Ռուբէն Հախվերտեան
Ռուբէն Հախվերտեան (3 Դեկտեմբեր 1950, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ երգիչ, հեղինակային երգերու մեկնաբան։
Ռուբէն Հախվերտեան | |
---|---|
| |
Ծնած է | 3 Դեկտեմբեր 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր |
Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց? Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց? Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց? |
Տեսակ | քաղաքային ֆոլկլոր? |
Մասնագիտութիւն | երգահան, երգիչ, գրագէտ, կիթառահար |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերութիւն |
Ծնողներ | հայր՝ Լեւոն Հախվերդեան |
Կայքէջ | rubenhakhverdian.com |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Երեւան: Աշխատած է Երեւանի հեռուստատեսութեան մէջ իբրեւ բեմադրիչի օգնական:
1975-ին աւարտած է Երեւանի Թատերական Համալսարանը, մասնագիտանալով թատրոնի եւ հեռուստատեսութեան բեմադրիչի ճիւղին մէջ[1]: Ինքնաշխատութեամբ խորանալով բանաստեղծական ու երաժշտական մարզերուն մէջ, Ռուբէն դարձած է երգահան, հայկական երգարուեստին մէջ բանալով նոր ճիւղ ու նոր դպրոց՝ Հեղինակային երգը:
Ռուբէն Հախվերտեան հեղինակած եւ բեմադրած է շարք մը երաժշտական թատերական ներկայացումներ, որոնցմէ ամէնէն յայտնին եւ ժողովրդականը «Սատանայի Ջրաղաց» կատակերգութիւնն է:
Ընտանիք
Խմբագրել7 Յունիս 1980-ին ամուսնացած է Նունուֆար (Նանա) Մինասեանին հետ, ունին երկու աղջիկ՝ Սոնա (27 Նոյեմբեր 1981), Անուշ (17 Մայիս 1994 ) եւ մէկ տղայ՝ Արամ (25 Նոյեմբերի 1984)։
Ստեղծագործական վաստակ
ԽմբագրելՌուբէնի ստեղծագործական վաստակին կը պատկանին հարիւրաւոր երգեր, որոնց շարքին՝ մանկական շարժանկարներու երգեր:
Մինչեւ 1988 Ռուբէնի երգերը պաշտօնապէս արգիլուած էին Խորհրդային Հայաստանի մէջ, սակայն անոր երգերն ու ստեղծագործութիւնները իրենց մեծ նպաստը ունեցան մանաւանդ Արցախեան պահանջատիրութեան մէջ, երբ հայ ազատամարտիկները կ՚ուղղուէին ճակատ:
Հախվերտեան հրապարակած է նաեւ մանկական երգերու ամբողջական ձայնասկաւառակը։
Ելոյթներ ունեցa] 1 Ֆրանսայի, Ամերիկայի, Իտալիոյ, Լիբանանի, Գերմանիոյ, Չեխիոյ, Սերիիոյ, Իրանի, Սուրիոյ մէջ եւ այլուր[2]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ "Ruben Hakhverdyan" by Shushan Argakanyan, Yerevan. Bureaucrat, 2011, 536 pages. (անգլերէն)
- ↑ Who is who? Armenians. Biographical encyclopedia, volume, Yerevan, 2005.(անգլերէն)
Արտաքին յղումներ
Խմբագրել- Ռուբէն Հախվերտեանի Համերգը Լիբանանի Մէջ
- ՌՈՒԲԷՆ ՀԱԽՎԵՐՏԵԱՆ ՄՈՌՆԱԼՈՎ ԻՐ … “ՀԻ՜Ն ԸՆԿԵՐԸ“, ԵՐԳԵՑ ԻՐ ՆՈՐ ԸՆԿԵՐՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |