Լեւոն Զօրեան
Լեւոն Ստեփանի Զօրեան (6 Յուլիս, 1926, Ղարաքիլիսէ - 28 Յունիս 1996 Երեւան), ճարտարապետ, ճարտարապետութեան պատմաբան։
Պատկեր:Լեւոն Զորյան.jpg | |
Ծնած է | 6 Յուլիս 1926 |
---|---|
Ծննդավայր | Ղարաքիլիսէ |
Մահացած է | 28 Յունիս 1996 (69 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Ազգութիւն | հայ |
Կրթութիւն | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան |
Հայ գրագէտ, ակադեմիոյ անդամ Ստեփան Զօրեանի որդին է։
Կենսագրութիւն
Խմբագրել1950-ին աւարտած է Երեւանի արուեստագիտական հիմնարկը։ 1964-1971-ններուն եղած է Հայաստանի ճարտարապետներու միութեան վարչութեան նախագահի տեղակալ։
Զօրեանի նախագիծով 1982-1983-ներուն Ստեփան Զօրեանի Վանաձոր-ի մէջ գտնուող առանձնատունը վերակառուցուած է Ստեփան Զօրեանի Տուն-Թանգարան|տուն-թանգարանի:
Հեղինակ է՝
- «Թամանեան» մենագրութեան (1978, հայերէն, ռուսերէն)
- Կազմած եւ ծանօթագրած է «Ալեքսանդր Թամանեան. յօդուածներ, փաստաթուղթեր, ժամանակակիցները անոր մասին» (1960)
- «Ալեքսանդր Թամանեան (1878-1936). կենսամատենագիտական ցանկ» (1978)
- «Ռաֆայէլ Իսրայէլեանը ժամանակակիցների յուշերում» (1981)
- «Ռաֆայէլ Իսրայէլեան։ Յօդուածներ, ուսումնասիրութիւններ, ակնարկներ» (1982, համահեղինակ) ժողովածուներ[1]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005