Պերճուհի Պարտիզպանեան
Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեան (8 Յուլիս 1889[1], Փլովտիւ, Բուլղարիայի իշխանություն[4] - 19 Մայիս 1940[1], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[2]), Առաջին Խորհրդարանի (1919-1920) Կին Պատգամաւոր[5], հայ հասարակական գործիչ, մանկավարժ, գրող: Ռազմական, քաղաքական գործիչ վանեցի Պօղոս Օտապաշեան (Սարգիս Բարսեղեան)ի կինը: Իր ծոռնուհին է՝ Ժաննա Բարսեղեան Սթրասպուրկի քաղաքապետը:
Պերճուհի Պարտիզպանեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Պերճուհի Պարտիզպանեան |
Նաեւ յայտնի է իբրեւ | Etna եւ Պերճուհի |
Ծնած է | 8 Յուլիս 1889[1] |
Ծննդավայր | Փլովտիւ Պուլկարիոյ իշխանութիւն |
Մահացած է | 19 Մայիս 1940[1] (50 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[2] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութիւն Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[3] |
Մասնագիտութիւն | մանկավարժ, գրագէտ, քաղաքական գործիչ, հանրային գործիչ |
Աշխատավայր |
Nansen International Office for Refugees? Մարիամեան–Յովնանեան օրիորդաց դպրոց Գայանյան օրիորդաց դպրոց? Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողով |
Վարած պաշտօններ | Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Ամուսին | Սարգիս Բարսեղեան |
Երեխաներ | Արմէն Բարսեղեան |
Կենսագրութիւն
ԽմբագրելՊերճուհի Պարտիզպանեանը ծնած է 1886 Էտիրնէ: Միջնակարգ դպրոցը աւարտեր է Ֆիլփէ (այժմ՝ Փլովտիւ): 16 տարեկանին հանդիպեր է ապագայ ամուսնոյն՝ յեղափոխական Սարգիս Բարսեղեանին, որուն խորհուրդով օրիորդներու խմբակ ստեղծեր է, որուն նպատակն էր լուսաւորութիւն եւ յեղափոխական գաղափարներ տարածելը: Մեկներ է Ժընեւ, ուսաներ է գրականութիւն եւ մանկավարժութիւն:
1909-ին ամուսնացեր է վանեցի Պօղոս Օտապաշեան (Սարգիս Բարսեղեան)ի հետ եւ 1914 թ.-ին ունեցեր են մէկ որդի՝ Արմէնին, որ կը կոչուի նաեւ Արմիկ։ Ամուսինը՝ (Սարգիս Բարսեղեան)ը 1915 թուականին ձերբակալուեր է եւ նահատակուեր: Պերճուհի Պարտիզպանեանը իր որդւոյն հետ տեղափոխուեր են Պուլկարիա, այնուհետեւ՝ Թիֆլիս եւ իր կեանքը նուիրեր է զաւակին՝ Արմէնին ու մարդոց ծառայելու համար:
Որոշ ժամանակ բնակեր է Սոֆիա, այնուհետեւ վերջնականապէս հաստատուեր է իր որդւոյն Արմէնին հետ Փարիզ, ուր ղեկավարեր է Նանսէնեան գրասենեակը եւ զբաղուեր գրական գործունէութեամբ:
Մահացեր է 1940 թուականին՝ երկարատեւ հիւանդութիւնէն յետոյ:
Ուսուցչական ասպարէզ
ԽմբագրելՈւսումը աւարտելէն յետոյ Պերճուհի Պարտիզպանեան դասաւանդեր է Կերասունի եւ Վանի ինչպէս նաեւ Թիֆլիսի Յովնանեան եւ Գայանեան վարժարաններուն մէջ ան զբաղուեր է ուսուցչութեամբ:
Խորհրդարանի պատգամաւոր
ԽմբագրելՀայաստանի առաջին հանրապետութեան հռչակումէն յետոյ տեղափոխուեր է Երեւան, 1919 թուականի Յուլիսին Դաշնակցութեան կողմէն ընտրուեր է խորհրդարանի պատգամաւոր, ընդգրկուեր Ամերիկեան խնամատարութեան կոմիտէին մէջ։ Հանրապետութեան անկումէն յետոյ գաղթեր է Հայաստանէն:
Գրականութիւն
ԽմբագրելՍտեղծագործեր է Էտնա կեղծանունով: Պերճուհի Պարտիզպանեանի պատմուածքները ամփոփուած են «Փոթորիկէն վերջ» ժողովածուին մէջ:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMDgtMjUiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjYzNzg2O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1592%2C-358&uielem_islocked=0&uielem_zoom=186&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
- ↑ 2,0 2,1 2,2 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMDgtMjUiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjYzNzg2O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1067%2C-165&uielem_islocked=0&uielem_zoom=168&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 107. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ 4,0 4,1 https://www.editionsparentheses.com/IMG/pdf/p122_jours_de_cendres_a_istanbul.pdf
- ↑ Առաջին խորհրդարանի (1919-1920) երեք կին պատգամաւորները
Աղբիւրներ
Խմբագրել- Սօնա Զեյթլեանի «Հայ կնոջ դերը հայ յեղափոխական շարժման մէջ», Լոս Անճելըս, 1992:
- Պերճուհի, 1886-1940
- ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԸ[permanent dead link]
- Առաջին խորհրդարանի (1919-1920) երեք կին պատգամաւորները