Յովսէփ Կարալեան
Յովսէփ Կարալեան (1 Փետրուար 1897, Թիֆլիս - 24 Ապրիլ 1981), հայ խորհրդային գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ։
Յովսէփ Կարալեան | |
---|---|
Ծնած է | 1 Փետրուար 1897 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացած է | 24 Ապրիլ 1981 |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Վխուտեմաս?[1] |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
Աշխատավայր | Գեղանկարիչ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԿարալեան 1914-1916-ին հետեւած է Թիֆլիսի Գեղեցիկ Արուեստների Խրախուսման Կովկասեան Ընկերութեան կից Գեղարուեստի եւ Քանդակագործութեան Դպրոցի դասընթացքներուն, աւարտած՝ 1917-ին:
Գործունէութիւն
Խմբագրել1917-էն սկսեալ, մասնակցութիւն ունեցած է բազմաթիւ հաւաքական ցուցահանդէսներու։
1922-էն 1926, Կարալեան դասաւանդած է Թիֆլիսի միջնակարգ ուսումնական հաստատութեանց մէջ։ Իսկ 1927-ին տեղափոխուած է Մոսկուա, ուր դասաւանդման աշխատանք գտած է Մոսկուայի մէջ Հայաստանի Մ.Պ. Գեղարվեստի Ստուդիայէն ներս։
1935-ին, Մոսկուայի Հայկական Պետական Ստուդիայի մէջ կատարած է Գ. Սունդուկեանի «Քանդած Օջախ» թատերախաղի բեմական ձեւաւորումը (բեմադրիչ՝ Ռ. Սիմոնով)։
1936-1940-ին վերադարձած է մասնագիտական ուսման եւ հետեւած ու աւարտած է Մոսկուայի Համամիութենական Գեղարուեստա-Տեխնիկական Ինստիտուտը, Ա. Ֆավորսկիի եւ Եա. Կրավչենկոյի մօտ։ 1942-ին ընդունուած է Խ.Ս.Հ.Մ. Նկարիչներու Միութեան անդամ։
1947-ին Կարալեան տեղափոխուած է Պաքու, ուր 1948-1953-ին նկարչութիւն դասաւանդած է Աշխապատէն Պաքու փոխադրուած Գեղարուեստի Ուսումնարանին մէջ։
1953-ին գեղանկարիչը վերջնականապէս հաստատուած է Երեւան։ Սկսած է մասնակցիլ հանրապետական, միութենական եւ միջազգային հաւաքական ցուցահանդէսներու։ Ձեռնարկած է Հայաստանի Գ.Տ.Ց. վիտրաժներու(ցուցափեղկերու) ձեւաւորման (Ռ. Շահվերդեանի հետ)։
Պարգեւներ
Խմբագրել- 1967-ին արժանացած է Հայաստանի Վաստակավոր Նկարիչի կոչումին։ Սկսած է հանդէս գալու անհատական
ցուցահանդէսներով՝ 1967-ին Հայաստանի «Նկարիչների Տան», իսկ 1969-ին Մոսկուայի եւ «Նովոսիբիրսկի Ակադեմական Աւանի Գիտնականների Տան» մէջ։
- 1977-ին Յովսէփ Կարալեան Հայաստանի Խ.Ս.Հ. Գերագոյն Խորհուրդի Նախագահութեան կողմէ պարգեւատրուած է պատուոյ յատուկ գիրով՝ ծննդեան 80-ամեակին առթիւ[2]։
Տաղանդաւոր գեղանկարիչը վախճանած է 1981 թուականի Ապրիլ 24-ին։
Գործեր
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Յովսէփ Կարալեան (1897-1981). Թիֆլիսի Հայոց Կենցաղը Յաւերժացնող Ինքնատիպ Գեղանկարիչը[permanent dead link]
- ↑ «Փոքրիկ Նորայի դիմանկարը», Հովսեփ Կարալյան
- ↑ «Փողոցում», Հովսեփ Կարալյան
- ↑ «Դեպի քաղաք», Հովսեփ Կարալյան
- ↑ «Սուջուխ են կախում», Հովսեփ Կարալյան
- ↑ «Գարուն. Ծաղկած ակացիա», Հովսեփ Կարալյան
- ↑ «Գաղթականներ», Հովսեփ Կարալյան
- ↑ «Ռեքվիեմ», Հովսեփ Կարալյան
- ↑ «Սենյակում», Հովսեփ Կարալյան
- ↑ «Սեղանի շուրջ», Հովսեփ Կարալյան