Դանիէլ Դզունի
Դանիէլ Դզունի (Դանիէլ Ուզունպաճախեան, 2 (14) Հոկտեմբեր 1895[1][2], Պելոկորսք, Սիմֆերոպոլի շրջան, Տաւրիկեան նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 30 Հոկտեմբեր 1967[1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2]), արուեստաբան, Խորհրդային Հայաստանի Արուեստի վաստակաւոր գործիչ։
Դանիէլ Դզունի | |
---|---|
Ծննդեան անուն | հայ.՝ Դանիել Մարտինի Ուզունբաջաղյան[1][2] |
Ծնած է | 2 (14) Հոկտեմբեր 1895[1][2] |
Ծննդավայր | Պելոկորսք, Սիմֆերոպոլի շրջան, Տաւրիկեան նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 30 Հոկտեմբեր 1967[1][2] (72 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր |
Ներսիսեան դպրոց[1] Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1] |
Մասնագիտութիւն | արուեստագէտ |
Աշխատավայր | Հայֆիլմ[1] |
Վարած պաշտօններ | տնօրէն[1] |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է Պելոկորսք, Խրիմ։ Ուսումը ստացած է Թիֆլիսի Ներսիսեան վարժարանին մէջ, ուրկէ շրջանաւարտ եղած է 1917 թուականին։ Բարձրագոյն ուսումը ստացած է Երեւանի «Խաչատուր Աբովեան» մանկավարժական համալսարանէն ներս:
Դզունի եղած է հայկական ժապաւէնի հիմնադիրներէն մէկը. 1923-1937 թուականներուն եղած է «Հայկինօ»ի տնօրէն։
Ժապաւէններ
ԽմբագրելԻր նախաձեռնութեամբ նկարահանուած է հայկական աշխարհի առաջին երեք ժապաւէնները[3]:
Նկարահանած է Շիրվանզատէի «Նամուս» ժապաւէնը, որուն համար 1938 թուականին դատուած է ազգայնական տարրեր ունենալու մեղադրանքով եւ հինգ տարի՝ 1938-1943 թուականներուն բանտարկուած է Խորհրդային Միութեան բանտերուն մէջ:
Թատերախօսութիւններ
ԽմբագրելԺապաւէնի նկարահանումներու կողքին գրած է թատերախօսութիւններ. ինչպէս՝
- «Հայկինոյի զարգացման ուղիները» (1927),
- «Հայկինոն 10 տարում» (1933),
- «Ժողովրդական արտիստուհի Նինա Մանուչարեան» (1960)։
ԻԱն գրած է նաեւ բազմաթիւ այլ ուսումնասիրութիւններ եւ աշխատութիւններ:
Շքանշաններ եւ կոչումներ
ԽմբագրելՇնորհիւ իր վաստակին Դանիէլ Դզունի արժանացած է․
- «Աշխատանքային Կարմիր Դրօշ 2» շքանշանին,
- Խորհրդային Հայաստանի Արուեստի վաստակաւոր գործիչ կոչումին[4]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «ՀԱՄՕ ԲԵԿՆԱԶԱՐԵԱՆ. Կինոյի հայ աշխարհակալը»։ Kinoashkharh։ արտագրուած է՝ 2019-08-03
- ↑ ԴԱՆԻԷԼ ԴԶՈՒՆԻ (1895-1967)