Բացել գլխավոր ցանկը

Մկրտիչ Շահէն Հաճեան (11 Յունուար 1915, գիւղ Եզմէ (Կ.Պոլսոյ մերձակայ Կէյվու գաւառակին մէջ) - 25 Նոյեմբեր 1985, Մեքսիքօ), գրող, գիւտարար, երաժշտութեան քննադատ, նկարիչ։

Մկրտիչ Հաճեան
Ծնած է 11 Յունուար 1915(1915-01-11)
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն
Վախճանած է 25 Նոյեմբեր 1985(1985-11-25) (70 տարեկանում)
Վախճանի վայրը Մեքսիքօ, Մեքսիկա
Ազգութիւն Հայ
Մասնագիտութիւն գրագէտ, նկարիչ

ԿենսագրութիւնԽմբագրել

Աւարտած է Կ. Պոլսոյ Կեդրոնական վարժարանը (1933-ին) ան համալսարանի դեղագործական մասնաճիւղի պատասխանատուն էր (1938)։ 1952-1957 թուականներուն ապրած է Ֆրանսա, ապա հաստատուած է Մեքսիքօ։ 1959-ին Փարիզի մէջ մասնակցած է պետական քննութիւններու եւ ստացած է երաժշտական քննադատի վկայական։ Մեքսիքոյի մէջ կազմակերպած է արհեստական մարմարի արտադրութիւն (Հաճեանինն է քիմիական եղանակով արհեստական մարմար ստանալու գիւտը)։ Գրած է «Կնատեացը» (1949), «Աստղահարը» (1982, Ալեք Մանուկեան մշակութային հիմնարկի թատերական մրցանակ) թատերական գործերը։ Խոհաքնարական բանաստեղծութիւններ են ամփոփում «Բոցեր» (1973) «Հողէն երկինք» (1977) ժողովածուները (երկուքն ալ Ալեք Մանուկեան մշակութային հիմնարկի գրական մրցանակ)։ Թարգմանած է Ռոստանի «Սիրանօ տը Բերժըրակ» (1949), Կ. Գոլդոնիի «Հիւրանոցի տիրուհին» (1950), Ժ. Անույի «Ռոմեօ ու Ժանեթ» (1950) թատերական գործերը։ Նկարչական գործերու (վերացապաշտական) ցուցահանդէսներ ունեցած է Մեքսիքոյի, Նիւ Եորքի, Պոսթընի եւ Երեւանի մէջ (1977, նուիրած է Հայաստանի Ազգային Պատկերասրահ-ին)։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։