Համպուրկի Արուեստի եւ Տիզայնի Թանգարան

Համպուրկի Արուեստի եւ Տիզայնի Թանգարան (գերմաներէն՝ Museum für Kunst und Gewerbe Hamburg), գեղարուեստի, կիրառական եւ զարդական արուեստի թանգարան Գերմանիոյ Համպուրկ քաղաքին մէջ։ Այն կը գտնուի քաղաքին կեդրոնը՝ Hauptbahnhof-ի (գլխաւոր կայարանի) մօտակայքը:

Համպուրկի Արուեստի եւ Տիզայնի Թանգարան

Տեսակ Պատկերասրահ եւ թանգարանի շենք?[1]
Երկիր  Գերմանիա[2]
Տեղագրութիւն Համբուրգ Միտտե?[3]
Վայր Սուրբ Գևորգ?[3] եւ Սթայնթոր?
Կազմուած է Համբուրգի արվեստի և արհեստների թանգարանի գրադարան? եւ Easter carpet?
Հասցէ Steintorplatz
Հիմնադրուած է 1868
Այցելուներ 241 000
Տնօրէն Տուլգա Բեյերլե?[4]
53°33′04″N 10°00′34″E / 53.551111°N 10.009444°E / 53.551111; 10.009444
Կայքէջ mkg-hamburg.de
Քարտէս
Քարտէս

Պատմություն

Խմբագրել

Թանգարանը հիմնադրուած է 1874-ին, Լոնտոնի Վիքթորիայ եւ Ալպերթ թանգարանին, Վիեննայի Կիրառական Արուեստի Թանգարանին եւ Պերլինի Զարդարուեստի Թանգարանի օրինակով: 1877-ին, թանգարանը տեղափոխուած է իր ներկայի վայրը՝ 1873-1975-ականներուն կառուցուած Շտայնտորպլացի մէջ գտնուող շէնքը[5]:

1919-1933-ականներուն տնօրէն Մաքս Սաուերլանտթի ղեկավարութեամբ թանգարանը ձեռք բերած է Էքսպրեսիոնիստական ստեղծագործութիւններու մեծ հաւաքածոյ[6]: 1933-էն ետք, «այլասերած արուեստի» դէմ նացիական արշաւը հանգեցուց բազմաթիւ ժամանակակից ստեղծագործութիւններու կորուստին, ինչպէս նաեւ Սաուերլանտթի բռնի հեռացման: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքին՝ 1943-ին, շէնքը մասամբ աւերուեցաւ, իսկ վերակառուցումը աւարտեցաւ 1959-ին[5]: Շէնքն կեդրոնական առանցքը նախագծած է Հարոլտ Հարտոկ։

Հաւաքածոներ

Խմբագրել
 
Փասքալ Թասքենի քլավեսինը, 1788

Թանգարանին հաւաքածոները[7][8]՝

  • Պատմական ստեղնաշարային գործիքներ՝ կլավեսիններ, սպինետներ, վերջինելներ, քլավիկորտներ, մուրճիկներով դաշնամուրներ եւ քառակուսի դաշնամուրներ:
  • Հախճապակի եւ ճենապակի՝ ներկայացուած են 17-րդ եւ 18-րդ դարերու ճենապակու հիմնական արտադրողներու մեծ մասը:
  • Իսլամ` հավաքածոյին առանցքը կը կազմէ Ուզպեքիստանի Պուխարա քաղաքին մէջ գտնուող Պուեան Քուլի Չանի (1348-1368) դամբարաններու 71 կղմինտրային բեկորներու հաւաքածոն: Իսլամական բաժինը կը ներառ է նաեւ խեցեղէն, գորգեր եւ գիրքեր:
  • 16-րդ դարու գորգ Լիւն աբբայութեան կողմէ։ Կը ցուցադրուի տարին միայն մէկ անգամ, քանի մը օր՝ Զատիկի եւ Պենտեկոսի միջեւ ինկած ժամանակահատուածի ընթացքին[9]:
  • Կահոյք` Անրի Վան տէ Վելտէի եւ Փոլ Կոկէնի կողմէ:
  • Ճափոնական թէյի տունը եւ ուղեկցող արարողութիւն:
  • Արթ նուվօ՝ նորաձեւ կահոյքի եւ ցուցանմուշներու ամբողջութիւն, «Փարիզեան սենեակ», որուն մեծ մասը գնուած է 1900-ին Փարիզի մէջ կայացած համաշխարհային տօնավաճառէն[10], օրինակ՝ 1907-ի երկու մեծ սպիտակ քանդակները, աղջիկներու հախճապակեայ քանդակներ եւ Օտտօ Էքմանի «Կարապի գորգը» (1897):
  • Ժամանակակից, 1914-1945 թթ.՝ էքսպրեսիոնիստական աշխատանքներ, օրինակ՝ Ռիչարտ Հայցմանի կերտած կենդանիներու քանդակները, Էրնստ Հեքելի թխկենէ պատրաստուած կնոջ քանդակը, Քարլ Շմիդտ-Ռոտլուֆի եւ Էվալդ Մատարէի աշխատանքներէն օրինակներ, ինչպես նաեւ Bauhaus ոճով առօրեայ առարկաներ:
  • Այլ հաւաքածոներու մէջ ընդգրկուած են barocco պատկերներ, առարկաներ՝ բերուած Հեռաւոր Արեւելքէն, զարդական գործեր[11], գիրքերու պատկերազարդումներ, կրաֆիքական արուեստ, լուսանկարներ, հնարժէք իրեր, խեցեղէն, զէնքեր եւ արձաններ:

Գրականութիւն

Խմբագրել
  • Prestel-Museumsführer Museum für Kunst und Gewerbe Hamburg. Prestel, Munich, 2000. ISBN 3-7913-2206-0. (գերմաներէն)

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. https://hedendaagsesieraden.nl/2017/12/26/museum-fur-kunst-und-gewerbe-hamburg/
  2. archINFORM — 1994.
  3. 3,0 3,1 Համբուրգի հուշարձանների ցանկ / խմբ. DSH Agency
  4. https://web.archive.org/web/20111229192612/http://www.art-magazin.de/szene/2853/hamburger_museum_fuer_kunst_und_gewerbe_sabine_schulze
  5. 5,0 5,1 «The History of the Museum»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-10-23-ին։ արտագրուած է՝ 2019-01-30 
  6. «Art Nouveau and Modernism»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-10-09-ին։ արտագրուած է՝ 2019-01-30 
  7. «Collections»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-10-21-ին։ արտագրուած է՝ 2019-01-30 
  8. The Museum für Kunst und Gewerbe Archived 2012-03-22 at the Wayback Machine. Rough Guides.
  9. Kostbare Textilien erhalten Anne Bahrs, Preußische Allgemeine Zeitung, 15 May 2010.
  10. Als der Senat noch shoppen ging Matthias Gretzschel, Hamburger Abendblatt, 31 October 2009.
  11. Museum für Kunst und Gewerbe: Ideen sitzen. 50 Jahre Stuhldesign Archived 2010-10-02 at the Wayback Machine. Hamburg-Magazin, 29 September 2010.

Արտաքին յղումներ

Խմբագրել