Պօղոս Բէկ Փիրումեան
Պօղոս Բէկ Փիրումեան (1862 կամ 8 Յունիս 1856, Նախիջեւանիկ - 1921 կամ 19 Յունուար 1921, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն
Վանաձոր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն), ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ:
Պօղոս Բէկ Փիրումեան | |
---|---|
1862 կամ 8 Յունիս 1856 - 1921 կամ 19 Յունուար 1921 | |
Ծննդավայր | Նախիջեւանիկ |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն կամ Վանաձոր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն |
Կոչում | գնդապետ? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)?, Ռուս-ճապոնական պատերազմ? եւ Սարդարապատի Հերոսամարտ |
Պարգեւներ | Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան? |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 1862-ին, Արցախի Խաչէնի Նախիջեւանիկ գիւղը[1]: Դանիէլ Ա. Փիրումեանի հօրեղբօրորդին: 1874-ին աւարտած է Շուշիի զինուորական ուսումնարանը եւ 1878-ին` Թիֆլիսի ռազմական ուսումնարանը: 1878-ին ծառայած է ռուսական բանակին մէջ:
Ռազմական գործունէութիւն
ԽմբագրելՄինչեւ Ա. Համաշխարհային պատերազմը, ծառայելով ռուսական բանակին մէջ, հասած է գունդի հրամանատարի աստիճանի` գնդապետի զինուորական կոչումով:
Ան ծառայած է Ալեքսանդրապոլի (այժմ` Գիւմրի) մէջ, ապա` Արտահանի մէջ տեղակայուած զօրամասերու մէջ, ի վերջոյ տեղափոխուած է Ծայրագոյն Արեւելք:
Պօղոս Բէկ Փիրումեանը պատերազմի առաջին տարիներուն` մինչեւ 1916, կռուած է Արեւմտեան ռազմաճակատին վրայ: 1916-ին տեղափոխուած է Կովկասեան ճակատ եւ նշանակուած` հայկական հինգերորդ հրաձգային գունդի հրամանատար[2], որուն անձնակազմը հիմնականին մէջ համալրուած էր արցախցիներով: Գունդը ծանր մարտերով 1917-ին նահանջած է Մշոյ դաշտէն եւ հաստատուած՝ Նոր Պայազետի շրջանը: Իր հինգերորդ հրաձգային գունդը, ստացած է Մահապարտներու գունդ անուանումը:
Պօղոս Բէկ Փիրումեան` իբրեւ Ղարաբաղի մահապարտներու 5-րդ գունդի հրամանատար, մասնակցած է 1918 մայիսեան հերոսամարտին: Անոր հարուածային գունդը վճռած է մարտի ելքը եւ, այդ առումով, կարեւոր դեր խաղալով թրքական զօրքի ջախջախումի գործին մէջ:
5-րդ գունդը Սարդարապատի ճակատամարտին մարտական իսկական սխրանքներ գործած է[3]:
Հայաստանի Ա. Հանրապետութեան հռչակումէն ետք Պօղոս Բէկ Փիրումեանը զօրավար-հազարապետի զինուորական կոչումով ծառայութեան անցած է հայկական բանակին մէջ:
Պօղոս Բէկ Փիրումեան 1921-ին, չդիմանալով պոլշեւիկեան իշխանութիւններու բռնութիւններուն եւ արհաւիրքներուն, Երեւանի մէջ ինքնասպան եղած է՝ 19 Յունուար 1921-ին[1]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 «Poghos Bek-Pirumyan»։ prabook.com (en-EN)։ արտագրուած է՝ 2020-10-09
- ↑ «Հայաստանի Ա. Հանրապետութիւնը Եւ Արցախահայութեան Ազգային-Ազատագրական Պայքարը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-05-28։ արտագրուած է՝ 2020-10-09
- ↑ «Սարդարապատի ճակատամարտ 1918թ. | historyofarmenia.am.am»։ www.armin.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-07-23-ին։ արտագրուած է՝ 2020-10-09