Խարթում
Խարթումը (արաբերէն՝ الخرطوم al-Kharṭūm), Սուտանի մայրաքաղաքն է։ Կը գտնուի Սպիտակ Նեղոս եւ Երկնագոյն Նեղոս գետերու միախառնման վայրին մէջ։ Այստեղէն կը հոսի Նեղոս գետը դէպի հիւսիս՝ Եգիպտոսով մինչեւ Միջերկրական ծով։
Քաղաք | |||
---|---|---|---|
Խարթում | |||
արաբերէն՝ الخرطوم | |||
| |||
Երկիր | Սուտան[1] | ||
Քաղաքապետ | Ապտուլ Հալիմ Ալ-Մութաֆի | ||
Տարածութիւն | 30 000 քմ² | ||
ԲԾՄ | 382 մեթր | ||
Բնակչութիւն | 5 345 000 մարդ (2018)[2] | ||
Ագլոմերացիա | 7 830 479 | ||
Կը գտնուի ափին | Նեղոս, Սպիտակ Նեղոս? եւ Կապույտ Նեղոս? | ||
Տեղաբնականուն | խարթումցի | ||
Ժամային գօտի | UTC+2 | ||
Օմդուրմանի, հիւսիսային Խարթումի եւ արուարձաններու հետ կը կազմէ միասնական՝ «եռեակ քաղաք», մօտ 1,000,000 բնակիչով (1976)։ Գետային նաւահանգիստ է Սպիտակ եւ Երկնագոյն Նեղոսներու միախառնման վայրին մէջ, երկաթուղային եւ ինքնաշարժներու ճանապարհներու հանգոյց։ Երկրի քաղաքական, մշակութային եւ առեւտրական կեդրոնն է։ Կայ թեքսթիլ, սնունդի, թրիքոյի արդիւնաբերութիւն։ Ունի օդակայան, համալսարան։ Խարթումի մէջ է Սուտանի թանգարանը։ Խարթում քաղաքը հիմնադրած է Եգիպտոսի թուրք կառավարիչ Մուհամետ Ալիի որդի Իսմայիլը, 1820-ական թուականներուն։
1830 թուականէն՝ Սուտանի մայրաքաղաքն է։ 19–րդ դարու կեսէն դարձած է Սուտանի եւ հիւսիս-արեւելեան Ափրիկէի առեւտրական կարեւոր կեդրոն է։
1881-1898 թուականի Մահտիսթներու ապստամբութեան ժամանակ աւերուած է եւ մայրաքաղաքը տեղափոխուած է Օմդուրման։ Անգլիացիները ապստամբութիւնը ճնշելէ ետք (1898), Խարթումը դարձուցին Անգլօ-Եգիպտական Սուտանի մայրաքաղաքը։ Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918) եւ յատկապէս Երկրորդ համաշխարհային պատերազմէն (1939 - 1945) ետք, Խարթումը Սուտանի ազգային-ազատագրական շարժման կարեւոր կեդրոններէն էր։
Բնակչութիւն
ԽմբագրելՔոյր-քաղաքներ
Խմբագրել- Կաղապար:Country data Հորդանան Ամման, Յորդանան
- Եգիպտոս Գահիրէ, Եգիպտոս
- Թուրքիա Ստամպուլ, Թուրքիա
- Թուրքիա Անգարա, Թուրքիա
- Ռուսաստան Սան Փեթերսպուրկ, Ռուսաստան (2002)
- Կաղապար:Country data ՉԺՀ Ուհան, ՉԺՀ
- Կաղապար:Country data Էրիտրեա Ասմերա, Էրիթրիա
- Կաղապար:Country data Սուդան Օմտուրման, Սուտան
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ archINFORM — 1994.
- ↑ 2,0 2,1 http://www.demographia.com/db-worldua.pdf