Ժան Գազանճեան
Ժան Գազանճեան (10 Փետրուար 1938[1], Պէյրութ, Լիբանան), հայ գեղանկարիչ:
Ժան Գազանճեան | |
---|---|
| |
Ծնած է | 10 Փետրուար 1938[1] (86 տարեկան) |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն |
Ֆրանսա Լիբանան |
Կրթութիւն |
Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց? Պէյրութի Ամերիկեան Համալսարան |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ |
Կայք | jeankazandjian.com |
Jean Kazandjian Ուիքիպահեստում |
Գազանճեան ծնած է Պէյրութ[2]։ Ընտանիքը 1915 թուականին՝ Մեծ Եղեռնի տարիներուն, Թուրքիայէն հեռացած ու հաստատուած է Եթովպիա, իսկ 1933 թուականէն՝ Լիբանան։ Ժան ընտանիքի հինգ զաւակներէն երրորդն է։
1962-ին տիրացած է Պէյրութի Սըրսոք թանգարանի մրցանակին[2]: 1970-ին կը կայանայ անոր առաջին անհատական ցուցահանդէսը, որմէ ետք անոր գործերը կը ցուցադրուին Լիբանանի, ֆրանսայի, Միացեալ Նահանգներու, Գերմանիոյ, Անգլիոյ, Հայաստանի[3] եւ այլ երկիրներու միջազգային համբաւ վայելող ցուցասրահներու մէջ:
Հաստատուած է Փարիզ տասնամեակներէ ի վեր եւ կը շարունակէ ստեղծագործել:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Delarge J. Le Delarge — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 2,0 2,1 «Jean Kazandjian biography - ChristineArgilletGallery.com»։ www.christineargilletgallery.com։ արտագրուած է՝ 2020-04-11
- ↑ One Studio։ «Ժան Կազանջեանի ստեղծագործութիւնների կը ցուցադրւեն Ազգային պատկերասրահում»։ www.yerkir.am (Հայերէն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-04-11-ին։ արտագրուած է՝ 2020-04-11