Ստեփան Աղաճանեան
Ստեփան Մելիքսեթի Աղաճանեան (անգլ.՝ Stepan Meliksetovich Aghajanian, ծնած 16 դեկտեմբեր, 1863, Շուշիի մէջ, մահացած 13 դեկտեմբեր, Երեւանի մէջ, հայ գծագրիչ մըն է: Ճանչցուած իբր ՀԽՍՀ Ժողովուրդի Գծագրիչ 1938 թուականին: Ան գլխաւոր դէմքերէն մէկն է 20րդ դարու հայ արուեստի ոլորտին մէջ, տարբեր գծաձեւերու հետեւող, ինքնանկարի մասնագէտ:[4]
Ստեփան Աղաճանեան | |
---|---|
| |
Ծնած է | 16 (28) Դեկտեմբեր 1863[1][2] |
Ծննդավայր | Շուշի, Պաքուի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[3][1][2] |
Մահացած է | 13 Դեկտեմբեր 1940[3][1][2] (76 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[3][1][2] |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Կրթութիւն |
Շուշիի Թեմական դպրոց[1] Ժիւլիան Ակադեմիա[1] |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Ժան Պոլ Լորան?[1] եւ Ժան Ժոզեֆ Բենժամին-Կոնստան?[1] |
Աշակերտներ | Վլադիմիր Այվազյան? եւ Հմայակ Ավետիսյան? |
Պարգեւներ | Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ[1][2] և Աշխատանքային Կարմիր դրօշի շքանշան[1] |
Ստեփան Աղաճանեան Ուիքիքաղուածքին մէջ | |
Stephan Aghajanyan Ուիքիպահեստին մէջ |
Աղաճանեան նախ ուսանած է Շուշիի մէջ, եւ յետոյ Պաքույի մէջ, ապա Մարսել եւ Փարիզի Արուեստից Դպրոցին մէջ: Սկսաւ աշխատիլ Հայաստանէն 1920 թուականէն սկսեալ:
1958 թուականին Վանաձորի մէջ կը բացուի Ստեփան Աղաճանեանի անուան գեղարուեստի դպրոց[5]:
Ստեղծագործութիւններ
Խմբագրել- Բրետանուհին,1898
- Ակադեմական էթիւտ, 1899
- Նկարչի մօր դիմանկարը,1900
- Նկարչի հօր դիմանկարը,1900
- Նկարչի քրոջ աղջիկը,1907
- Մարուսեան,1907
- Մ. Էքմեքչեանի դիմանկարը,1908
- Ինքնադիմանկար,1909
- Հիւսնը,1910
- Ձկնորսը, 1912
- Մտորումներ,1914
- Տիկին Խաչատրեանի դիմանկարը,1916
- Հ. Խաչատրեանի դիմանկարը,1919
Երեւանի Շրջան
Խմբագրել- Ինքնադիմանկար,1926
- Նկարչի կինը,1926
- Սեդրակը,1926
- Վասիլը,1926
- Նկարչի քոյրը,1926
- Գրող Էմին Տեր-Գրիգորեանը,1927
- Ղարաբաղցի կինը
- Ա. Տեր-Ղեւոնդեանը,1928
- Անապաստանը,1928
- Պիոներուհին,1928
- Կոմերիտուհին ընթերցելիս,1930
- Կարմիր բանակայինը,1930
- Կարմիր հրամանատարը,1931
- Երաժշտագետ Ս. Մելիքեանը,1933
- Բժիշկ Հ. Գաբրիելեանը,1934
- Երգչուհի Պարոնկինան,1935
- Պլանշը,1940
Պատկերասրահ
Խմբագրել-
Նկարչի մօր դիմանկարը, 1900
-
Մ. Էքմեքչեանի դիմանկարը, 1908
-
Հ. Խաչատրեանի դիմանկարը, 1919
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Агаджанян Степан Меликсетович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Milner, John, Verfasser (1993)։ A dictionary of russian and soviet artists.։ ANTIQUE COLLECTOR'S CLUB։ OCLC 1074068737
- ↑ «Վանաձորի գեղարվեստի դպրոցը 50 տարեկան է»։ արտագրուած է՝ 2009 թ․ մարտի 16[permanent dead link]
Արտաքին յղումներ
ԽմբագրելՍտեփան Աղաճանեան էջը Ուիքիպահեստին մէջ |