Եթովպիա
Եթովպիա[5](የኢትዮጵያ ፌዴራላዊ ዲሞክራሲያዊ ሪፐብሊክ) (Եթովպիոյ Դաշնային Ժողովրդավարական Հանրապետութիւն), երկիր՝ Արեւելեան Ափրիկէի մէջ, ծովային սահմաններ չունի Էրիթրէայի անջատումէն ետք՝ 24 Մայիս 1993-ին։
Եթովպիա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Ատիս Ապեպա, Աֆար, Ամհարա, Պենիշանկիւլ Կիւմիւզ նահանգ, Տիրէ Տաուա, Կամպելա (մարզ), Հարար, Օրոմիա (նահանգ), Սոմալի շրջան, Հարաւի բնակիչներ եւ Թիկրէյ | ||||
Պետական լեզու | Ամհարերէն[1] | ||||
Մայրաքաղաք | Ատիս Ապեպա | ||||
Օրէնսդիր մարմին | Եթովպիոյ խորհրդարան | ||||
Երկրի ղեկավար | Taye Atske Selassie? | ||||
Կառավարութեան ղեկավար | Ապիյ Ահմետ Ալի | ||||
Ազգաբնակչութիւն | 104 957 438 մարդ (2017)[2] | ||||
Օրհներգ | March Forward, Dear Mother Ethiopia? | ||||
Կարգախօս | Land of origins եւ Gwlad y tarddu | ||||
Հիմնադրուած է | 21 Օգոստոս 1995 թ. | ||||
Արժոյթ |
եթովպական բիր? | ||||
Ժամային համակարգ | UTC+3։00, East Africa Time? եւ Africa/Asmara?[3] | ||||
Հեռաձայնային համակարգ | +251 | ||||
Համացանցի յղում | .et? | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,498[4] |
Ափրիկէի ամէնէն շատ բնակչութիւն ունեցող երկիրներէն մէկն է, ինչպէս նաեւ Աշխարհի հնագոյն քրիստոնէական երկիրներէն մէկը։
Երբեք չէ գաղութացուած, թէեւ ֆաշիստական Իտալիան 1936 -1941 գրաւած էր Եթովպիան։
Եթովպիա ՄԱԿ-ի առաջին անդամներէն է եւ Ափրիկեան միութեան հիմնադիր անդամը։ ԺԹ. դարու վերջին եւ Ի. դարու սկիզբին, Եթովպիոյ մէջ հայ մեծ գաղթօճախ եղած է։
Ունի 88,0 միլիոն բնակչութիւն (14 Յուլիս 2011-ի տուեալներով՝ 14-րդը աշխարհի մէջ)։ Բնակչութեան տարեկան աճը՝ 3,2 տոկոս։ Կեանքի միջին տեւողութիւնը՝ տղամարդոց պարագային՝ 53 տարեկան, կանանց պարագային՝ 58։ ՄԻԱՎով վարակուածներու թիւը՝ 2,1 տոկոս (1 միլիոն վարակակիր 2007-ի տուեալներով)։
Անուանում
ԽմբագրելԱնուանումը յառաջացած է Յունարէն եթոս «խանձուած, այրուած» եւ օպս «դէմք» բառերէն, այսինքն՝ արեւակէզ (արեւաթուխ) մարդոց երկիր։ Ժամանակին այսպէս կ'անուանէին Եգիպտոսէն հարաւ տարածուող երկիրը։
ԺԶ. դարէն սկսեալ, եւրոպացիները անուանած են Հապէշստան, որ փոխառութիւն է արաբերէնէն․ արաբները երկիրի բնակիչները կ'անուանէին հապէշներ (արաբ․՝ հապաշ բառէն, որ կը նշանակէ խառն կամ խառնածին)։
Ներկայիս վերականգնած է երկիրին հին անուանումը։[6]
Հայերը Եթովպիոյ մէջ
ԽմբագրելԵթովպիոյ հայ համայնքը կազմաւորուած է Է. դարուն, երբ արաբները նուաճելով Սուրիան, Պաղեստինն ու Եգիպտոսը, սկսած են հալածել տեղի քրիստոնեաները եւ մեծ թիւով հայեր գաղթած ու ապաստանած են մերձակայ քրիստոնեայ երկիրին մէջ:
Թեսիէ քաղաքին մօտ կառուցած է Ս. Ստեփանոս եկեղեցին։
Հայերու հիմնած բնակավայրը, Հապէշ մատենագրութեան մէջ կը յիշատակուի «Հայկական կղզի» անունով (հոս իր կրթութիւնը ստացած է Եթովպիոյ մեծ լուսաւորիչ եւ բարեփոխիչ Եվսաթէոսը)։
Համայնքին թիւը աւելցած է ԺԲ. դարուն Եգիպտոսէն եւ ԺԴ. դարու վերջին Կիլիկիայէն՝ հայկական թագաւորութեան անկումէն ետք գաղթած հայերով։
ԺԹ. դարուն Մենելիկ Բ. կայսեր գահակալութեան օրերուն, հոն ձեւաւորուած փոքրաթիւ հայկական համայնքը առաւել ընդլայնուած է:
Ի. դարուն` Օսմանեան կայսրութեան կողմէ իրականացուած ջարդերէն փրկուած եւ այս հողերուն վրայ ապաստան գտած հայերը կարեւոր դեր ունեցած են երկիրի տնտեսութեան, մշակոյթի ձեւաւորման եւ անոր ընդհանուր զարգացման գործին մէջ:
Կը նշուի, որ Հայաստանի եւ Եթովպիոյ միջեւ ամուր կապ ստեղծուած է հիմնականօրէն Ուղղափառ եկեղեցւոյ շնորհիւ. կապն ալ աւելի խորացած է դիւանագէտներու եւ առեւտրականներու շնորհիւ[7]:
1930-ին հիմնուած է հայկական է Ս. Գէորգ եկեղեցին: Հոն սովորական օրերուն քահանայ չկայ: Այս եկեղեցին միշտ հայերու համար իբրեւ համայնքի կեդրոն ծառայած է:
Եթովպիոյ մէջ հայերու թիւը սկսած է աճիլ Ռազ Թաֆարի կայսեր գահակալութեան ժամանակաշրջանին։ Ան Երուսաղէմի հայկական եկեղեցի կատարած այցելութեան ատեն, տեսնելով 40 հայ որբ, հայոց պատրիարքէն խնդրած է թոյլ տալ ստանձնել անոնց խնամակալութիւնը:
Կայսեր ջանքերուն շնորհիւ, հետագային երեխաները երաժշտական կրթութիւն ստացած են եւ հանդէս եկած՝ կայսերական փողային նուագախումբին մէջ, զոր ղեկավարած է Եթովպիոյ ազգային օրհներգի հեղինակ Գէորգ Նալպանտեանը:
Եթովպիոյ մէջ հայկական համայնքը իր ծաղկման գագաթնակէտին հասած է 1960-ին, երբ հայերու թիւը հասած է 1200-ի:
1974-ին Ռազ Թաֆարիի գահընկէցութեան եւ ընկերվարական Եթովպիոյ ժամանակաւոր ռազմական կառավարութեան հաստատումով երկիրին մէջ սկսած են ճնշումներ գործադրուիլ, ուստի հայերու մեծ մասը սկսած է լքել Եթովպիան եւ հաստատուիլ հիմնականօրէն Եւրոպայի եւ Հիւսիսային Ամերիկայի մէջ:
Ներկայիս Եթովպիոյ մէջ կը բնակի 100 հայ։[աղբիւրի կարիք ունի]
Բնակչութիւն
ԽմբագրելԲնակչութեան 1960-2021 թուականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|
|
|
Պատկերասրահ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 5 // (unspecified title)
- ↑ 2,0 2,1 2,2 Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2020f/africa
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 55։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անուններու բառարան։ Երեւան: «Լույս»
- ↑ Եթովպիոյ հայերը
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 8,31 8,32 8,33 8,34 8,35 8,36 8,37 8,38 8,39 8,40 8,41 8,42 8,43 8,44 8,45 8,46 8,47 8,48 8,49 8,50 8,51 8,52 8,53 Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ մարդահամար
Ուիքիպահեստ նախագիծի Եթովպիա ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |