Կարապետ Խաչօ
Կարապետ Խաչօ (3 Սեպտեմբեր 1900[1], Պաթման - 15 Յունուար 2005[2]), հայազգի երաժիշտ եւ քրտական աւանդական երաժշտութիւն կատարող։
Կարապետ Խաչօ | |
---|---|
Ծնած է | 3 Սեպտեմբեր 1900[1] |
Ծննդավայր | Պաթման |
Մահացած է | 15 Յունուար 2005[2] (104 տարեկանին) |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Մասնագիտութիւն | երաժիշտ |
Կենսագրական գիծեր Խմբագրել
Ծնած է Պաթման, Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանին։ Ծնողները կորսնցուցած է 1915-ի Հայոց Ցեղասպանութեան օրերուն։ Եղբօր Աբրահամի եւ քրոջ Մանուշակի հետ ապաստանած է քրտաբնակ բնակավայրերոը։ 15 տարի ծառայած է ֆրանսիական բանակին մէջ։
Ամուսնացած է Եւա Ազիզեանի հետ եւ բնակած է Սուրիոյ Քամիշլի քաղաքը եւ զբաղած է քրտական երաժշտութեամբ՝ քաջածանօթ ըլլալով քրտերէնին։
1946-ին ներգաղթած է Հայաստան եւ հաստատուած է Երեւան։ Երկար տարիներ թղթակցած է Երեւանի ռատիոյի քրտական հաղորդումներու բաժնին՝ երգելով քրտական երաժշտութիւն։
Մեծ համբաւ վայելած է քիւրտ ժողովուրդի մօտ՝ երգելով հարիւրաւոր երգեր, ինչպէս՝ "Ay lo mîro", "Adullê", "Çume Cizîre", "Xim ximê" and "Lê dayikê"[3]:
Աշխատութիւններ Խմբագրել
Ծանօթագրութիւններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #132186527 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 http://musicofarmenia.com/karapetexaco
- ↑ «Pen-kurd.org: THE ARMENIAN ORIGIN MASTER DENGBÊJ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-03-ին։ արտագրուած է՝ 2014-01-16