Համազասպ Ոսկեան
Հայր Համազասպ Վրդ․ Ոսկեան (1 Յուլիս 1895[1], Խանդաձոր[1] - 25 Փետրուար 1968[1], Վիեննա, Աւստրիա[1]), հայ բանասէր, պատմաբան, ձեռագրագէտ, մանկավարժ։ Մխիթարեան միաբանութեան անդամ։
Համազասպ Ոսկեան | |
---|---|
Ծնած է | 1 Յուլիս 1895[1] |
Ծննդավայր | Խանդաձոր[1] |
Մահացած է | 25 Փետրուար 1968[1] (72 տարեկանին) |
Մահուան վայր | Վիեննա, Աւստրիա[1] |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | պատմաբան, բանասէր, ձեռագրագետ, ուսուցիչ |
Աշխատավայր | Վիեննայի համալսարան?[1] |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելՍորված է Վիեննայի Հայոց վանքի դպրոցը։ 1914 թուականէն եղեած է Մխիթարեան միաբանութեան անդամ։ Եղած է է Փլովտիւի (Պուլկարիա) Մխիթարեան վարժարանի ուսուցիչ (1928-1931), տնօրէն (1931-1937), ապա Պէյրութի Մխիթարեան վարժարանի տնօրէն (1947-1960)։
Գործունէութիւն
ԽմբագրելՈսկեան տարիներ զբաղած է մանկավարժական գործունէութռամբ եւ միաժամանակ կատարած է բանասիրական հետազօտութիւններ։
Շուրջ յիսուն տարի զբաղած է պատմական նիւթերով, յատկապէս Հայաստանի վանքերով։ 1920-ական թուականներուն աշխատակցած է «Հանդէս ամսօրեայ»ին, ապա դարձած է անոր խմբագրապետը (1938-1946, 1963-1968)։ 1932 թուականին Փլովտիւի մէջ հիմնած է «Ուսումնարան» դպրոցական ամսագիրը։ Ուսումնասիրած է հայ նախարարական տուներու պատմութիւնը, հայ միջնադարեան մատենագիրներ Յովհաննէս Սարկաւագի, Ներսէս Լամբրոնացիի, Յովհաննէս Վանականի, Վարդան Արեւելցիի, Մխիթար Գոշի, Կիրակոս Գանձակեցիի կեանքն ու ստեղծագործութիւնը։
Աշխատութիւններ
Խմբագրել«Չորս հայ տաղասացներ եւ անոնց տաղերը» (1966) աշխատութեան մէջ ներկայացուցած է հայ միջնադարեան բանաստեղծներ՝ Յովհաննէս Կարնեցիին, Գրիգոր Օշականցիին, Մովսէս Կարնեցիին, Մարտիրոս Ղրիմեցիին ու անոնց ստեղծագործութիւնները[2]։