Եուսրա Մարտինի
Եուսրա Մարտինի (արաբերէն՝ يسرى مارديني , 5 Մարտ 1998[1], Դամասկոս, Սուրիա), լողորդ եւ Ամառնային Ողիմպիական Խաղերու մասնակից[2]:
Եուսրա Մարտինի | |
---|---|
| |
Ծնած է | 5 Մարտ 1998[1] (26 տարեկան) |
Ծննդավայր | Դամասկոս, Սուրիա |
Քաղաքացիութիւն | Սուրիա |
Մայրենի լեզու | Արաբերէն |
Կրօնք | իսլամ |
Մասնագիտութիւն | լողորդ, ՄԱԿ-ի Փախստականներու Հարցերով Գերագոյն Յանձնակատարի Գրասենեակ |
Կայքէջ | yusra-mardini.com(անգլերէն) |
Կենսագրութիւն
ԽմբագրելԵուսրա Մարտինի ծնած է 5 Մարտ, 1998 թուականին, քրիստոնեայ ընտանիքի մէջ[3]։ Մեծցած է Դամասկոս եւ յաճախած է Սուրիոյ Ողիմպիական կոմիտէի դպրոցը[4]։
Սուրիոյ պատերազմէն փախուստ տալով, 2015 թուականին կը տեղափոխուի Գերմանիա իր քրոջ` Սարա Մարտինիին հետ: Անոնք նախ կը հասնին Լիբանան եւ ետքը Թուրքիա, ուր փոքր նաւակով մը ուրիշ 18 փախստականներով ճամբորդութիւնը կը սկսին դէպի Եւրոպա, Յունաստան: Սակայն, նաւակին մեքենան կը կոտրուի ծանրութեան պատճառով: Եուսրան եւ Սարան մասնագէտ լողորդներ ըլլալով, կը նետուին ծովը եւ 3 ժամ նաւակը կը քաշեն ու կը հասնին դէպի Լեսպոս կղզին: Ետքը, խումբը ոտքով կը ճամբորդէ դէպի Գերմանիա Եւ անոնք Սեպտեմբեր 2015-ին կը հասնին Պերլին: Ժամանակ մը ետք, Եուսրայիին եւ Սարային ծնողքն ու պզտիկ քոյրն ալ նոյն միջոցով կը հասնին Պերլին[5]:
Նոյեմբեր, 2022 թուականին, կենսագրական ֆիլմ մը կը ցուցադրուի՝ «The Swimmers» Եուսրա եւ Սարա Մարտինիներու կեանքին մասին.[6]:
Ասպարէզ
Խմբագրելերբ կը հասնի Պերլին, Եուսրա կը շարունակէ իր լողալու փորձերը մարզիկ՝ Սվեն Սփաննենքեփսին հետ, Ողիմպիական խաղերու մասնակցելու յոյսով[7][8][9]: Յունիս 2016 թուականին Եուսրան կը դառնայ Ողիմպիական խաղերու նոր կազմուած «փախստական մարզիկներու» խումբէն անդամ մը, որուն մէջ կային նաեւ ուրիշ 9 մասնակիցներ[10]: Ան կը մրցի 2016 Ողիմպիական խաղերուն, որ տեղի ունեցան Ռիօ Տէ Ժէնէրոյի մէջ: Ան կը գրաւէ 41-րդ դիրքը, ընդհանուր 45 մասնակիցներու մէջ:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Yusra_Mardini
- ↑ «Swimmer Yusra Mardini hopes to compete at Rio Games for refugee squad in hopes of inspiring other Syrians.» (անգլերեն)։ The Toronto Star։ 2016-03-18։ ISSN 0319-0781։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-08-20-ին։ արտագրուած է՝ 2016-03-19
- ↑ Ashitha Nagesh (2016-07-29)։ «Meet the teen who escaped war in Syria to go for Olympic gold» (անգլերեն)։ Metro.co.uk։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-08-03-ին։ արտագրուած է՝ 2016-08-05
- ↑ «The inspirational Olympic journey of refugee swimmer Yusra Mardini» (անգլերեն)։ Olympic News։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-05-04-ին։ արտագրուած է՝ 2016-03-25
- ↑ «Refugee swimmer Yusra Mardini gets a chance to go the Olympic Games»։ SwimSwam։ 20 March 2016։ արտագրուած է՝ 25 March 2016
- ↑ Roxborough Scott (2021-04-20)։ «Real-life Sisters Cast to Star in Netflix/Working Title Drama 'The Swimmers'»։ The Hollywood Reporter (en-US)։ արտագրուած է՝ 2022-11-08
- ↑ Philip Oltermann (18 March 2016)։ «From Syria to Rio: refugee Yusra Mardini targets Olympic swimming spot»։ the Guardian։ արտագրուած է՝ 25 March 2016
- ↑ «After Surviving Aegean Sea, Syrian Swimmer Hopes For Spot In Olympics»։ NPR.org։ 20 March 2016։ արտագրուած է՝ 25 March 2016
- ↑ «Olympics hopeful Syrian refugee swims for three hours pushing boat of migrants»։ Stuff։ 21 March 2016։ արտագրուած է՝ 25 March 2016
- ↑ «IOC selects 10 to form refugee team for Rio»։ ESPN.com (անգլերեն)։ 2016-06-03։ արտագրուած է՝ 2023-03-15