc. The album is published in the occasion of the artist's exhibition at the UNESCO headquarters in Paris from 28 January to11 February, 2010)
- Դիմանկարներ, Սարգիս Խաչենց, Երեւան, 2006:
- Sculptures and drawings. Cart Blanche, Canada, 2003.
- Retrospective, Cart Blanche, Canada, 2003.
- The Decorative Art in the Medieval Armenia, Aurora Publishing House, Leningrad, 1971.
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր Երկրորդ, Երեւան, 2007
- ↑ Արտո Չաքմաքչյան. Իմ անիվը Հայաստանում չպտտվեց
- ↑ Քայլող մարդը
- ↑ ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին
- ↑ Հ. Ս. ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ[permanent dead link]