Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքական
Հայաստանի ֆութպոլի Ազգային Հաւաքականը կը ներկայացնէ Հայաստանը ֆութպոլի միջազգային մրցաշարերուն եւ առանձին հանդիպումներուն ընթացքին։ Խորհրդային Միութեան անկումէն ետք հաւաքականը իր առաջին միջազգային խաղը ունեցաւ Մոլտովայի ազգային հաւաքականին դէմ՝ 12 Հոկտեմբեր 1992-ին։
Պատմութիւն
ԽմբագրելՀայաստանի անկախութենէն ետք՝ 18 Յունուար 1992-ին, հիմնադրուած է Հայաստանի Ֆութպոլի Ֆետերասիոնը, որ նոյն թուականին կապ հաստատած է ՖԻՖԱ-ին հետ, իսկ 1993 թուականին՝ ՈՒԵՖԱ-ին հետ[1]: Հայաստանի ազգային հաւաքականի պատմութիւնը սկսած է 14 Հոկտեմբեր 1992-ին, երբ Հայաստանը խաղցած է Մոլտովայի հաւաքականին դէմ։ Հանդիպման ընթացքին ոչ մէկ կոլ արձնագրուած է։ 1996 թուականին Հայաստանի հաւաքականը կը դառնայ Եւրոպայի եւ աշխարհի առաջնութիւններու որակաւորման փուլերուն մասնակից[2]: 1994 թուականէն սկսեալ Հայաստանը մասնակցած է ՈՒԵՖԱ «Եուրոբայ Լիկ»ին եւ ՖԻՖԱ Աշխարհի առաջնութեան բոլոր որակաւորման փուլերուն[3]:
Հայաստանի ազգային հաւաքականի առաջին գլխաւոր մարզիչը եղած է Խորհրդային Հայաստանի ֆութպոլի աստղ Էտուարտ Մարկարովը: ՈՒԵՖԱ-ի յոբելեանական մրցանակի դափնեկիր եւ նախկին ֆութպոլիստ Խորէն Յովհաննիսեանը նոյնպէս եղած է Հայաստանի հաւաքականի մարզիչ։ Սկզբնական շրջանին հաւաքականի մարզիչներէն շատերը այդ պաշտօնով կը մնային երկու տարի։ 2006 թուականին Հայաստանի հաւաքականի մարզիչ կը դառնայ շոթլանտացի Իան Փորթերֆիլտը, որուն շնորհիվ խումբը կը հասնի իր առաջին յաջողութիւններուն։ Հայաստանի հաւաքականը կ'ունենայ յաղթական խաղեր Ղազախստանի ֆութպոլի ազգային հաւաքականին դէմ (2:1) եւ Լեհաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին դէմ (1:0), իսկ Փորթուկալի ֆութպոլի ազգային հաւաքականին դէմ խաղը, որուն կը մասնակցէր նաեւ Քրիսթիանօ Ռոնալտօն, կ'աւարտի 1:1 արդիւնքով։
Սակայն 62 տարեկան Փորթերֆիլտը կը մահանայ քաղցկեղէն՝ կիսատ ձգելով իր գործը։ Փորթերֆիլտէն ետք հաւաքականի մարզիչը կը դառնայ անոր օգնականը՝ Վարդան Մինասեանը, որ շատ բան սորված էր Փորթերֆիլտէն եւ Սամուէլ Դարբինեանէն[4]: 10 Փետրուար 2009-ին Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ Ռուբէն Հայրապետեանի հրամանով Վարդան Մինասեանը կը նշանակուի հաւաքականի մարզիչ[5][6][7]: «ՈՒԵՖԱ Եուրօ 2012» ընտրական փուլի ընթացքին Մինասեանի գլխաւորութեամբ Հայաստանի հաւաքականը «ՈՒԵՖԱ Եուրօ 2012» ընտրական B խումբին մէջ կը հանդիսանայ Ռուսաստանի, Սլովաքիայի, Իռլանտայի, Մաքետոնիայի եւ Անտորրայի հաւաքականներուն դէմ։ Հայաստանի հաւաքականը երկու հանդիպումներուն ալ կը յաղթէ Սլովաքիայի (4:0 եւ 3:1) եւ Անտորրայի (4:0 եւ 3:0) հաւաքականներուն։ Մաքետոնիայի հաւաքականին հետ խաղերը կ'աւարտին 2:2 եւ 4:1, իսկ Ռուսաստանի հետ հանդիպումը՝ 0:0 արդիւնքով։ B խումբին մէջ ամենաշատ կոլերը դրած էր Հայաստանի հաւաքականը (22 կոլ), իսկ Հենրիխ Մխիթարեանը դրած էր 6 կոլ՝ դառնալով B խումբին ամենաշատ կոլ դրած ֆութպոլիստը[8][9]:
Մարզադաշտեր
Խմբագրել«Հրազդան» մարզադաշտը կառուցուած է Գալուստ Կիւլպէնկեանի ֆինանսական աջակցութեամբ 1970-1971 թուականներուն՝ 11 ամսուայ ընթացքին: Կը գտնուի Հրազդան գետի ափին, որուն անունով ալ կոչուած է: Բացման արարողութիւնը տեղի ունեցած է 19 Մայիս 1971-ին[10]: Խորհրդային տարիներուն եղած է ԽՍՀՄ ամենամեծ մարզադաշտերէն մէկը եւ քիչ թիւով երկհարկանի մարզադաշտերէն մէկը: 1978 թուականին ԽՍՀՄ հաւաքականը այս մարզադաշտին մէջ ունեցած է երկու խաղ. որոնցմէ մէկը Ապրիլ ամսուան ընթացքին տեղի ունեցած է ընկերական խաղ մը Ֆինլանտայի հաւաքականին դէմ (10:2 ԽՍՀՄ), իսկ 6 ամիս ետք Եւրոպայի առաջնութեան նախընտրական փուլի շրջանակներուն մէջ ԽՍՀՄ հաւաքականը խաղցած է Յունաստանին դէմ (2:0 ԽՍՀՄ): Ֆինլանտայի հաւաքականին դէմ խաղին ներկայ եղած է 12 000 հանդիսաւոր, իսկ Յունաստանի հաւաքականն դեմ խաղին՝ 40 հազար հանդիսաւոր:
Մարզիչներ
ԽմբագրելՄարզիչ | Տարիներ | Խ | Յ | Ո | Պ | Կ | ԿԿ | Յաղթանակի % |
---|---|---|---|---|---|---|---|---|
Հայաստան Էտուարտ Մարկարով | 1992 – 1994 | 6 | 1 | 2 | 3 | 1 | 5 | 16.6% |
Հայաստան Սամուէլ Դարբինեան | 1995 – 1996 | 9 | 1 | 1 | 7 | 5 | 21 | 11.1% |
Հայաստան Խորէն Յովհաննիսեան | 1996 – 1997 | 16 | 2 | 5 | 9 | 10 | 41 | 12.5% |
Հայաստան Սուրէն Բարսեղեան | 1998 – 1999 | 14 | 4 | 2 | 8 | 11 | 19 | 28.6% |
Հայաստան Վարուժան Սուքիասեան | 2000 – 2001 | 17 | 3 | 7 | 7 | 17 | 27 | 17.6% |
Հայաստան Անդրանիկ Ադամեան1 | 2002 | 1 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 100% |
Կաղապար:Country data Արգենտինա Օսքար Լոփէզ | 2002 | 2 | 0 | 1 | 1 | 2 | 4 | 0% |
Հայաստան Անդրանիկ Ադամեան1 | 2003 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0% |
Ռումինիա Միխայ Սթոյքիցա | 2003 – 2004 | 10 | 4 | 1 | 5 | 11 | 17 | 40% |
Ֆրանսիա Պեռնար Քազոնի | 2004 – 2005 | 8 | 1 | 1 | 6 | 5 | 18 | 12.5% |
Կաղապար:Country data Նիդեռլանդներ Հէնք Ուիսման | 2005 – 2006 | 8 | 1 | 1 | 6 | 5 | 14 | 12.5% |
Կաղապար:Country data Շոտլանդիա Իան Փորթերֆիլտ | 2006 – 2007 | 10 | 2 | 4 | 4 | 5 | 9 | 20% |
Հայաստան Վարդան Մինասեան1 եւ Կաղապար:Country data England Թոմ Ճոնզ1 | 2007 | 6 | 1 | 1 | 4 | 2 | 8 | 16.6% |
Դանիա Յան Փոուլսէն | 2008 – 2009 | 12 | 3 | 4 | 5 | 9 | 19 | 25% |
Հայաստան Վարդան Մինասեան | 2009 – 2014 | 38 | 14 | 4 | 20 | 56 | 56 | 36,8% |
Կաղապար:Country data Շվեյցարիա Պեռնար Շալանտ | 2014-2015 թթ | 8 | 1 | 1 | 6 | 9 | 20 | 0.44% |
Հայաստան Սարգիս Հովսէփեան1 | 2015 | 5 | 0 | 1 | 4 | 2 | 12 | 0.20% |
Հայաստան Վարուժան Սուքիասեան | 2015 – 2016 | 7 | 2 | 1 | 4 | 12 | 12 | 20% |
Հայաստան Արթիւր Պետրոսեան | 2016 – ներկա | 1 | 1 | 0 | 0 | 3 | 2 | 0,0% |
Խ = Խաղեր; Յ = Յաղթանակներ; Ո = Ոչ-ոք յաղթած է; Պ = Պարտութիւններ; Կ = Կոլեր; ԿԿ = Կորսնցուցած կոլեր
1. Գլխաւոր մարզիչի ժամանակաւոր պաշտօնավար
Հաւաքականի կազմ
Խմբագրել- Գլխաւոր մարզիչ՝
Ներկայ կազմ
ԽմբագրելՆերկայ կազմ
ԽմբագրելN° | Խաղցող | Ծննդեան թուական եւ տարիք | Խաղեր (Կոլեր) | Ակումբ |
---|---|---|---|---|
Դարպասապահներ | ||||
1 | Դաւիթ Յուրչենքօ | 27 Մարտ 1986 (30 տարեկան) | 0(0) | Ռուսաստան Ուֆա |
Պաշտպաններ | ||||
2 | Արտիոմ Խաչատուրով | 18 Յունիս 1992 (24 տարեկան) | 2 (0) | Կաղապար:Country data Մոլդովա Զիմպրու |
19 | Յովհաննէս Համբարձումեան | 4 Հոկտեմբեր 1992 (24 տարեկան) | 16 (1) | Կաղապար:Country data Մակեդոնիա Վարտար |
17 | Արտակ Ետիկարեան | 18 Մարտ 1990 (26 տարեկան) | 20 (0) | Կաղապար:Country data Լիտվա Ժալգիրիս Վիլնյուս |
Կիսապաշտպաններ | ||||
21 | Արտակ Դաշեան | 20 Նոյեմբեր 1989 (27 տարեկան) | 7 (0) | Կաղապար:Country data Մակեդոնիա Վարտար |
20 | Աղուան Պապիկեան | 8 Փետրուար 1994 (23 տարեկան) | 2 (0) | Հայաստան Ուլիս |
Մասիս Ոսկանեան | 11 Յուլիս 1990 (26 տարեկան) | 2 (0) | Հայաստան Փիւնիկ Երեւան | |
7 | Արթիւր Ետիկարեան | 26 Յունիս 1987 (29 տարեկան) | 40 (0) | Կաղապար:Country data Բելառուս Տինամօ Մինսք |
Յարձակողներ | ||||
22 | Էտկար Մանուչարեան | 19 Յունուար 1987 (30 տարեկան) | 50 (9) | Ռուսաստան Ուրալ |
Դաւիթ Արշակեան | 16 Սեպտեմբեր 1987 (29 տարեկան) | 1 (0) | Կաղապար:Country data Լիտվա Թրաքիա |
Հաւաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղիւսակին մէջ
ԽմբագրելՏԱՐԻ | ՅՈՒՆ | ՓԵՏ | ՄԱՐ | ԱՊՐ | ՄԱՅ | ՅՈՒՆ | ՅՈՒԼ | ՕԳ | ՍԵՊ | ՀՈԿ | ՆՈՅ | ԴԵԿ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2006 | ▬108 | ▬108 | ▼ 109 | ▬109 | ▬109 | ▬109 | ▲ 105 | ▲ 104 | ▼ 112 | ▼ 119 | ▼ 124 | ▲ 123 |
2007 | ▬123 | ▲ 119 | ▬119 | ▼ 127 | ▼ 128 | ▲ 80 | ▲ 79 | ▼ 81 | ▼ 87 | ▲ 82 | ▼ 90 | ▼ 93 |
2008 | ▲ 85 | ▲ 81 | ▼ 83 | ▲ 78 | ▼ 80 | ▲ 78 | ▼ 96 | ▲ 94 | ▼ 98 | ▼ 101 | ▼ 110 | ▼ 113 |
2009 | ▲ 112 | ▼ 121 | ▲ 120 | ▼ 124 | ▼ 125 | ▼ 131 | ▲ 122 | ▼ 123 | ▼ 125 | ▲ 100 | ▲ 99 | ▼ 100 |
2010 | ▬ 100 | ▼ 102 | ▼ 103 | ▲ 99 | ▼ 100 | ▬ 100 | ▲ 96 | ▬ 96 | ▼ 105 | ▲ 60 | ▲ 59 | ▼ 60 |
2011 | ▬ 60 | ▼ 62 | ▼ 65 | ▲ 62 | ▬62 | ▼ 70 | ▬70 | ▼ 71 | ▲ 44 | ▼ 46 | ▬46 | ▬46 |
2012 | ▲ 42 | ▲ 41 | ▼ 44 | ▼ 47 | ▬47 | ▼ 51 | ▼ 55 | ▼ 56 | ▲ 53 | ▼ 64 | ▼ 82 | ▲ 75 |
2013 | ▬75 | ▼ 80 | ▼ 84 | ▼ 90 | 90 | ▲ 89 | ▲ 66 | ▬66 | ▲ 55 | ▲ 38 | ▲ 34 | ▼ 35 |
2014 | ▼ 38 | ▲ 30 | ▼ 41 | ▲ 33 | ▬33 | ▼ 38 | ▼ 41 | ▲ 36 | ▼ 52 | ▼ 75 | ▼ 77 | ▼ 79 |
2015 | ▬79 | ▲ 74 | ▼ 79 | ▲ 77 | ▬77 | ▼ 84 | ▼ 89 | ▲ 88 | ▲ 83 | ▼ 91 | ▼ 127 | ▲ 123 |
2016 | ▲ 121 | ▼ 123 | ▲ 116 | ▲ 110 | ▬110 | ▬110 | ▲ 102 | ▬ 102 | ▼ 112 | 125 | ▲87 | ▲86 |
2017 | 86 |
Վերջին խաղեր
ԽմբագրելՀայաստանը այլ ազգային հաւաքականներուն դէմ
ԽմբագրելՎիճակագրութիւն
Խմբագրել16 Հոկտեմբեր 2013
Մուգ տառերով նշուած են այն ֆութպոլիստները, որոնք կը հանդինան հաւաքականին մէջ
Ամենաշատ խաղերԽմբագրել
|
Ամենաշատ կոլերԽմբագրել
|
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Հայաստանի ֆուտպոլի ֆեդերացիա – ՀՖՖ-ի մասին (հայերեն)։ FFA.am։ արտագրուած է՝ 16 April 2013
- ↑ «ARMENIA-MOLDOVA 0:0»։ Armfootball.tripod.com։ արտագրուած է՝ 16 April 2013
- ↑ «ARMENIA»։ Soccerway։ արտագրուած է՝ 16 April 2013
- ↑ Վարդան Մինասեանին տարեկան անկեղծացումը (հայերեն)։ sport.news.am։ արտագրուած է՝ 16 April 2013
- ↑ Рубен Айрапетян: Вардан Минасян продолжит возглавлять сборную Армении (ռուսերեն)։ ArmFootball.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 1 July 2012-ին։ արտագրուած է՝ 16 April 2013
- ↑ Рубен Айрапетян: тренером сборной будет Минасян (ռուսերեն)։ ArmFootball.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 1 July 2012-ին։ արտագրուած է՝ 16 April 2013
- ↑ Վարդան Մինասեանը հաւաքականը կը գլխաւորէ մինչեւ 2012 թուական (հայերեն)։ aysor.am։ արտագրուած է՝ 16 April 2013
- ↑ «UEFA EURO 2012 Standings»։ UEFA.com։ արտագրուած է՝ 16 April 2013
- ↑ «Armenia – History and achievements»։ Footballtop.com։ արտագրուած է՝ 16 April 2013
- ↑ «Football diplomacy, Armenia-Turkey: From Ararat’s victory to Jorkaeff’s goal»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-12-30-ին։ արտագրուած է՝ 2017-03-11