Էտմոն Քիրազ
Էտմոն Լեւոն Քիրազ (Քիրազեան, 25 Օգոստոս 1923[1][2][3][…], Գահիրէ, Եգիպտոս[4] - 11 Օգոստոս 2020[5][4][6], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[5][4][8]), ֆրանսահայ ծաղրանկարիչ։
Էտմոն Քիրազ ֆրանսերէն՝ Edmond Kiraz | |
---|---|
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Edmond Kirazian |
Նաեւ յայտնի է իբրեւ | Kiraz |
Ծնած է | 25 Օգոստոս 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Գահիրէ, Եգիպտոս[4] |
Մահացած է | 11 Օգոստոս 2020[5][4][6] (96 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[5][4] |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[7] |
Ուսումնավայր |
Աքատեմի տը լա Կրանտ Շոմիէր autodidact? |
Մասնագիտութիւն | կոմիքսների հեղինակ, խմբագրականի ծաղրանկարիչ |
Աշխատավայր |
Ժուր տը Ֆրանս Իսի Փարի Կալա Փարի Մաչ Պրիթիշ Վոկ Կլամուր Փլէյպոյ |
Կայքէջ | kiraz-artworks.com |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 1923 թուականին Թուրքիայէն Եգիպտոս հասած Լեւոն եւ Էլիզ Սեթեանի ընտանիքին մէջ, որոնք ունեցած են 4 զաւակներ՝ 3 աղջիկ եւ մէկ տղայ: Էտմոն եւ քոյրը՝ Անահիտը, երկուորեակներ են: Հայրը Էտմոնի անուանակոչուած է ի պատիւ ֆրանսացի բանաստեղծ եւ թատերագիր Էտմոն Ռոստանի:
Քիրազը ուսանած է Գահիրէի Նուպարեան Ազգային Վարժարանը, այնուհետեւ՝ ֆրանսական գոլէճը: Նուագած է շեփոր: 10 տարեկանին նկարած է իր առաջին կտաւը՝ 17-րդ դարու կրօնական թեմաներով նկարի կրկնօրինակը[9], որ նուիրուած է Պաղտատի հայկական եկեղեցիին: Քիրազի առաջին քաղաքական ծաղրանկարը տպագրած է «Image» «Parade», «La Réforme d’Alexandrie» եւ «Al Moussavar» ամսագիրները «Քիրազ» ստորագրութեամբ, երբ ան 17 տարեկան էր[10]:
1946 թուականին Գահիրէէն տեղափոխուած է Փարիզ: Ուսանող եղած է Փարիզի ’Académie de la Grande Chaumière-ին: 1950-1951 թուականներուն աշխատակցած է «La Bataille» թերթին, 1951-1952 թուականներուն՝ «le Rouge et le Noir» (Կարմիր եւ Սեւ), 1952-1954 թուականներուն՝ «Samedi Soir» (Շաբաթ Երեկոյ), 1955-1959 թուականներուն՝ «Ici Paris» (այստեղ Փարիզ է) թերթերուն, ուր ստեղծուած է «Carnets de Belles» շարքը: Յետ պատերազմեայ շրջանին ընկերացած է երիտասարդ ծաղրանկարիչներու հետ՝ Պոյնէի, Էֆելի, Բելուսի, Ֆեզանի, Բոսկի, Շավալի, Ալդեբերի, Դուբուայի հետ:
1959 թուականին Մարսէլ Դասոն, որ արդէն նկատած է Քիրազի տաղանդը, կը խնդրէ անկէ ստեղծելու Les Parisiennes» («Փարիզուհիներ») շարքն իր նորաստեղծ «Jours de France» թերթի համար։ Այստեղ սկսած է Քիրազի յայտնի «Փարիզուհիներ» շարքը՝ երիտասարդ, թեթեւ, սլացիկ, էլեգանտ, երկար ոտքերով, սփրթնած դեմքերով, խելացի փարիզուհինեը: 1970 թուականին Հիու Հեֆներու խնդրանքով «Փարիզուհիները» տպագրեց «Փլեյբոյ» ամսագիրը[11][12]:
Քիրազ հեղինակ է աւելի քան 25.000 նկարներու, որոնց կ'ընկերանան երկխօսութիւններ եւ մեկնաբանութիւններ: Ան գրած է «Ինքնակենսագրութիւն եւ յիշողութիւններ» գիրքը: Քիրազի «Փարիզուհիներ» շարքի նկարները ցուցադրուած են Ֆրանսայի եւ արտերկրի բազմաթիւ պատկերասրահներու մէջ: 25 գործեր կը գտնուին Փարիզի «Քարնաւալէ» (Carnavalet) թանգարանին մէջ:
Քիրազի ալպոմները սկսան հրատարակել 1950-ական թուականներուն:
Քիրազ սահուն հայերէն կը խօսէր։ Միայն վերջերս է, որ ան առիթ ունեցած էր Հայաստան այցելելու։ Այս գծով, հարցազրոյցի մը ընթացքին, ան ըսած էր․-
«Հայաստան այցելեցի, որովհետեւ միշտ ալ կը մտածէի, թէ ամօթ է, այսքան ատեն է Հայաստանը չեմ տեսած: ․․․Ուրիշ տեսակ կ'երեւակայէի։ Մանաւանդ Երեւանը աշխարհի միւս քաղաքներուն կը նմանի…։ Կը փափաքէի, որ աւելի հայկական ըլլար: Ամէն երկիր իմ գծագրութիւններէս կ'ուզեն… միակ Հայաստանը չուզեց: Հայաստանի ոչ մէկ թերթ ինձմէ գծագրութիւն ուզած է: Ես ալ ըսի, որ տարօրինակ չէ․․․»[13]: - Էտմոն Քիրազ
|
Երգիծանկարներու հաւաքածոյ
Խմբագրել- Lissi, Diogène, 1954,
- Carnet de belles, Pulcinella, 1959,
- Les Parisiennes (Parisian Women), Denoël, 1963,
- Les Parisiennes au volant, Denoël, 1966,
- La Parfaite Secrétaire, Denoël, 1967,
- Parlez-moi de moi։ les Parisiennes, Denoël, 1973,
- Sonate à quatre mains, Filipacchi-Denoël, 1978,
- Les Femmes de Kiraz, Plon, 1985,
- Les Parisiennes se marient, Assouline, 1994,
- Je les aime comme ça (I Like Them That Way), Denoël, 2000,
- Jamais le premier soir( Never the First Night), Denoël, 2001,
- Kiraz dans Playboy (Kiraz in Playboy), Denoël, 2002,
- Elles et moi (The Girls and I), Denoël, 2003,
- Mini drames, Denoël, 2005[9]։
Պարգեւներ
Խմբագրել- «Պատուոյ լեգէոն շքանշան»
- «Փարիզի պատուաւոր քաղաքացի»
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 2,0 2,1 BD Gest'
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.lefigaro.fr/culture/deces-de-kiraz-le-dessinateur-fou-amoureux-des-parisiennes-20200811
- ↑ 6,0 6,1 6,2 Who's Who in France — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 325–326. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «Նոր Յառաջ» Երկօրեայ Թերթ Օգոստոս 15 2020
- ↑ 9,0 9,1 «Էտմոն Լեւոն Քիրազ (Քիրազեան)»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2017-12-29։ արտագրուած է՝ 2021-02-01
- ↑ «Kiraz fête les Parisiennes»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-11-24-ին։ արտագրուած է՝ 2016-03-22
- ↑ Edmond Kiraz's Parisiennes
- ↑ «Les parisiennes de Kiraz»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-09-24-ին։ արտագրուած է՝ 2016-03-22
- ↑ ֆրանսահայ Հանրածանօթ Գծագրիչ Էտմոն Քիրազի Հրաժեշտը