Յարութիւն Աճէմեան
Յարութիւն (Արիէլ) Ստեփան Աճէմեան (18 Դեկտեմբեր 1904, Պրուսա, Hüdavendigâr Vilayet, Օսմանեան Կայսրութիւն - 28 Նոյեմբեր 1963, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), նկարիչ:
Յարութիւն Աճէմեան | |
---|---|
Ծնած է | 18 Դեկտեմբեր 1904 |
Ծննդավայր | Պրուսա, Hüdavendigâr Vilayet, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 28 Նոյեմբեր 1963 (58 տարեկանին) |
Մահուան վայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ազգութիւն | Հայ |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Կրթութիւն |
Մուրատ-Ռափայէլեան Վարժարան Վենետիկի Գեղարուեստի Ակադեմիա |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ, մանրանկարիչ |
Ժանր | դիմապատկեր? |
Աշակերտներ | Erik Schmidt? |
Հայր | Ստեփան Գալֆայան? |
Ճարտարապետ, քանդակագործ Ստեփան Գալֆայեանի զաւակն է։
ԿենսագրութիւնԽմբագրել
Ծնած է Պրուսա (Թուրքիա)։ Ութը տարեկանին կ'ուղարկուի Վենետիկ, ուր Մխիթարեան միաբանութեան մէջ կը ստանայ նախնական կրթութիւնը։ Զինադադարի (1919) յաջորդ երեք տարիներուն, Վենետիկի Մ. Ռափայէլեան վարժարանին կ'աշակերտէ եւ այդ շրջանին է որ, ցոյց տուած ըլլալով անսովոր կարողութիւն եւ ձիրքեր գծագրութեան-նկարչութեան. Արժանացած է վարժարանին վարչութեան գնահատանքին, որուն առաջարկութեան վրայ Մխիթարեան Ուխտի վարչութիւնն ալ քաջալերած է տաղանդաւոր պատանին եւ յատուկ թռչակով զինք դրած է Վենետկոյ Արուեստի Բարձրագոյն հաստատութեան մէջ։ Քսանըմէկ տարեկանին 1926-ին աւարտած է Ակադեմիի ընթացքը «Maestro d’Arte»ի վկայականով եւ ոսկի մետալով շրջանաւարտ, եւ երկու տարի վերջ 1928-ին պետական փայլուն քննութիւնէ մը վերջ՝ հռչակուած է ուսուցչապետ նկարչութեան՝ Իտալիոյ պետական դասախօսի իրաւունքով:
Ստեղծագործական կեանքԽմբագրել
Աճեմեան ստեղծած է ազգային թեմաներով պատկերներ, բնանկարներ, դիմանկարներ, հոգեւոր ու աշխարհիկ թեմաներով որմնանկարներ՝ Ֆրանսայի, Ամերիկայի Միացեալ Նահանգներու հայկական եւ օտար եկեղեցիներու ու վարժարաններու համար։ Պատկերազարդած է գիրքեր․
- «Շարական»
- «Ջարդը»
- «Հայկական Պանթէոն»
- «Ազգային դաստիարակություն»
- «Հայաստանի փառքը»
Ունի դիմանկարներ՝ «Կանացի դիմանկարը» և «Հայ մամիկը»[2] (երկուսն էլ՝ 1938) պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Պատկերազարդել է գրքեր։ Մահացել է նոյեմբերի 28-ին, Նյու Յորքում։
ԱղբիւրներԽմբագրել
- Հայ Հանրագիտակ, Գիրք Բ., Թիւ 2, Հ. Մկրտիչ Վրդ. Պոտուրեան, 1938, էջ 115։