Սարգիս Մելիքսեթեան
Սարգիս Մելիքսեթեան, (5 Սեպտեմբեր 1899, Գանձակ - 3 Նոյեմբեր 1980, Երեւան), հայ թատերագէտ, գրականագէտ, արուեստագիտութեան բժիշկ, ՀՍՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1956), ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1934-էն։
Սարգիս Մելիքսեթեան | |
---|---|
Ծնած է | 5 Սեպտեմբեր 1899 |
Ծննդավայր | Գանձակ |
Մահացած է | 3 նոյեմբեր 1980 |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Քրիստոնեայ |
Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց |
Մասնագիտութիւն | Հայ թատերագէտ, գրականագէտ եւ արուեստագիտութեան բժիշկ |
Աշխատավայր |
Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն[1] «Սովետական Հայաստան» Հայֆիլմ Հայաստանի Թատերական Գործիչներու Միութիւն Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ Հ․Հ․ ԳԱԱ Արուեստի համալսարան Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարան[1] |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Գանձակ քաղաքին մէջ։ Աւարտած է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը։ Լրագրական գործունէութիւնը սկսած է 1921-ին, Թիֆլիսի մէջ։ Յետոյ փոխադրուած է Երեւան, երկու տարի աշխատած է Ժողովրդական կոմիսարներու խորհուրդին մէջ որպէս գիտելիքներու բաժնի վարիչ, իսկ 1923-25-ին՝ «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրութիւնեան բաժնի մէջ վարիչ։ 1925-30-ին՝ գեղաշխի արհեստակցական միութեան նախագահ, 1930-35-ին՝ «Հայկինօ»ի սցենարական բաժնի վարիչ, ապա նախագահ-խմբագիր տեղակալ։ Հետագային աշխատած է որպէս խաղացանկային կոմիտէի նախագահ, արուեստի գործերու վարչութեան թատերական բաժնի վարիչ, 1935-49-ին՝ Հայաստանի թատերական թանգարանի խմբագիր, միաժամանակ՝ 1935-37-ին Երեւանի թատերական տեխնիկումի խմբագիր, 1938-42-ին արուեստի գործերու վարչութեան տրամատուրգիայի գծով գլխաւոր խորհրդատու։
1944-47-ին եղած է Երեւանի թատերական հիմնարկի թատերագիտական բաժնի ղեկավարը, 1947-49-ին՝ ամպիոնի վարիչ նոյն հիմնարկին մէջ։ 1950-54-ին աշխատած է ՀՍՍՀ ԳԱ արուեստի մէջ որպէս աւագ գիտաշխատող։ 1954-63-ին գրականութեան եւ արուեստի թանգարանի արուեստի բաժնի վարիչն ու գիտնական քարտուղարն էր։ 1963-80-ին եղած է Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանի խմբագիրը։ 1954-ին «Յովհաննէս Աբելեան» թեմայով պաշտպանած է եւ ստացած արուեստագիտութեան թեկնածուի աստիճան։ 1971-ին «Սովետական թատրոնի պատմութիւնը» թեմայով պաշտպանած է եւ ստացած՝ արուեստագիտութեան տոքթորի աստիճան։ Ռուսերէն լոյս է տեսած անոր «Մեր թատրոնի ուղին» (Երեւան, 1940) գիրքը։ Պարգեւատրուած է Աշխատանքային կարմիր դրօշի շքանշանով։ Մահացած է 1980-ին։
Ս. Մելիքսեթեանի երկերու մատենագրութիւն
Խմբագրել- Քիթ Մաթոն, Երեւան, Պետհրատ, 1925։
- Պատմուածքներ ապահովագրութեան մասին (գիրքի մեջ մտնող ապահովագրութեան մասին փիեսը փոխադրած է Ս. Մելիքսեթեանը), Երեւան, * * * * Պետհրատ, 1926։
- Երեւանի պետական թատրոն, Երեւան, Պետհրատ, 1933։
- Անաթեմայէն մինչեւ աշխատանքի շքանշան, Երեւան, Պետհրատ, 1934։
- Թատերական ակնարկներ, Երեւան, Հայպետհրատ, 1946։
- Գէորգ Չմշկեան, Երեւան, Հայպետհրատ, 1953։
- Յովհաննէս Աբելեան, Երեւան, Հայպետհրատ, 1954։
- Ուրուագծեր սովետահայ թատրոնի պատմութեան, ՀՍՍՀ ԳԱ, Երեւան, 1960։
- Մտերմական Շիրվանզադեն, Երեւան, Հայպետհրատ, 1964։
- Մեծ արուեստի ուժը, Երեւան, Հայկական թատերական ընկերութիւն, 1968։
- Կեանք եւ բեմ, Երեւան, Հայկական թատերական ընկերութիւն, 1970, 328 էջ։
- Շեքսպիրը եւ մերոնք, Երեւան, Հայկական թատերական ընկերութիւն, 1974, 222 էջ։
Աղբիւրներ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1981. — հատոր 7.