Յասմիկ Պապեան
Յասմիկ Պապեան (2 Սեպտեմբեր 1961, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), օփերային երգչուհի։ Եղած է արեւմտեան ու հայ դասական երաժշտութեան ընտրելագոյն մեկնաբանը։ Ան աշխարհի ամենահեղինակաւոր օփերայի բեմերու եւ համերգային սրահներու վրայ հանդէս եկած ու կարեւոր դերեր ստանձնած է նշանաւոր օփերաներու մէջ։
Յասմիկ Պապեան | |
---|---|
| |
Ծնած է | 2 Սեպտեմբեր 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան Աւստրիա |
Ուսումնավայր |
Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց? |
Տեսակ | օփերա |
Մասնագիտութիւն | օպերային երգչուհի, երաժիշտ, ջութակահար |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Երեւան։ Աւարտած է Կոմիտասի անուան Պետական երաժշտանոցը նախ իբրեւ ջութակահար ապա իբրեւ երգչուհի։ Օտար հեղինակներու դասական գործերը մեկնաբանելու կողքին, ան կը մեկնաբանէ նաեւ Կոմիտասի, Չուխաճեանի, Կանաչեանի, Տիգրանեանի, Տէրտէրեանի, ստեղծագործութիւնները։
Յասմիկ Պապեան 1991-էն ի վեր հաստատուած է Վիեննա, շուտով դուրս գալով նետուած է միջազգային ասպարէզ։ Միջազգային մամուլը բազմիցս անդրադարձած է իր մասին, նկատելով զինք իբրեւ աշխարհի օփերայի լաւագոյն ձայներէն մին։
Կոչումներու եւ շքանշաններ
ԽմբագրելՅասմիկ Պապեան 2004-ին արժանացած է «Հայաստանի Հանրապետութեան Ժողովրդական Արուեստագէտ»ի կոչումին, իսկ 2005 ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. ի ձեռամբ պարգեւատրուած է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձր շքանշանով, իբրեւ համայն աշխարհի մէջ Հայաստանի մշակութային դեսպան[1]։
2012-ին արժանացած է Գիւմրիի պատուաւոր քաղաքացի կոչումին[2]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «100 ԱՄԵԱԿԻ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԵՐԵԿՈՅ՝ ԹՈՐՈՆԹՈՅԻ ՄԷՋ»։ Abaka News (en-CA)։ 2015-11-12։ արտագրուած է՝ 2024-06-25
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ արտագրուած է՝ 6 Յունուար 2019[permanent dead link]