Գրիգոր Գուրզադեան
Գրիգոր Արամ Գուրզադեան (15 Հոկտեմբեր 1922[1][2], Պաղտատ, Mandatory Iraq[1][2] - 22 Փետրուար 2014, Երեւան, Հայաստան), ականաւոր հայ գիտնական, բնագէտ, աստղագէտ, գրող, գեղանկարիչ, ՀՀ Գիտութեան Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գրողներու միութեան եւ Հայաստանի նկարիչներու միութեան անդամ։
Գրիգոր Գուրզադեան | |
---|---|
| |
Ծնած է | 15 Հոկտեմբեր 1922[1][2] |
Ծննդեան վայր | Պաղտատ, Mandatory Iraq[1][2] |
Մահացած է | 22 Փետրուար 2014 (91 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Գործունէութեան ոլորտ | աստղաբնագիտութիւն եւ Q19614266? |
Գործատու |
Բիւրականի Աստղադիտարան[1] Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան |
Կրթութիւն | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան[1] |
Կոչում | ակադեմիկոս[2] |
Ազգութիւն | Հայ[1] |
Տիրապետած լեզուներ | հայերէն |
Անդամակցութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա, Հայաստանի Գրողներու Միութիւն, Հայաստանի Նկարիչներու Միութիւն եւ Միջազգային աստղագիտական միութիւն |
Պարգեւներ եւ մրցանակներ | «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան «Պատուոյ նշան» շքանշան Հայկական ԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ |
Երեխաներ | Վահագն Գուրզադեան |
ՀՀ վաստակաւոր ճարտարապետ Սարգիս Գուրզադեանի եղբայրն է։
Կենսագրութիւն
ԽմբագրելԳրիգոր Գուրզադեան ծնած է Իրաքի մայրաքաղաք Պաղտատի մէջ։ Ծնողները 1915-ի մազապուրծ եղած են Մեծ եղեռնէն։
- 1944-ի աւարտած է Երեւանի փոլիթեքնիքական (ճարտարագիտական) հիմնարկ (ԵրՊԻ)ի հիտրոթեքնիքական եւ շինարարական բաժանմունքները։ Նոյն տարին ընդունուած է ասպիրանտուրա։
- 1948-ին Վ․ Հ․ Համբարձումեանի ղեկավարութեամբ, 26 տարեկան հասակին, Մոսկուայի պետական համալսարանին մէջ պաշտպանած է թեկնածուական թեզը «Միջաստղային կազային նիւթի ճառագայթային հաւասարակշռութիւնը» խորագիրով։ Վիքթոր Համբարձումեանի հետ երկար տարիներ աշխատած է Բիւրականի աստղադիտարանին մէջ՝ հիմնադրումէն ի վեր եւ ըստ էութեան (ԲԱ) հիմնադիր կազմի գլխաւոր անձերէն մէկն էր։
- 1955-ին (33 տարեկանին) Լենինկրատի պետական համալսարանին մէջ պաշտպանած է տոքթորական թեզը։
- 1950-66-ին ղեկավարած է ԲԱ աստղերու եւ միգամածութիւններու բնագիտութեան բաժինը։
- 1967-1973-ին՝ տիեզերական հետազօտութիւններու մասնաճիւղը։
- 1973-1978-ին ղեկավարած է Գառնիի աստղագիտութեան տարրալուծարանը։
- 1978-1992-ին եղած է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտութեան տարրալուծարանի վարիչ,
- 1979-ից ԵրՊԻ տիեզերական սարքաշինութեան ամբիոնի վարիչ։
- 1992-2004-ին՝ Գառնիի տիեզերական աստղագիտութեան հիմնարկի տնօրէն։
- 1962-ին արժանացած է փրոֆեսորի կոչման։
- 1965-ին ընտրուած է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ։
- 1986-ին՝ ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ։
Գրիգոր Գուրզադեան 1955-ին ամուսնացած է Մարիաննա Քալանթարի (ծն.՝ 1927-ի) հետ, բանասէր՝ ռուսերէն լեզուի դասախօս; Մարիաննան դուստրն է հնագէտ Աշխարհբէկ Քալանթարի՝ Հայաստանի մէջ հնագիտութեան հիմնադիրներէն, Երեւանի պետական համալսարանի հիմնադիր դասախօսներէն։ Անոնց երկու զաւակները՝ Վահագն (ծն.՝ 1955-ի) եւ Գագիկ (ծն.՝ 1957-ի) Գուրզադեանները, նոյնպէս յայտնի բնագէտներ են, բնագիտական եւ ուսողական գիտութիւններու տոքթորներ, փրոֆեսորներ։ Վահագնը կը ղեկավարէ Քոսմոլոկիայի եւ աստղաբնագիտութեան կեդրոնը Երեւանի Բնագիտութեան Հիմնարկին մէջ[3], իսկ Գագիկը՝ հրաւիրուած փրոֆեսոր է Սինկափուրի Նանեանկ արհեստագիտութիւններու համալսարանին մէջ[4]։
Գիտական ձեռքբերումներ
ԽմբագրելՀրատարակած է աւելի քան 200 գիտական յօդուած եւ մէկ տասնեակ ստուարածաւալ մենագրութիւններ՝ նուիրուած աստղաբնագիտութեան հիմնախնդիրներուն։ Հրատարակուած աշխարհի մեծ հրատարակիչներու կողմէ, անոր գիրքերով ուսանած են մասնագէտներու սերունդներ։ Ուսումնասիրած է մոլորակաձեւ միգամածութիւններու բնագիտութիւնը եւ տինամիքան՝ դերեւս 1960-ականներուն կանխատեսած է մագնիսական դաշտի դերը միգամածութիւններու մէջ, ստեղծած աստղերու բռնկման տեսութիւն՝ հիմնուած անոնց մէջ ընթացող ոչ ջերմային երեւոյթներու վրայ։ 1990-ականներուն ան մշակեց սեղմ կրկնակի աստղերու ընդհանուր գունոլորտներ (շուրջքրոմներու) եւ կրկնակի գնդաձեւ աստղակոյտերու յեղափոխութեան տեսութիւնները։
Գուրզադեան տիեզերական աստղագիտութեան առաջնեկներէն է։ Ան ստեղծած է շարք մը գիտական սարքեր ու օփթիքական համակարգներ։ Անոր անուան հետ կապուած է «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օփթիքական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոտի ստեղծումը։ Տակաւին 1960-ականներուն կիրարկելով Ռ-5 պալիսթիք հրթիռներ, ան ղեկավարեց Արեգակի եւ աստղերու գերմանուշակագոյն եւ ռենտկենեան դիտումները. առաջին թռիչքը տեղի ունեցաւ 15 Փետրուար 1961-ին Կապուստին-Եար արձակման կայանէն։ 1969-ին անոր ղեկավարութեամբ արձակուեցսն [Փրոցիոն] տիեզերական աստղադիտակը Космос-309 ուղեծրային արբանեակի վրայ, ապա [Ալտայիր] ռենտկենեան ուղեծրային աստղադիտակը Метеор արբանեակի վրայ։
Այնուհետեւ Գուրզադեան անցաւ տիեզերական ուղեծրային աստղադիտարաններու նախագծման, որոնցմէ ամէնէն նշանաւորներն են «Օրիօնները»։ Ատոնք կը գերազանցէին ժամանակի աշխարհի մէջ իրականացուող տիեզերական նման գիտափորձերը եւ յանգեցուցին կարեւորագոյն գիտական արդիւնքներու ստացման, տիեզերական սարքաշինական սկզբունքներու մշակման։ 1971-ի Ապրիլին «Սալիութ-1» առաջին տիեզերական կայանը ուղեծիր բարձրացուց «Օրիօն-1»-ը, առարկայական պրիզմայով առաջին տիեզերական աստղադիտակը։ Սակայն գագաթնակէտն էր Օրիօն-2-ը, որ «Սոյուզ-13» տիեզերանաւի վրա աշխատեցաւ 1973 թվականի Դեկտեմբերին։ Առաջին անգամ եղան շատ թոյլ՝ մինչեւ 13-րդ մեծութեան աստղերու բազմաթիւ կարճալիք սպեկտրագրեր, մոլորակաձեւ միգամածութեան առաջին կարճալիք սպեկտրագիրը՝ բացայայտելով նաքխան այդ միգամածութիւններու մէջ չդիտուած ալիումինիումի եւ տիտանի սպեկտրալ գիծեր, առաջին անգամ միգամածութենէն արձանագրուեցաւ երկֆոտոն ճառագայթում, որ կանխատեսուած էր բնագէտներու կողմէ տասնամեակներ առաջ։
Անոր ղեկավարութեամբ Գառնիի տիեզերական աստղագիտութեան տարրալուծարանին մէջ իրենց նախաթռիչքային պատրաստութիւններու փուլէն անցած են աւելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ։ Ան դասախօսած է Երեւանի պետական համալսարանի մէջ (1948-1978) եւ Փոլիթեքնիքական հիմնարկին մէջ հիմնադրած (1978) եւ ղեկավարած է ճշգրիտ սարքաշիութեան ամբիոնը։
Գուրզադեանի ստեղծագործական ժառանգութեան կը պատկանին նաեւ բազմաթիւ կտաւներ, փիլիսոփայական շարադրութիւններու գիրքեր՝ նուիրուած գիտութեան, արուեստին եւ ճարտարապետութեան։ 2001-ին Գառնիի մէջ բացուած Տիեզերքի թանգարանին մէջ ներկայացուած են տիեզերական հետազօտութիւննրու վաղ շրջանի բացառիկ ցուցանմուշներ։
Պարգեւներ Եւ Կոչումներ
ԽմբագրելՄիջազգային աստղագիտական միութեան (ՄԱՄ) անդամ (1950) եւ ՀՍՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ (1975)։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (2011)[5] եւ «Պատուոյ նշան» շքանշաններու դափնեկիր։
Մենագրութիւններ
Խմբագրել- «Проблемы динамики планетарных туманностей» (Մոլորակաձեւ միգամածութիւններու տինամիքայի խնդիրը), Arm. Acad., 1954։
- «Радиоастрофизика» (Ռատիոաստղաբնագիտութիւն), Arm. Acad. Publ., 1956։
- «Планетарные туманности» (Մոլորակաձեւ միգամածութիւններ), Наука, Մոսկուա, 1962։ ISBN 9027701172 / Gordon & Breach, London, 1970։ ISBN 978-9027701176
- «Вспыхивающие звезды» (Բռնկող Աստղեր), Наука, Մոսկուա, 1973; Pergamon Press, Oxford, 1980 ISBN 0-08-023035-0
- «Observatory in Space: SOYUZ 13 - ORION 2» (Աստղադիտարան տիեզերքի մէջ Սոյուզ 13 - Օրիօն 2) (համահեղինակ)։ Машиностроение, Մոսկուա, 1984։
- «Звездные хромосферы» (Աստղային քրոմոսֆերաներ), Наука, Մոսկուա, 1984։
- , Звездные вспышки ։ Физика. Космогония», "Наука", Մոսկուա, 1985։
- «Physics and Dynamics of Planetary Nebulae» (Մոլորակաձեւ միգամածութիւններու տինամիքան եւ կազմութիւնը), Наука, Մոսկվա, 1988; Springer, Berlin, 1997։ ISBN 3-540-60965-2։
- «Theory of Interplanetary Flights» (Միջմոլորակային թռիչքներու տեսութիւն), Наука, Մոսկվա, 1992; Gordon & Breach, London, 1996։ ISBN 2-88449-074-4
- «Space Dynamics» (Տիեզերական տինամիքա), Francis & Taylor, London, 2002։ ISBN 0-415-28202-0
Շարադրական Գիրքեր
Խմբագրել- Տիեզերքը ափի մէջ, Արեւիկ, Երեւան, 1987
- Նարեկացիի աղերսանքը, Ափոլոն, Երեւան, 1993
- Կաքաւաբերդի առեղծոգածը Ափոլոն, Երեւան 1998
- Մի կում ջուր, Զանգակ, Երեւան, 2004 ISBN 99930-2-993-9
- Կոսմիկական կատաստրոֆա, Զանգակ, Երեւան, 2004 ISBN 99930-2-954-8
- Մի սիրոյ պատմութիւն, Զանգակ, Երեւան, 2004, ISBN 99930-2-994-7
- Կալաքտիկաներու աշխարհը, Զանգակ, Երեւան 2004; վերահրատ., 2006 ISBN 99930-2-984-X
- Որդիս Արարատի գագաթին, Զանգակ, Երեւան, 2005 ISBN 99941-1-104-3
- Տիեզերքը ափի մեջ, 2-րդ ընդլայնուած վերահրատ., Զանգակ, Երեւան, 2005 ISBN 99941-1-042-X
- Խոհեր… Խոհեր… Զանգակ, Երեւան, 2007 ISBN 978-99941-1-370-5
- Տիեզերքը եւ մարդը, Զանգակ, Երեւան, 2009 ISBN 978-99941-1-600-3
- Էսսեներ, հարցազրոյցներ, Զանգակ, Երեւան, 2013 ISBN 978-9939-68-081-1
Գեղանկարչութիւն
Խմբագրել- Նկարներու ալպոմ, Զանգակ, Երեւան, 2004 ISBN 99930-2-939-5
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Վահագն Գուրզադյանի կենսագրականը Հայկական աստղագիտական միության կայքում (անգլերէն) ԵրՖԻ [1] Archived 2012-10-20 at the Wayback Machine. ԵՊՀ [2] wiki [3]
- ↑ Գագիկ Գուրզադյանի[permanent dead link] կենսագրականը Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի կայքում(անգլերէն)
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրելու մասին[permanent dead link]
Արտաքին յղումներ
Խմբագրել- Գուրզադյան Գրիգոր Արամի, մատենագիտական տվյալներ։ ՀՀ ԳԱԱ թվային գրադարան
- Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտ-թանգարան։
- Գրիգոր Գուրզադյան։ Հանդիպումից հետո,
Մելանյա Բադալյան, ԱԶԳ օրաթերթ, Օգոստոսի 18, 2006 թ․ - Երեք հսկաները՝ Համբարձումյան, Մարգարյան, Գուրզադյան։
Մանե Հակոբյանի հարցազրույցը Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակից, աստղաֆիզիկոս Համլետ Աբրահամյանի հետ, ԱԶԳ օրաթերթ, Ապրիլի 28, 2012 թ․ - Գրիգոր Գուրզադյան երեւույթը։ ակադ. Վարազդատ Հարությունյան Archived 2021-11-26 at the Wayback Machine.
- Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ականավոր գիտնական Գրիգոր Գուրզադյանին[permanent dead link]