Լեւոն Աբրահամեան (դաշնակահար)
Լեւոն Աբրահամեան (16 Փետրուար 1940 կամ 1945, Եգիպտոսի թագավորություն
Եգիպտոս - 3 Նոյեմբեր 2018 կամ 6 Նոյեմբեր 2018, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), յայտնի դաշնակահար, թաւջութակահար, երգեհոնահար եւ խմբավար:
Լեւոն Աբրահամեան | |
---|---|
Աբրահամեան 2018-ին | |
Ծնած է | 16 Փետրուար 1940 կամ 1945 |
Ծննդավայր |
Եգիպտոսի թագավորություն Եգիպտոս |
Մահացած է | 3 Նոյեմբեր 2018 կամ 6 Նոյեմբեր 2018 |
Մահուան վայր |
Ամերիկայի Միացեալ Նահանգներ Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
Եգիպտոսի թագավորություն Խորհրդային Միութիւն Հայաստան Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր |
Երեւանի Չայքովսկիի Անուան Երաժշտական Միջնակարգ Դպրոց Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
Մասնագիտութիւն | դաշնակահար, խմբավար, երգեհոնահար, թաւջութակահար |
Աշխատավայր |
Հայաստանի ազգային կամերային նվագախումբ? Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն Յակոբ Պարոնեանի Անուան Պետական Երաժշտական Կատակերգութեան Թատրոն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ? Էջմիածնի Մայր Տաճար? |
Կենսագրութիւն
ԽմբագրելԼեւոն Աբրահամեան արուեստագէտը 1940-ականներու վերջերը ծնողներուն հետ Եգիպտոսէն տեղափոխուած է Երեւան։ Ուսած է Չայքովքկիի անուան երաժշտական մասնագիտական դպրոցը, այնուհետեւ՝ Կոմիտասի անուան պետական երաժշտանոցին մէջ որպէս դաշնակահար, թաւջութակահար, երգեհոնահար եւ խմբավար:
Ժամանակին անձնական նուագահանդէսի վարպետն էր անուանի երգիչներ Գոհար Գասպարեանի, Լուսինէ Զաքարեանի, բեմ բարձրացած է թաւջութակահարներ Կերոնթի Թալալեանի, Մեդեա Աբրահամեանի եւ ջութակահար Ժան Տէր-Մերքերեանի հետ, հանդէս եկած է Հայաստանի պետական սենեկային նուագախումբին հետ՝ որպէս դաշնակահար եւ երգեհոնահար, 1970-ականներու կէսերուն խմբավարական գործունէութիւն սկսած է Երեւանի օփերային, կատակերգական թատրոններու, ֆիլհարմոնիք նուագախումբին մէջ:
Լեւոն Աբրահամեան 35 տարի հանդիսացած է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի երգեհոնահարը:
1990-ին ան տեղափոխուեցաւ Լոս Անճելըս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ:
1992-ին ան հիմնած է Լոս Անճելըսի առաջին հայկական սենեկային նուագախումբը, որ ունեցած է ընդամէնը երկու տարուան կեանք: Ան երկար տարիներ ունեցած է բեղուն բեմական կեանք։
Լեւոն Աբրահամեանի հոգեհանգիստը տեղի ունեցաւ 12 նոյեմբեր 2018-ին, երեկոյեան ժամը 7-ին, Սուրբ Ղեւոնդեայց Մայր տաճարին մէջ։