Գառնիկ Ադդարեան
Գառնիկ Ադդարեան (23 Մարտ 1925[1][2], Հալէպ, Սուրիա[1][2] - 30 Նոյեմբեր 1986[2], Պէյրութ, Լիբանան[2]), սփիւռքահայ բանաստեղծ, քաղաքական եւ հասարակական գործիչ։
Գառնիկ Ադդարեան | |
---|---|
Ծնած է | 23 Մարտ 1925[1][2] |
Ծննդավայր | Հալէպ, Սուրիա[1][2] |
Մահացած է | 30 Նոյեմբեր 1986[2] (61 տարեկանին) |
Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան[2] |
Քաղաքացիութիւն |
Սուրիա Լիբանան |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, Խմբագիր, հանրային գործիչ, հրապարակախօս |
Աշխատավայր | Յառաջ (քաղաքական շաբաթաթերթ, Լիբանան)[1] |
Կուսակցութիւն | Լիբանանի կոմունիստական կուսակցություն? |
Ծնած է Սուրիոյ Հալէպ քաղաքին մէջ՝ Մարտ 23-ին։ Կրթութիւնը ստացած է տեղական հայ, ապա ֆրանսական վարժարաններուն մէջ։ Պատանի տարիքին փոխադրուած է Պէյրութ, ուր սկսած է գրել 1945-էն, աշխատակցելով Վահէ Վահեանի «Անի»ին։ Հրատարակած է բանաստեղծութիւններու եւ պատմուածքներու ժողովածուներ եւ ուսումնասիրութիւն մը Վազզէն Շուշանեանի մասին։ Վաստակ ունի գրական ու քաղաքական հրապարակագրութեան ասպարէզներուն (Պէյրութի «Յառաջ», «Կանչ» թերթերուն, ինչպէս նաեւ տեղական արաբալեզու թերթերուն) մէջ։ Եղած է լիբանանահայ՝ «Գրական Շրջանակ», մշակութային միութեան հիմնադիրներէն (1949), աւելի ետք՝ նախագահ։ Մահացած է Պէյրութ։
Գործերը
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.