Միքայէլ Մազմանեան
Միքայէլ Մազմանեան (9 (21) Նոյեմբեր 1899[1][2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 29 Հոկտեմբեր 1971[1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2]), ճարտարապետ եւ Խորհրդային Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ։
Միքայէլ Մազմանեան | |
---|---|
Ծնած է | 9 (21) Նոյեմբեր 1899[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 29 Հոկտեմբեր 1971[1][2] (71 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Ներսիսեան դպրոց[1] Վխուտեմաս?[1] |
Մասնագիտութիւն | ճարտարապետ |
Աշխատավայր |
Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան[1] Երեւանի քաղաքապետարան[1] Երևաննախագիծ?[1] |
Անդամութիւն | ՎՕՊՐԱ?[1] |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Թիֆլիս։ Կրթութիւնը ստացած է Թիֆլիսի Ներսիսեան վարժարանէն ներս, ուրկէ շրջանաւարտ եղած է 1918 թուականին, որմէ մի քանի տարիներ ետք՝ 1921-ին ընդունուած է Մոսկուայի Վուխտեմաս ուսումնական հաստատութիւնը, ուսանելով մինչեւ 1929 թուականը:
Գործունէութիւն
Խմբագրել17 տարեկանին՝ 1916 թուականին, Անիի մէջ հայագէտ ու լեզուաբան վրացի արեւելագէտ Նիկողայոս Մառի ցուցմունքներով պատճէնահանած է Տիգրան Հոնեցիի եկեղեցւոյ որմանկարները:
Փոքր տարիքէն իր մասնակցութիւնը բերած է Թիֆլիսի մէջ կազմակերպուած Հայ արուեստագէտներու միութեան առաջին եւ երկրորդ ցուցահանդէսներուն՝ 1917 եւ 1919 թուականներուն:
Նախքան ճարտարապետութեամբ զբաղիլը՝ Մազմանեան զբաղած է թատրերգութեամբ եւ թարգմանական աշխատանքով։
1924 թուականին Կարօ Հալապեանի հետ միասին Երեւանի մէջ բեմադրած է «Կարմիր դիմակ»ը, «Քաջ Նազար»ն ու այլ թատրերգութիւններ, որոնք ներկայացուած են Հայաստանի առաջին պանթէոնին մէջ: Ետքը որոշ ժամանակ զբաղած է թարգմանութեամբ, հայերէնի վերածելով Պլեխանովի «Գեղարուեստը եւ հասարակական կեանքը» աշխատութիւնը:
Վարած պաշտօններ
Խմբագրել1930-1935 թուականներուն եղած է Երեւանի Շինարարական հիմնարկի առաջին տնօրէնը, միաժամանակ վարելով «գիպրոգոր» նախագծային ճարտարապետական արուեստանոցի ղեկավարի պաշտօնը՝ 1932-1937 թուականներուն[3]:
Եղած է «Երքաղխորհուրդի գործկոմ»ի եւ Երեւան նախագիծ հիմնարկի ճարտարապետական արուեստանոցի ղեկավար։
1957-1971 թուականներուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական-շինարարական յանձնախումբի նախագահ:
Շինութիւններ
ԽմբագրելՄազմանեանի նախագիծերով Երեւանի մէջ կառուցուած է բազմաթիւ շինութիւններ. ինչպէս՝ Աջափնեակ բնակելի թաղամասը, Գիրքի պալատի շէնքը, Կառուցողներու ակումբը, Պետապի տունը, Մանկական աշխարհ հանրախանութը եւ այլ կառոյցներ:
Մազմանեանի կարեւորագոյն գործերէն մէկն է քանդակագործ Երուանդ Քոչարի հետ միասին պատրաստած 1959 թուականին Երեւանի Էրեբունի վարչական շրջանին մէջ տեղադրուած Սասունցի Դաւիթի արձանը, որ անցած է մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ:
Կոչում
Խմբագրել1968-ին արժանացած է Խորհրդային Հայաստանի Վաստակաւոր ճարտարապետ կոչման[4]:
Պատկերասրահ
Խմբագրել-
«Սասունցի Դաւիթ» արձան, Երեւան (ճարտարապետ՝ Մ. Մազմանեան, քանդակագործ՝ Երուանդ Քոչար)
-
Մանկական աշխարհ հանրախանութ
-
Գիրքի պալատի շէնք
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007։
- ↑ «ՄԻՔԱՅԷԼ ՄԱԶՄԱՆԵԱՆ (1899-1971)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-14