Յակոբ Զաւրեան
Յակոբ Զաւրեան կամ Եաքով Զաւրիեւ (իր անունին աւելի լայն տարածում ունեցող ռուսական տարբերակը), համայնավարական կամ սովետական ուղղագրութեամբ՝ Հակոբ Զավրիև (անգլերէն՝ Yakov Zavriev)( ռուսերէն՝ Яков Христофорович Завриев) 1866[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] - Մարտ 1920[2], Մոսկուա, Խորհրդային Ռուսաստան[2][1], հայ քաղաքական գործիչ։
Յակոբ Զաւրեան | |
---|---|
| |
Ծնած է | 1866[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | Մարտ 1920[2] |
Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Ռուսաստան[2][1] |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[2][1] |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, դիւանագէտ, բժիշկ |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն[2][1] |
1892ին Զաւրեան աւարտած է Սբ․ Փեթերսպուրկի Բանակի ռազմաբժշկական կաճառը (անգլերէն՝ academy)։ Ուսանողութեան տարիներէն զբաղած է հայ ժողովուրդի ազատագրութեան հարցերով: 1902ին աշխատանքի սկսած է Պաքուի մէջ՝ իբրեւ Պալախանիի շրջանի հիւանդանոցի գլխաւոր բժիշկ, ուր մտերմացած է Յովհաննէս Քաջազնունիի եւ Նիկոլ Դումանի հետ: Մեծ դժուարութիւններով բազմիցս անցած է Արեւմտեան Հայաստան, Մուշի մէջ հիմնած է հիւանդանոց, բժշկական ծառայութիւն մատուցած ժողովուրդին, նաեւ քարոզած է ազատագրական գաղափարներ: Հետապնդուելով թրքական իշխանութիւններուն կողմէ, անցած է Եւրոպա, ուր կատարած է դիւանագիտական յանձնարարականներ: Պալքանեան պատերազմներուն (1912-1913) Փարիզի, Սենթ Փեթերսպուրկի եւ Լոնտոնի մէջ փորձած է եւրոպական կառավարութիւններուն ուշադրութիւնը հրաւիրել Հայկական հարցին:
Ա. Համաշխարհային պատերազմի տարիներուն մասնակցած է հայկական կամաւորական շարժմանը, կռուած է Անդրանիկի ջոկատին մէջ: 1917 թուականին եղած է ռուսական զօրքերուն կողմէ գրաւուած տարածքներուն (Վան, Խնուս, Էրզրում, Տրապիզոն) կոմիսար Աւերեանովի տեղակալը` լուծելով բժշկական, վարչական, տնտեսական եւ պաշտպանական հարցեր, կազմակերպած է զինուած խումբեր (աւելի քան 3-4 հազար մարդ), որոնք մեծ դեր խաղացած են թուրքերուն դէմ հայ ժողովուրդի ինքնապաշտպանական կռիւներուն ընթացքին: [3][4]
Անդամակցած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան։ Ան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչ էր 1917 թուականի նոյեմբերին Հայոց ազգային համաժողովին (կամ՝ Արեւելահայերու համաժողով) կողմէն ստեղծուած Հայոց ազգային խորհուրդին: Հայոց ազգային խորհուրդը կազմակերպած է եւ սահմանած է Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակումին պայմանները: Զաւրեանը հետագային Առաջին Հանրապետութեան ներկայացուցիչը կը դառնայ Մոսկուայի մէջ:[3]
Հայ ժողովուրդի փրկութեան հարցով 1918 թուականի ամրան (Լ. Նազարեանցի եւ Ռ. Դարբինեանի հետ) Մոսկուայի մէջ բանակցութիւններ վարած է Ռուսիոյ բոլշեւիկեան կառավարութեան հետ, սակայն նոյն թուականի Յուլիսին Պաքուի համայնքի ռուսերէն՝ (коммуна անգլերէն՝ commune) անկումէն ետք Զաւրիեւ որպէս դաշնակցութեան անուանի գործիչ կը ձերբակալուի, քանի որ համայնքի անկումը կը բարդուի Դաշնակցութեան ուսերուն: Աւելի ուշ Զաւրիեւ կը նշանակուի Մոսկուայի սուր վարակիչ ախտերու հիւանդանոցի բժիշկ, ուր կը վարակուի բծաւոր տենդով (անգլերէն՝ typhus, թիֆիւս), որմէ ալ կը մահանայ։[4]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 Hovannisian The Armenian People from Ancient to Modern Times p. 280
- ↑ 4,0 4,1 Դաշնակցական Պատանդները Խորհրդային Մոսկուայում - Վէմ համահայկական հանդէս Vem Academic Journal / ՎԷՄ համահայկական հանդէս – 2009թ. Յուլիսից, Երեւանում սկսել է «Վէմ» համահայկական եռամսեայ հանդէսի նոր շրջանը։ Արդտագրուած է 27/9/2023-ին։ (vemjournal.org)